View Single Post
Old 24 Jun 08, 00:01   #16 (permalink)
Ìåõàíèê
Guest
Ìåõàíèê's Avatar
Posts: n/a
Îòâåò: ß âûáèðàþ ñàì èíèöèòèâà çà ÑÏÐÀÂÅÄËÈÂÛÅ ÂÛÁÎÐÛ I elect by myself TRUE ELECTION initiative Ես ընտրում եմ ինքս - ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ նախաձեռնություն

Voter Էս ֆորումը ինչքան հասկանում եմ քոնն է և( կամ) դու ունես քո բավականին մեծ ազդեցությունն այս ֆորումի այսպես կոչված քաղաքականության վրա:
Դե հիմա դու ինձ ասա - հնարավոր է արդյոք որ այս ֆորումում եղած միայն լավը լինի քո շնորքն ու ներդրումը ,իսկ ցանկացած վատի համար մեղավոր լինի ասենք Մեխանիկը?
Ես համոզված եմ որ այստեղի թե լավի ու թե վատի պատասխանատուն միանշանակ դու ես:
Հիմա հետ գանք մեր սագերին...
Ախպեր ջան ԼՏՊ-ն էս մեր երկիրը ղեկավարել է 91-ից- 98 -ի հունվար :Այսինքն մոտ 7 տարի:
Ինչ ենք ունեցել այդ 7 տարիների ընթացքում:
Տնտեսության անկում ու գրեթե ոչնչացում,էներգետիկ կրիզիս,սով,անտառապատ տարածքների բռնաբարում,թայֆայություն,մազութի լափում,ընտրությունների կեղծում,ՀՅԴ կուսակցության գործնեության կասեցում դատարանի վճռով,դաշնակցական մի քանի թերթերի փակում... եթե եղած վատից ինչ որ բան եմ բաց թողել դու ավելացրու:
Ու նաև միաժամանակ Անկախ պետականության հիմնադրում,մարտունակ Բանակի ստեղծում, պատերազմ ու հաղթանակ պատերազմում,էներգետիկ ճգնաժամի հաղթահարում,արդյունաբերության մասնակի վերագործարկում,ազատագրված տարածքների վերաբնակեցում,անկախ հեռուստաալիքների (Ա1+ և Նոյան Տապան) առկայություն ... եթե էլի ինչ որ բան բաց եմ թողնում կավելացնես:
Դե հիմա արի պատասխանիր մեկ հարցի:
Արդյոք հնարավոր է որ ԼՏՊ-ն որպես ՀՀ Նախագահ առընչություն ունենա էս մեր երկրում կատարված միայն վատին իսկ եղած լավը լինի միայն ու միայն ԼՏՊ-ին կատեգորիկ դեմ եղած,ԼՏՊ-ի իշխանության տարիներին նրան ըննդիմադիր եղած ու նրան քարկոծած ուժերի ու գործիչների շնորքը?
Ասենք Հայոց Բանակը ստեղծել են Ռոբիկն ու Սերժիկը մեկը Ղարաբաղից,մյուսը Մոսկվայից,ատոմակայանը ,որը փակվել էր դեռևս հեռավոր 89-ին,վերագործարկվել է միայն ու միայն այդ զույգի ջանքերով և այլն...

Ու հետո արի երկրում եղած վատն ու լավը ես ու դու իրար հետ փորձենք դնել կշեռքի տարբեր նժարներին:Ինչ էս կարծում որ նժարն ավելի ծանր կլինի?
Ես մի քիչ վերև ասեցի որ ամեն ինչ համեմատելի է ու պիտի համեմատվի:Ուրեմն արի համեմատենք:
Միթե դու էլ ոմանց նման կարծում ես որ ասենք փառապանծ Կոմանդոսին Հայաստան ու հետո Ղարաբաղ էին կանչել ու բերել Ռոբիկն ու Սերժիկը առանց ԼՏՊ-ի գիտության?Շուշին Կոմանդոսը ազատագրել է ԼՏՊ-ից թաքուն ու նրա կամքին հակառակ?
Քո ֆորումում ,հիմա արդեն չեմ հիշում որ թեմայում, մի 2 ամիս առաջ քեզ հարց էի գրել,որին դու այդպես էլ չպատասխանեցիր:Հարցրել էի քո կարծիքը Գ.Դարիբալթայանի մայիսի 8-ին կամ 9-ին տված մամլո ասուլիսում արծարծված հարցերի վերաբերյալ:Այնտեղ արդեն թոշակի անցած գեներալ գնդապետը բավականին հանգամանալից պատմել էր Շուշիի օպերացիայի նախապատրաստական փուլի և բուն օպերացիայի մասին:Զարմանալիորեն ոմանք հանդգնեցին գեներալ գնդապետի ասածները կասկածի տակ դնելու,ու դրանց մեծ մասը թե հիմա ու թե պատերազմի տարիներին ապրել են ու ապրում են Հայաստանից դուրս:
Բանից դուրս է գալիս որ ,ասենք դու Voter, ապրելով Եվրոպայում ու ասենք մի 10 տարի օգտվելով համացանցից,91-94 թվերի Հայաստանի ու պատերազմի մասին ոչ միայն ասենք ինձանից շատ բան գիտես, այլ նաև շատ գիտես քան հենց այն տարիների Գլխավոր Շտաբի պետը:
Ասա ինձ եղբայր դու բարոյական ես համարում նման կեցվածքը?
Ես ՀՅԴ կուսակցությանը չեմ ընդունում,այդ կուսայցության ղեկավաությանը տանել չեմ կարողանում,բայց նաև չեմ կարող ուրանալ պատերազմի տարիներին իրենց այդ կուսակցության անդամ համարող Ազատամարտիկների ներդրումը Հաղթանակի գործում:

Այս վերջին հանրահավաքում,որին ինքս էլ եմ մասնակցել, ԼՏՊ-ն մաքուր հայերենով ասեց որ եթե մարտիմեկյան իրադարձություների ժամանակ իրենց ակտիվ մասնակցությունն են բերել ԼՂՀ բանակի հատուկ ստորաբաժանումները ,ուրեմն Սահակյան Բակոն ,միայն ու միայն Բակոն,պիտի Հայաստանի համար անցանկալի անձ հայտարարվի:
Հիմա երբ կարդում եմ ինտերնետ աղբյուրները ինչ լուտանք ասես որ չեն թափում ԼՏՊ-ի գլխին Բակոյի հավին քշա ասելու համար:Ես կարծում եմ որ ժողովրդի վրա կրակելու հրաման տվողը առնվազը շատ վատ մամայի տղա է:ԼՂՀ-ից սպեցնազ բերողը նույնպես:Ոստիկանին ու զինծառայողին սպանողը նույնպես:Խանութներ թալանողը հանցագործ է ...
Էլի երկար ստացվեց թարսի պես ...
 
 
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 02:22.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60