![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Ôîðóì, ìóçäíåâíèêè, ÷àò, èãðû, ãàëëåðåÿ. |
||||
|
||||||||
| Politics Politics doesn’t have a heart, but only head. (Napoleon Bonaparte) |
![]() |
ß âûáèðàþ ñàì èíèöèòèâà çà ÑÏÐÀÂÅÄËÈÂÛÅ ÂÛÁÎÐÛ I elect by myself TRUE ELECTION initiative Ես ընտրում եմ ինքս - ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ նախաձեռնություն |
LinkBack | Thread Tools | Display Modes |
|
|
|
|
#1 (permalink) |
|
Guest
Posts: n/a
|
Îòâåò: ß âûáèðàþ ñàì èíèöèòèâà çà ÑÏÐÀÂÅÄËÈÂÛÅ ÂÛÁÎÐÛ I elect by myself TRUE ELECTION initiative Ես ընտրում եմ ինքս - ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ նախաձեռնություն
Voter Էս ֆորումը ինչքան հասկանում եմ քոնն է և( կամ) դու ունես քո բավականին մեծ ազդեցությունն այս ֆորումի այսպես կոչված քաղաքականության վրա:
Դե հիմա դու ինձ ասա - հնարավոր է արդյոք որ այս ֆորումում եղած միայն լավը լինի քո շնորքն ու ներդրումը ,իսկ ցանկացած վատի համար մեղավոր լինի ասենք Մեխանիկը? Ես համոզված եմ որ այստեղի թե լավի ու թե վատի պատասխանատուն միանշանակ դու ես: Հիմա հետ գանք մեր սագերին... Ախպեր ջան ԼՏՊ-ն էս մեր երկիրը ղեկավարել է 91-ից- 98 -ի հունվար :Այսինքն մոտ 7 տարի: Ինչ ենք ունեցել այդ 7 տարիների ընթացքում: Տնտեսության անկում ու գրեթե ոչնչացում,էներգետիկ կրիզիս,սով,անտառապատ տարածքների բռնաբարում,թայֆայություն,մազութի լափում,ընտրությունների կեղծում,ՀՅԴ կուսակցության գործնեության կասեցում դատարանի վճռով,դաշնակցական մի քանի թերթերի փակում... եթե եղած վատից ինչ որ բան եմ բաց թողել դու ավելացրու: Ու նաև միաժամանակ Անկախ պետականության հիմնադրում,մարտունակ Բանակի ստեղծում, պատերազմ ու հաղթանակ պատերազմում,էներգետիկ ճգնաժամի հաղթահարում,արդյունաբերության մասնակի վերագործարկում,ազատագրված տարածքների վերաբնակեցում,անկախ հեռուստաալիքների (Ա1+ և Նոյան Տապան) առկայություն ... եթե էլի ինչ որ բան բաց եմ թողնում կավելացնես: Դե հիմա արի պատասխանիր մեկ հարցի: Արդյոք հնարավոր է որ ԼՏՊ-ն որպես ՀՀ Նախագահ առընչություն ունենա էս մեր երկրում կատարված միայն վատին իսկ եղած լավը լինի միայն ու միայն ԼՏՊ-ին կատեգորիկ դեմ եղած,ԼՏՊ-ի իշխանության տարիներին նրան ըննդիմադիր եղած ու նրան քարկոծած ուժերի ու գործիչների շնորքը? Ասենք Հայոց Բանակը ստեղծել են Ռոբիկն ու Սերժիկը մեկը Ղարաբաղից,մյուսը Մոսկվայից,ատոմակայանը ,որը փակվել էր դեռևս հեռավոր 89-ին,վերագործարկվել է միայն ու միայն այդ զույգի ջանքերով և այլն... Ու հետո արի երկրում եղած վատն ու լավը ես ու դու իրար հետ փորձենք դնել կշեռքի տարբեր նժարներին:Ինչ էս կարծում որ նժարն ավելի ծանր կլինի? Ես մի քիչ վերև ասեցի որ ամեն ինչ համեմատելի է ու պիտի համեմատվի:Ուրեմն արի համեմատենք: Միթե դու էլ ոմանց նման կարծում ես որ ասենք փառապանծ Կոմանդոսին Հայաստան ու հետո Ղարաբաղ էին կանչել ու բերել Ռոբիկն ու Սերժիկը առանց ԼՏՊ-ի գիտության?Շուշին Կոմանդոսը ազատագրել է ԼՏՊ-ից թաքուն ու նրա կամքին հակառակ? Քո ֆորումում ,հիմա արդեն չեմ հիշում որ թեմայում, մի 2 ամիս առաջ քեզ հարց էի գրել,որին դու այդպես էլ չպատասխանեցիր:Հարցրել էի քո կարծիքը Գ.Դարիբալթայանի մայիսի 8-ին կամ 9-ին տված մամլո ասուլիսում արծարծված հարցերի վերաբերյալ:Այնտեղ արդեն թոշակի անցած գեներալ գնդապետը բավականին հանգամանալից պատմել էր Շուշիի օպերացիայի նախապատրաստական փուլի և բուն օպերացիայի մասին:Զարմանալիորեն ոմանք հանդգնեցին գեներալ գնդապետի ասածները կասկածի տակ դնելու,ու դրանց մեծ մասը թե հիմա ու թե պատերազմի տարիներին ապրել են ու ապրում են Հայաստանից դուրս: Բանից դուրս է գալիս որ ,ասենք դու Voter, ապրելով Եվրոպայում ու ասենք մի 10 տարի օգտվելով համացանցից,91-94 թվերի Հայաստանի ու պատերազմի մասին ոչ միայն ասենք ինձանից շատ բան գիտես, այլ նաև շատ գիտես քան հենց այն տարիների Գլխավոր Շտաբի պետը: Ասա ինձ եղբայր դու բարոյական ես համարում նման կեցվածքը? Ես ՀՅԴ կուսակցությանը չեմ ընդունում,այդ կուսայցության ղեկավաությանը տանել չեմ կարողանում,բայց նաև չեմ կարող ուրանալ պատերազմի տարիներին իրենց այդ կուսակցության անդամ համարող Ազատամարտիկների ներդրումը Հաղթանակի գործում: Այս վերջին հանրահավաքում,որին ինքս էլ եմ մասնակցել, ԼՏՊ-ն մաքուր հայերենով ասեց որ եթե մարտիմեկյան իրադարձություների ժամանակ իրենց ակտիվ մասնակցությունն են բերել ԼՂՀ բանակի հատուկ ստորաբաժանումները ,ուրեմն Սահակյան Բակոն ,միայն ու միայն Բակոն,պիտի Հայաստանի համար անցանկալի անձ հայտարարվի: Հիմա երբ կարդում եմ ինտերնետ աղբյուրները ինչ լուտանք ասես որ չեն թափում ԼՏՊ-ի գլխին Բակոյի հավին քշա ասելու համար:Ես կարծում եմ որ ժողովրդի վրա կրակելու հրաման տվողը առնվազը շատ վատ մամայի տղա է:ԼՂՀ-ից սպեցնազ բերողը նույնպես:Ոստիկանին ու զինծառայողին սպանողը նույնպես:Խանութներ թալանողը հանցագործ է ... Էլի երկար ստացվեց թարսի պես ... |
|
|
|
|
|
#2 (permalink) | ||
|
Զամունդացի դեմք VIP Ultra Club
|
Պատասխանը: Îòâåò: ß âûáèðàþ ñàì èíèöèòèâà çà ÑÏÐÀÂÅÄËÈÂÛÅ ÂÛÁÎÐÛ I elect by myself TRUE ELECTION initiative Ես ընտրում եմ ինքս - ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ նախաձեռնություն
Quote:
Ես միայն ու միայն տեխնիկակակն պատասխանատու եմ ֆորումում ու մնացած 30ից ավելի հոգաբարձուների հետ - նայի VIP Lords կոչվող խմբի ցուցակը, պատասխանատու եմ, որ ֆորումը գոյություն ունենա։ Դու էլ ես դառնալու հոգաբարձու երբ 5000 գրառումներդ գրես, որն անկասկած արժեքավոր ներդրում է լինելու ֆորումի համար անկախ նրանցի ինձ հետ կվիճեաս կբացահայտես իմ սխալները թե միայն կսեթևեթես։ Այնպես որ ես ել դու էլ բոլորն էլ ով ֆորումում գրառումներ է անում միայն ու միայն ԼԱՎ բան են անում - բացառությունը կանոններով արգելել ենք... Չեմ ժխտի, կա իմ անձի որոշակի ազդեցություն ֆորումում մասնավորաբար քաղաքական բաժնում անց ու դարձի վրա, բայց դա բոլորովին իրակաությանը չի համապատասխանաում, որ ես եմ պատասխանատու լավի էլ վատի համարարել - դրա համար խմբագիրների այդ թվում և այս բաժնի ընտրությունների համակարգ ունենք - ուրիշ բան, որ ոչ բոլորն են հավատում, մարդկանց հոգու մեջ մյուս ֆորումներում էլ չասած իրական կյանքում այնքան են թքել, որ չեն կարողանում պատկերացնել, որ օրինակ այս բաժնում ես ունենալով տեխնիկական հնարավորություններ - անունը դնեք ԶԻՆՈՒԺ, դա չեմ կիրառելու նույնիսկ ամենավատ խբագիր-դեսպոտ մեդերատորն էլ լինի ընտրված ֆորումջանցիների կողմից։ ՈՒմ ընտրում են նա էլ որոշում է, ինչն է լավ ինչը վատ։ Իսկ ու մյուս լորդերի ազդեցությունը առավելագույնս խորհրդատվական է։ Պարզ է շատ երկար դեսպոտություն անել էլ ոչ մեկ չի կարողանա, ինչքան չլինի լորդերն են վճարում ֆինանսական հարցերն ֆորումի. կարող են լույսը անջատել, բայց ես ամեն կերպ աշխատում եմ, որ ֆինանսական ՉԻՆՈՒԺԸ չազդի քաղաքական անցուդարձի - ճիշտ ու սխալ որոշումներ ընդունելու վրա, լորդերի պալատը ոչ մի իրավունքներ ֆորումում չունի, չնայած լոբբինգ կարա անի, քանի որ շատ լորդերի մոդերատորի կարգավիճակում ֆորումջանցիք ընտրում են ու հակառակը մոդերատորներին 3 ամիս իրենց պարտականությունները կատարելու համար լորդ ենք սարքում։ Ֆինանսների ու ԶԻՆՈՒԺԻ սերտաճումը անխուսափելի է, բայց համակարգը, իրական պետական կամ մեր վիրտուալ, լավն է այնքանով, ինչքան ֆինանսական ուժը իրեն զուսպ է պահում ու թույլ չի տալիս խառնվել ֆորումում-երկրում տիրող քաղաքականությանը։ Կարծում եմ մոտավորապես արդեն պարզ է ինպես եմ անցնելու սագերին, բայց հետո կոնկրետ կգրեմ... |
||
|
__________________
|
|||
|
|
|
![]() |
|
|
|