View Single Post
Old 13 Jul 09, 20:11   #195 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 51
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 26 voter is on a distinguished road
Պատասխանը: Заявление о переговорах по Арцаху Արցախի բանակցությունների վերաբերյալ

Սպիտակ տունը հրապարակել է Արցախի կարգավորման Մադրիդյան սկզբունքները, որ ներկայացվել էր Քոչարյան-Ալիեվ հանդիպմանը 2007ին
http://www.whitehouse.gov/the_press_...bakh-Conflict/

Quote:
Մենք` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ֆրանսիայի, Ռուսաստանյան Դաշնության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահներս, հաստատում ենք մեր նվիրվածությունը` աջակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին կարգավորման Հիմնարար սկզբունքները վերջնական տեսքի բերելու գործում:

Մենք հանձնարարում ենք մեր միջնորդներին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին ներկայացնել 2007 թվականի նոյեմբերի Մադրիդյան փաստաթղթի լրամշակված տարբերակ` Հիմնարար սկզբունքների նոր շարադրանքը համանախագահների կողմից: Մենք հորդորում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին լուծել իրենց միջեւ մնացած սակավաթիվ տարաձայնությունները եւ ավարտական տեսքի բերել այդ Հիմնարար սկզբունքների վերաբերյալ իրենց համաձայնությունը, ինչը կուրվագծի համապարփակ կարգավորում:

Տեղեկանք

Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի [արտաքին գործերի] նախարարները Հայաստանին եւ Ադրբեջանին կարգավորման Հիմնարար սկզբունքների նախնական տարբերակ են ներկայացրել 2007 թվականի նոյեմբերին Մադրիդում:
Հիմնարար սկզբունքները արտացոլում են բանական փոխզիջում` հիմնված Ուժի չկիրառման, Տարածքային ամբողջականության, Ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման` Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա:

Հիմնարար սկզբունքները կոչ են անում, մասնավորապես.

- Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը;

- Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, որը անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքներ կտրամադրի;

- Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք;

- Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտության միջոցով;

- ներքին տեղահանված անձանց եւ փախստականների` իրենց նախկին մշտական բնակության վայրերը վերադառնալու իրավունք;

- եւ անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործողություն:

Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից այս Հիմնարար սկզբունքների սատարումը թույլ կտա մշակել համապարփակ կարգավորման ծրագիր` ուղղված Հայաստանի, Ադրբեջանի եւ ամբողջ տարածաշրջանի համար խաղաղ, կայուն եւ բարգավաճ ապագայի ապահովմանը»:
 
voter is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 00:25.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60