12 May 11, 22:41
|
#59 (permalink)
|
Join Date: Oct 2007
Location: germany
Rep Power: 29
|
Re: Բա սենց բան կլինի՞
Էս պատմությունները հիշեցնում է այն որ մարդիկ արդեն խելքները չեն տարբերում իրենց հենց հետույքներից...Ամերիկա էն ապրում, կյանքը լավ է հա՞…
Իրար ուտելն ավելի քաղցր է՞…"թուրքերին թալանեք, կամ սպանեք այ հարիվներ...
Quote:
Ո՞վ սպանեց Ադրինե Արզումանյանին
Թահանգա քաղաքից 27-ամյա մի երիտասարդ այսօր կարող է ներգրավվել իր զարմուհուն սպանելու փաստով հարուցված գործի շրջանակներում որպես մեղադրյալ: Մայիսի 2-ին «Առաջին լրատվականը», հղում անելով The Glendale News Press-ին, տեղեկացրել էր, որ Լոս Անջելեսի մայրուղիներից մեկում հայտնաբերվել էր Գլենդել քաղաքի բնակիչ Ադրինե Արզումանյանի դիակը: Նախնական տվյալներով, նրան սպանել էին, ապա՝ դուրս նետել մեքենայից:
Լոս Անջելեսի շրջանի շերիֆության քննիչները ձերբակալել են Արամ Սարուխանյանին, որին բերման էին ենթարկել Huntington Memorial հիվանդանոցից։ Այստեղ նա հայտնվել էր ինքն իրեն հրազենային վնասվածք հասցնելու համար: Սա տեղի էր ունեցել նրա զարմուհու` Ադրինե Արզումանյանի դին հայտնաբերելուց կարճ ժամանակ անց:
Լոս Անջելեսի դատախազությունում հայտնել են, որ Սարուխանյանին դեռ չեն ներգրավել որպես մեղադրյալ, քանի որ պատրաստվում են նրան հարցաքննել, ինչը չեն արել նրա առողջական վիճակի պատճառով: Սարուխանյանը, որը այս պահին ազատության մեջ է գտնվում մեկ միլիոն դոլար գրավի դիմաց, հինգշաբթի օրը պետք է ներկայանա Փասադենա քաղաքի դատարան` Ադրինեի սպանության առնչությամբ: Սարուխանյանի նկատմամբ կասկածանքները նույնպես չեն մեկնաբանվում:
33-ամյա Ադրինեն ամուսնացած էր, ուներ վեց ամսական տղա: Այն համալսարանը, որտեղ մագիստրատուրայում սովորում էին Ադրինեն և նրա ամուսինը, բացել է հիմնադրամ, որտեղ հանգանակություններ են արվում նրանց վեց ամսական որդու համար:
|
|
|
__________________
bleib mal cool...
|
|
|