VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Discussions Discussion is an exchange of knowledge, dispute – an exchange of ignorance. (Robert Kuylen) |
Բա սենց բան կլինի՞ |
LinkBack | Thread Tools | Display Modes |
04 May 11, 01:35 | #58 (permalink) |
justice managements VIP Ultra Club
|
Re: Բա սենց բան կլինի՞
Ոստիկանության պետի տեղակալը մեկնաբանում է քննիչների կողմից Ալիկ Սարգսյանին սպառնալու մասին լուրերը
Մայիս 03, 2011 | 13:04 Հայաստանի Ոստիկանությունը հերքում է մամուլի տեղեկություններն այն մասին, ըստ որի Հատկապես կարեւորագույն գործերով քննության վարչության (ՀԿԳ) ավագ քննիչ, ոստիկանության մայոր Վահան Խանզադյանի կալանավորումից հետո ոստիկանության մի խումբ քննիչներ սպառնում են ազատ արձակման դիմումներ գրել: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը թղթակցի հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունը շարունակում է իր բնականոն գործունեությունը, սակայն մամուլի որոշ միջոցներ ինչ որ դեպքերի հետ կապված իրենց եզրահանգումները փորձում են ներկայացնել իրականության տեղ: Նշենք, որ Վահան Խանզադյանը որպես կասկածյալ անցնում է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի դեմ հարուցված քրեական գործով եւ ՀՔԾ-ի միջնորդությամբ կալանքի տակ է: Նրա կալանավորումը, ըստ մամուլի, մեծ դժգոհություն է առաջացրել իրավապահ համակարգի ներսում, եւ մասնավորապես 50- 60 քննիչներ սպառնում էին աշխատանքից ազատվելու դիմում գրել: Թերթերից մեկն իր այսօրվա` մայիսի 3-ի համարում գրում է, որ Խանզադյանի կալանավորումից հետո իրավիճակը համակարգի ներսում այնքան է լարվել, որ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը խնդրել է իրեն երկու օր ժամանակ տալ` որպեսզի բանակցություններ վարի Վահան Խանզադյանին ազատ արձակելու ուղղությամբ: Գագիկ Համբարձումյանն փոխանցեց, որ ոստիկանությունն այն համակարգը չէ, որտեղ առաջնորդվեն ինչ-որ անձանց խնդրանքներով կամ պահանջներով: Ըստ նրա`ընթանում է իրավական պրոցես, որն էլ որոշելու է գործի ելքը: Ոստիկանության պետի տեղակալը միաժամանակ հերքեց լուրերն այն մասին, թե քննիչներն իրենց ցանկալի արդյունքը չստանալով` այժմ մտադիր են ՀՀ Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի դեմ բացահայտումներով հանդես գալ, ինչը կարող է պայթյունավտանգ իրավիճակ ստեղծել ողջ ոստիկանական համակարգում: «Դա երեւի թե ինչ-որ մեկի ցանկությունն է, որը ներկայացվել է իրականության տեղ»,-նշեց Համբարձումյանը: |
__________________
bleib mal cool... |
|
|
12 May 11, 22:41 | #59 (permalink) | |
justice managements VIP Ultra Club
|
Re: Բա սենց բան կլինի՞
Էս պատմությունները հիշեցնում է այն որ մարդիկ արդեն խելքները չեն տարբերում իրենց հենց հետույքներից...Ամերիկա էն ապրում, կյանքը լավ է հա՞…
Իրար ուտելն ավելի քաղցր է՞…"թուրքերին թալանեք, կամ սպանեք այ հարիվներ... Quote:
|
|
__________________
bleib mal cool... |
||
|
|