View Single Post
Old 06 Mar 07, 19:54   #7 (permalink)
ДИАКОН
VIP Club
MONK's Avatar
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 44
Posts: 728
Rep Power: 18 MONK is on a distinguished road
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ
Հեռ.: (374 10) 517 128
Հեռատիպ: (374 10) 517 301
Էլ-փոստ: holysee@etchmiadzin.am
Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան


ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարտի 6, 2007թ.

Հանդիպում Հնդկաստանի նախագահի հետ

Մարտի 4-ին Նոր Դելիում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահական նստավայրում հանդիպեց Հնդկաստանի Հանրապետության նախագահ Աբդուլ Քալամի հետ:
Ողջունելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին` նախագահ Կալամն անդրադարձավ հայ եւ հնդիկ ժողովուրդների դարավոր բարեկամությանը: Նա հատկապես ընդգծեց 17-19-րդ դարերում հայ առևտրականների ունեցած կարևոր դերակատարությունը Կալկաթա, Բոմբեյ եւ Մադրաս քաղաքների տնտեսական եւ հասարակական զարգացման գործում: Դոկտ. Աբդուլ Քալամն ուրախություն հայտնեց Հայաստանի եւ Հնդկաստանի միջև հատկապես վերջին 15 տարիների ընթացքում զարգացող հարաբերությունների համար:
Վեհափառ Հայրապետը, իր հերթին ողջունելով Հնդկաստանի նախագահին, գոհունակություն հայտնեց ազգային փոքրամասնությունների նկատմամբ Հնդկաստանի իշխանությունների կողմից մշտապես ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար` նշելով, որ Հնդկաստանում բնակություն հաստատած հայորդիները միշտ էլ ազատ են եղել իրենց ազգային եւ հոգևոր կյանքը կազմակերպելու գործում: Վեհափառ Հայրապետը նաև Հնդկաստան այցի իր տպավորությունները փոխանցեց նախագահին` մասնավորաբար վերհիշելով Նոր Դելի, Կալկաթա, Մադրաս եւ Բոմբեյ քաղաքներ կատարած իր այցերը: Նորին Սրբությունն գոհունակությամբ արձանագրեց նաև, որ Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանը, հայկական եկեղեցիներն ու կառույցները, հայկական գերեզմանատները լավ խնամվում են:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր երախտագիտությունը հայտնեց հնդիկ ժողովրդին եւ պետությանը` 1988 թվականի երկրաշարժի օրերին Հայաստանին ցուցաբերած մարդասիրական օգնության, ինչպես նաև այսօր գյուղատնտեսության եւ տեխնոլոգիաների զարգացման ոլորտներում շարունակական աջակցության համար:
Հանդիպման ընթացքում կարևոր նկատվեց հայ եւ հնդիկ երիտասարդների ուսումնառությունը Հայաստանի եւ Հնդկաստանի տարբեր կրթական բարձրագույն հաստատություններում:
Նորին Սրբությանը ուղեկցում էին Հնդկաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը, Տ. Կտրիճ քհն. Դևեջյանը եւ գավազանակիր Տ. Հովնան աբղ. Հակոբյանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Հնդկաստանի դեսպան Ռինա Պանդեյը:
Մարտի 5-ի երեկոյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
 
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
MONK is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 09:43.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60