![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
||||
|
||||||||
| Armenian Apostolic Church About the One Holy Universal Apostolic Orthodox Armenian Church |
Եկեղեցական կյանք (хроники ААЦ) |
LinkBack | Thread Tools | Display Modes |
|
|
#7 (permalink) |
|
ДИАКОН VIP Club
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 45
Posts: 728
Rep Power: 19
![]() |
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ Հեռ.: (374 10) 517 128 Հեռատիպ: (374 10) 517 301 Էլ-փոստ: holysee@etchmiadzin.am Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Մարտի 6, 2007թ. Հանդիպում Հնդկաստանի նախագահի հետ Մարտի 4-ին Նոր Դելիում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահական նստավայրում հանդիպեց Հնդկաստանի Հանրապետության նախագահ Աբդուլ Քալամի հետ: Ողջունելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին` նախագահ Կալամն անդրադարձավ հայ եւ հնդիկ ժողովուրդների դարավոր բարեկամությանը: Նա հատկապես ընդգծեց 17-19-րդ դարերում հայ առևտրականների ունեցած կարևոր դերակատարությունը Կալկաթա, Բոմբեյ եւ Մադրաս քաղաքների տնտեսական եւ հասարակական զարգացման գործում: Դոկտ. Աբդուլ Քալամն ուրախություն հայտնեց Հայաստանի եւ Հնդկաստանի միջև հատկապես վերջին 15 տարիների ընթացքում զարգացող հարաբերությունների համար: Վեհափառ Հայրապետը, իր հերթին ողջունելով Հնդկաստանի նախագահին, գոհունակություն հայտնեց ազգային փոքրամասնությունների նկատմամբ Հնդկաստանի իշխանությունների կողմից մշտապես ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար` նշելով, որ Հնդկաստանում բնակություն հաստատած հայորդիները միշտ էլ ազատ են եղել իրենց ազգային եւ հոգևոր կյանքը կազմակերպելու գործում: Վեհափառ Հայրապետը նաև Հնդկաստան այցի իր տպավորությունները փոխանցեց նախագահին` մասնավորաբար վերհիշելով Նոր Դելի, Կալկաթա, Մադրաս եւ Բոմբեյ քաղաքներ կատարած իր այցերը: Նորին Սրբությունն գոհունակությամբ արձանագրեց նաև, որ Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանը, հայկական եկեղեցիներն ու կառույցները, հայկական գերեզմանատները լավ խնամվում են: Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր երախտագիտությունը հայտնեց հնդիկ ժողովրդին եւ պետությանը` 1988 թվականի երկրաշարժի օրերին Հայաստանին ցուցաբերած մարդասիրական օգնության, ինչպես նաև այսօր գյուղատնտեսության եւ տեխնոլոգիաների զարգացման ոլորտներում շարունակական աջակցության համար: Հանդիպման ընթացքում կարևոր նկատվեց հայ եւ հնդիկ երիտասարդների ուսումնառությունը Հայաստանի եւ Հնդկաստանի տարբեր կրթական բարձրագույն հաստատություններում: Նորին Սրբությանը ուղեկցում էին Հնդկաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը, Տ. Կտրիճ քհն. Դևեջյանը եւ գավազանակիր Տ. Հովնան աբղ. Հակոբյանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Հնդկաստանի դեսպան Ռինա Պանդեյը: Մարտի 5-ի երեկոյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: |
|
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
|
|
|
|
|
|
|
|