Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ
Հեռ.: (374 10) 517 128
Հեռատիպ: (374 10) 517 301
Էլ-փոստ:
holysee@etchmiadzin.am
Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարտի 7, 2006թ.
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՎ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում բոլոր տիկնանց և օրիորդներին և շնորհավորում Կանանց տոնի` մարտի 8-ի առիթով:
Աղոթում ենք առ Ամենակալն Աստված, որ տերունաշնորհ երջանկությունը միշտ ապրի մեր մայրերի, քույրերի ու դուստրերի սրտերում, և նրանք շարունակեն ազնիվ ու նվիրյալ ընթացքով ծառայել իրենց ընտանիքների բարօրությանը և Հայրենիքի զարթոնքին ու առաջընթացին:
Թող Աստված Իր Ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո պահի և պահպանի բոլոր տիկնանց և օրիորդաց, պարգևի քաջառողջություն ու արևշատություն և հանապազ օրհնությամբ ու երկնառաք բյուր բարիքներով բարեզարդի նրանց կյանքը:
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհները, սերն ու խաղաղությունը թող լինեն Ձեզ ամենքիդ հետ. Ամեն: