Ր և Ռ տառերի հարցում Ձեզ հետ համաձայնել չեմ կարող, հարգելի voter:
Ձեր ականջների համար նորմալ է
ռ-ն, քանի որ այդպես եք սովորել Դուք դրան: Բայց ասեմ Ձեզ, որ հայերենի արտասանության մեջ այդ երևույթն անցել է երևանաբնակ հայերի առոգանությունից, որով, եթե ուշադրություն դարձնեք,
ռ-ով հնչում են հայերենի գրելաձևում հաստատուն կերպով
ր-ով գրվող բազում բառեր և անուններ:
Ինչ վերաբերում է արտասանությանը. եթե ասում ենք
ր-ով, դա չի նշանակում, թե դրանք պիտի արտասանել շատ քնքուշ ձայնով: Պարզապես այդպես շեշտված ռնգային ձայնով չեն հնչում, ինչն անխուսափելիորեն առաջանում է
ռ-ի պարագային: Իսկ ինտերնետ բառը վստահաբար գրվում է
ր-ով: Այս հարցերում ես գրեթե չեմ սխալվում:
Բայց վերջնական որոշումն անշուշտ Ձերն է: Ես այստեղ որևէ խնդիր չունեմ: