View Single Post
Old 15 May 07, 17:51   #42 (permalink)
ДИАКОН
VIP Club
MONK's Avatar
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 43
Posts: 728
Rep Power: 18 MONK is on a distinguished road
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ
Հեռ.: (374 10) 517 128
Հեռատիպ: (374 10) 517 301
Էլ-փոստ: holysee@etchmiadzin.am
Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան



ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մայիսի 15, 2007թ.

Ս/թ մայիսի 7-9-ը Ժնևում տեղի ունեցավ ԵՀԽ էկումենիկ պաշտոնյաների հինգերորդ հանդիպումը, որին մասնակցում էին մոտ 35 ներկայացուցիչներ ԵՀԽ անդամ եկեղեցիներից:
Հայ Առաքելական Եկեղեցուց հանդիպմանը մասնակցում էր Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի վարիչ Հոգեշնորհ Տ. Հովակիմ վրդ. Մանուկյանը:
Հանդիպման նպատակն էր ընդհանուր եզրեր գտնել ԵՀԽ-ի և անդամ եկեղեցիների միջև փոխհարաբերություններն ավելի արդյունավետ դարձնելու համար:
Մայիս 7-9-ը կայացած հանդիպման ընթացքում ԵՀԽ պաշտոնեության կողմից ներկայացվեցին ԵՀԽ գործունեությունը, ծրագրերը: Հանդիպում տեղի ունեցավ ԵՀԽ-ին կից նորաստեղծ երիտասարդական կառույցի անդամների հետ, ապա բանախոսությամբ հանդես եկավ ԵՀԽ Գլխավոր Քարտուղար Դոկ. Սամուել Կոբիան, որը ներկայացրեց վերջին տարում իր ծավալած գործունեությունը` հիմնականում ներկայացնելով տարբեր Եկեղեցիներ կատարած այցելությունները: Հարց ու պատասխանի ընթացքում Գլխավոր քարտուղարը խոսեց հոգևոր առաջնորդների և պետերի հետ հանդիպումների կարևորության մասին:
Հանդիպման մասնակիցներն այցելեցին Բոսեյի Էկումենիկ դպրոց: Էկումենիկ դպրոցի տնօրենը ներկայացրեց դպրոցը, այստեղ կատարված փոփոխությունները և միջոցառումների շարքը: ԵՀԽ-ի ՙՏասնամյակ հաղթահարելու բռնությունը՚ ծրագրի պատասխանատուները ներկայացրեցին առաջիկայում իրենց կատարելիք աշխատանքները և հատկապես խոսեցին 2011 թ. Միջազգային Խաղաղասիրական Քրիստոնեական Բանակումի մասին:
Այս ծրագրի շրջանակներում հանդես եկավ ՙԷկումենիկ ուղեկցություն դեպի Պաղեստին՚ ծրագրի քարտուղարը և ներկայացրեց այս տարի հունիսին Ամանում կայանալիք Մերձավոր Արևելքի երկրների հոգևոր առաջնորդների միջկրոնական գագաթաժողովի մասին, որին Հայ Եկեղեցուց մասնակցելու է Արիս Արք. Շիրվանյանըª Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունից: Մերձավոր Արևելքի հոգևոր առաջնորդների գագաթնաժողովի օրակարգում է նաև Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու հարցը:
Հանդիպման ընթացքում Հոգեշնորհ Հայր Սուրբը ներկայացրեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ծավալած միջեկեղեցական գործունեությունը և այն ծրագրերը, որոնք իրականացվում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կողմից: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի պատվիրակները` Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ ակտիվ գործունեություն են ծավալում միջեկեղեցական և միջկրոնական հարաբերությունների բնագավառում: Նրանցից շատերը տարբեր հանձնախմբերի գործադիր վարչությունների անդամներ են:
Ս/թ հունիսի 14-19-ը Վեհափառ Հայրապետի օրհնությամբ` Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի հրավերով, Հայաստանում` Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում, Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի ՙԵկեղեցի և հասարակություն՚ հանձնախումբը կգումարի իր տարեկան նիստը` մշակութային երկխոսության թեմայով: Հանդիպմանը կմասնակցեն ավելի քան 35 ներկայացուցիչներ եվրոպական եկեղեցիներից և բանախոսներ` Եվրախորհրդից:
2007 թ. սեպտեմբերի 25-28-ը Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի գործադիր վարչությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրավերով Հայաստանում` Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, կանցկացնի իր տարեկան հանդիպումը, որին իրենց մասնակցությունը կբերեն նշանավոր աստվածաբաններ և եկեղեցական գործիչներ աշխարհի տարբեր երկրներից` ԵՀԽ ղեկավար մարմնի հետ միասին: ԵՀԽ-ն ղեկավարող բարձրագույն այս մարմնում Հայ Եկեղեցու ներկայացուցիչն է Գերաշնորհ Տ. Վիգեն Արք. Այքազյանը: Իսկ ս/թ սեպտեմբերի 5-9-ը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի պատվիրակությունը` թվով 21 հոգի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Գերաշնորհ Տ. Եզնիկ Արք. Պետրոսյանի գլխավորությամբ կմասնակցի Համաեվրոպական Երրորդ Էկումենիկ Համագումարին: Համաեվրոպական նախորդ համագումարը տեղի է ունեցել 1997 թ. Գրացում, Ավստրիա, որին իր մասնակցությունն է բերել և բացման խոսքով հանդես եկել Գարեգին Ա երջանկահիշատակ Կաթողիկոսը:


Միջեկեղեցական հարաբերությունների բաժին
Պատասխանատու` Եզնիկ Արք. Պետրոսյան
Գրասենյակի վարիչ` Հովակիմ վրդ. Մանուկյան
Հեռ. 517 155/160
էլ. փոստ. inter@etchmiadzin.am
 
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
MONK is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 20:10.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89