![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Armenian Apostolic Church About the One Holy Universal Apostolic Orthodox Armenian Church |
Եկեղեցական կյանք (хроники ААЦ) |
LinkBack | Thread Tools | Display Modes |
![]() |
#25 (permalink) |
ДИАКОН VIP Club
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 44
Posts: 728
Rep Power: 19
![]() |
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ Հեռ.: (374 10) 517 128 Հեռատիպ: (374 10) 517 301 Էլ-փոստ: holysee@etchmiadzin.am Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Մայիսի 15, 2007թ. Ս/թ մայիսի 7-9-ը Ժնևում տեղի ունեցավ ԵՀԽ էկումենիկ պաշտոնյաների հինգերորդ հանդիպումը, որին մասնակցում էին մոտ 35 ներկայացուցիչներ ԵՀԽ անդամ եկեղեցիներից: Հայ Առաքելական Եկեղեցուց հանդիպմանը մասնակցում էր Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի վարիչ Հոգեշնորհ Տ. Հովակիմ վրդ. Մանուկյանը: Հանդիպման նպատակն էր ընդհանուր եզրեր գտնել ԵՀԽ-ի և անդամ եկեղեցիների միջև փոխհարաբերություններն ավելի արդյունավետ դարձնելու համար: Մայիս 7-9-ը կայացած հանդիպման ընթացքում ԵՀԽ պաշտոնեության կողմից ներկայացվեցին ԵՀԽ գործունեությունը, ծրագրերը: Հանդիպում տեղի ունեցավ ԵՀԽ-ին կից նորաստեղծ երիտասարդական կառույցի անդամների հետ, ապա բանախոսությամբ հանդես եկավ ԵՀԽ Գլխավոր Քարտուղար Դոկ. Սամուել Կոբիան, որը ներկայացրեց վերջին տարում իր ծավալած գործունեությունը` հիմնականում ներկայացնելով տարբեր Եկեղեցիներ կատարած այցելությունները: Հարց ու պատասխանի ընթացքում Գլխավոր քարտուղարը խոսեց հոգևոր առաջնորդների և պետերի հետ հանդիպումների կարևորության մասին: Հանդիպման մասնակիցներն այցելեցին Բոսեյի Էկումենիկ դպրոց: Էկումենիկ դպրոցի տնօրենը ներկայացրեց դպրոցը, այստեղ կատարված փոփոխությունները և միջոցառումների շարքը: ԵՀԽ-ի ՙՏասնամյակ հաղթահարելու բռնությունը՚ ծրագրի պատասխանատուները ներկայացրեցին առաջիկայում իրենց կատարելիք աշխատանքները և հատկապես խոսեցին 2011 թ. Միջազգային Խաղաղասիրական Քրիստոնեական Բանակումի մասին: Այս ծրագրի շրջանակներում հանդես եկավ ՙԷկումենիկ ուղեկցություն դեպի Պաղեստին՚ ծրագրի քարտուղարը և ներկայացրեց այս տարի հունիսին Ամանում կայանալիք Մերձավոր Արևելքի երկրների հոգևոր առաջնորդների միջկրոնական գագաթաժողովի մասին, որին Հայ Եկեղեցուց մասնակցելու է Արիս Արք. Շիրվանյանըª Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունից: Մերձավոր Արևելքի հոգևոր առաջնորդների գագաթնաժողովի օրակարգում է նաև Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու հարցը: Հանդիպման ընթացքում Հոգեշնորհ Հայր Սուրբը ներկայացրեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ծավալած միջեկեղեցական գործունեությունը և այն ծրագրերը, որոնք իրականացվում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կողմից: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի պատվիրակները` Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ ակտիվ գործունեություն են ծավալում միջեկեղեցական և միջկրոնական հարաբերությունների բնագավառում: Նրանցից շատերը տարբեր հանձնախմբերի գործադիր վարչությունների անդամներ են: Ս/թ հունիսի 14-19-ը Վեհափառ Հայրապետի օրհնությամբ` Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի հրավերով, Հայաստանում` Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում, Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի ՙԵկեղեցի և հասարակություն՚ հանձնախումբը կգումարի իր տարեկան նիստը` մշակութային երկխոսության թեմայով: Հանդիպմանը կմասնակցեն ավելի քան 35 ներկայացուցիչներ եվրոպական եկեղեցիներից և բանախոսներ` Եվրախորհրդից: 2007 թ. սեպտեմբերի 25-28-ը Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի գործադիր վարչությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրավերով Հայաստանում` Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, կանցկացնի իր տարեկան հանդիպումը, որին իրենց մասնակցությունը կբերեն նշանավոր աստվածաբաններ և եկեղեցական գործիչներ աշխարհի տարբեր երկրներից` ԵՀԽ ղեկավար մարմնի հետ միասին: ԵՀԽ-ն ղեկավարող բարձրագույն այս մարմնում Հայ Եկեղեցու ներկայացուցիչն է Գերաշնորհ Տ. Վիգեն Արք. Այքազյանը: Իսկ ս/թ սեպտեմբերի 5-9-ը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի պատվիրակությունը` թվով 21 հոգի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Գերաշնորհ Տ. Եզնիկ Արք. Պետրոսյանի գլխավորությամբ կմասնակցի Համաեվրոպական Երրորդ Էկումենիկ Համագումարին: Համաեվրոպական նախորդ համագումարը տեղի է ունեցել 1997 թ. Գրացում, Ավստրիա, որին իր մասնակցությունն է բերել և բացման խոսքով հանդես եկել Գարեգին Ա երջանկահիշատակ Կաթողիկոսը: Միջեկեղեցական հարաբերությունների բաժին Պատասխանատու` Եզնիկ Արք. Պետրոսյան Գրասենյակի վարիչ` Հովակիմ վրդ. Մանուկյան Հեռ. 517 155/160 էլ. փոստ. inter@etchmiadzin.am |
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
|
|
![]() |
![]() |
|
|
|