Forum Blogs VIP Armenia Community Chat All Albums

VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея.

Press here to open menubar...User Control Panel WAP/Mobile forum Text Only FORUM RULES FAQ Calendar
Go Back   VIP Armenia Community > Forum > General Discussions > Discussions
Blogs Community Press here to open menubar...


Notices

Discussions Discussion is an exchange of knowledge, dispute – an exchange of ignorance. (Robert Kuylen)

 
 

Բա սենց բան կլինի՞

LinkBack Thread Tools Display Modes
Prev Previous Post   Next Post Next
Old 04 May 11, 00:35   #39 (permalink)
justice managements
VIP Ultra Club
brat_eu's Avatar
Join Date: Oct 2007
Location: germany
Posts: 11,769
Blog Entries: 74
Rep Power: 30 brat_eu is on a distinguished road
Re: Բա սենց բան կլինի՞

Ոստիկանության պետի տեղակալը մեկնաբանում է քննիչների կողմից Ալիկ Սարգսյանին սպառնալու մասին լուրերը

Մայիս 03, 2011 | 13:04

Հայաստանի Ոստիկանությունը հերքում է մամուլի տեղեկություններն այն մասին, ըստ որի Հատկապես կարեւորագույն գործերով քննության վարչության (ՀԿԳ) ավագ քննիչ, ոստիկանության մայոր Վահան Խանզադյանի կալանավորումից հետո ոստիկանության մի խումբ քննիչներ սպառնում են ազատ արձակման դիմումներ գրել: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը թղթակցի հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունը շարունակում է իր բնականոն գործունեությունը, սակայն մամուլի որոշ միջոցներ ինչ որ դեպքերի հետ կապված իրենց եզրահանգումները փորձում են ներկայացնել իրականության տեղ:

Նշենք, որ Վահան Խանզադյանը որպես կասկածյալ անցնում է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի դեմ հարուցված քրեական գործով եւ ՀՔԾ-ի միջնորդությամբ կալանքի տակ է: Նրա կալանավորումը, ըստ մամուլի, մեծ դժգոհություն է առաջացրել իրավապահ համակարգի ներսում, եւ մասնավորապես 50- 60 քննիչներ սպառնում էին աշխատանքից ազատվելու դիմում գրել:

Թերթերից մեկն իր այսօրվա` մայիսի 3-ի համարում գրում է, որ Խանզադյանի կալանավորումից հետո իրավիճակը համակարգի ներսում այնքան է լարվել, որ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը խնդրել է իրեն երկու օր ժամանակ տալ` որպեսզի բանակցություններ վարի Վահան Խանզադյանին ազատ արձակելու ուղղությամբ:

Գագիկ Համբարձումյանն փոխանցեց, որ ոստիկանությունն այն համակարգը չէ, որտեղ առաջնորդվեն ինչ-որ անձանց խնդրանքներով կամ պահանջներով: Ըստ նրա`ընթանում է իրավական պրոցես, որն էլ որոշելու է գործի ելքը: Ոստիկանության պետի տեղակալը միաժամանակ հերքեց լուրերն այն մասին, թե քննիչներն իրենց ցանկալի արդյունքը չստանալով` այժմ մտադիր են ՀՀ Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի դեմ բացահայտումներով հանդես գալ, ինչը կարող է պայթյունավտանգ իրավիճակ ստեղծել ողջ ոստիկանական համակարգում: «Դա երեւի թե ինչ-որ մեկի ցանկությունն է, որը ներկայացվել է իրականության տեղ»,-նշեց Համբարձումյանը:
Attached Images
 
 
__________________
bleib mal cool...
brat_eu is offline  
Reply With Quote
 


Posting Rules
You may not post new threads
You may not post replies
You may not post attachments
You may not edit your posts

BB code is On
Smilies are On
[IMG] code is On
HTML code is Off
Trackbacks are Off
Pingbacks are Off
Refbacks are Off


 

All times are GMT +4. The time now is 01:04.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2025, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61