![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
||||
|
||||||||
| Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
Наши любимые стихи |
LinkBack | Thread Tools | Display Modes |
|
|
#11 (permalink) |
|
♥ уже весна ♥ VIP Extra Club
Join Date: Oct 2009
Posts: 1,707
Rep Power: 18
![]() |
Re: Наши любимые стихи
Պարույր Սևակ
Բարեխոս եղիր իմ և իմ միջև Օգնի~ր ինձ, Մարիա’մ, Անաղարտ մնամ Այն ճահճանման աղտ-աղարտի մեջ, Որ դժգոհություն բառով է կոչվում: Դժգոհությունից ես շա~տ եմ դժգոհ: Օգնի~ր ինձ Մարիա’մ, Եվ ասեմ` ինչո’վ. Բարեխոս եղիր ի’մ և ի~մ միջև, Որ բանն ավարտվի ինքնահաշտությամբ: Ես խռովել եմ նաև աշխարհից. Ե’կ ու վերստին հաշտեցրո~ւ դու մեզ, Թե չէ ես այսպես ապրել չե~մ կարող: Ուզում եմ նայել ինձ ու աշխարհին Լիացա’ծ, ժպտո’ւն ու գո~հ աչքերով` Հաղթելով և’ քաղցը, և’ պապակ փափագ: Ուզում եմ ապրել անչար ու բարի` Գմբեթի ճեղքում բուսած տուղտի պես… Մի բու թառել է իմ զույգ աչքերին. Թռցրո’ւ նրան: Մի ձու սպիտակ ինձ բիբ է դարձել. Կորցրո’ւ այդ ձուն: Ճանճեր են նստած ինձ վրա Այնպե’ս, Ինչպես քունջութը` կաթնահունց հացին: Ճանճը քունջո’ւթ չէ. Հացս չի~ ուտվում: Ճանճով է լցված իմ նե~րսը նաև, Ինչպես վարսանդը` խաշխաշի սերմով: Խաշխաշ չե~մ ուզում. Կակա’չ դարձրու: Ասում են, իբր, կապույտի վրա Չեն նստում ճանճեր: Լսում ես Մարիա’մ, Ինձ ներս ու դրսից կապո~ւյտ հագցրու… |
|
|
|
| Tags |
| любимые, наши |
|
|
|