VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
Наши любимые стихи |
LinkBack | Thread Tools | Display Modes |
17 Feb 10, 13:53 | #28 (permalink) |
♥ уже весна ♥ VIP Extra Club
Join Date: Oct 2009
Posts: 1,707
Rep Power: 16
|
Re: Наши любимые стихи
Անծանոթներ ենք մենք իրար,
Եվ փողոցում հանդիպելիս Ես չեմ տեսնում դեմքիդ վրա Քո ժպիտը այն լուսերիզ, Որով գիտես դու ողջունել Ծանոթներին քո բախտավոր. -Ես այդ թովիչ բախտը չունեմ, Անծանո՛թ ենք և հեռավո~ր: Բայց երբ հանկարծ այգում, մայթում Հանդիպում ենք, ամեն անգամ Կեռ թարթիչներդ ես դու թարթում Ու նայում ես ինձ մի վայրկյան Այնպե~ս, կարծես պատահաբա՛ր, Եվ... հիշելով ինչ-որ մի բան (Իբր մի բան ես ստուգում), Պայուսակդ ես բացում-փակում: Անծանոթ ենք իրար:Սակայն Հանդիպում ենք երբ մենք հանկարծ, Ես էլ մի պահ, գեթ մի վայրկյան Կանգ եմ առնում, որ իբր թե Գլանակս վառեմ հանգած (Գլանակս` վառվա~ծ արդեն)... Առերևույթ սառն ու թեթև: Ա՛խ, դա խաղ է մի սրտակեղ, Որով տենչանքն իմ չհանգած Բորբոքվում է կրկին անգամ` Գլանակիս կրակի պես, Իսկ դու~,իսկ դո՛ւ... Փնտրու~մ ես դու, Որոնու~մ ես ինչ –որ մի բան (Պայուսակու՞մ, թե՞ քո սրտում) Որոնում ես համառաբար, Եվ... չես գտնում հավանաբար... |
|
Tags |
любимые, наши |
|
|
|