VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
Наши любимые стихи |
LinkBack | Thread Tools | Display Modes |
17 Feb 10, 13:59 | #30 (permalink) |
♥ уже весна ♥ VIP Extra Club
Join Date: Oct 2009
Posts: 1,707
Rep Power: 16
|
Re: Наши любимые стихи
Վարք մեծաց
Ու՜շ-ու՜շ են գալիս, բայց ո´չ ուշացած. ծնվում են նրանք ճի´շտ ժամանակին: Եվ ժամանակից առաջ են ընկնում, Դրա համար էլ չեն ներում նրանց: Անտոհմ չեն նրանք կամ անհայրենիք, Հասարակ մորից ու հորից ծնված ՝ Սերում են նրանք և ա´յն վայրենուց, Որ էլ չէր կարող ապրել քարայրում: Սերում են նրանք և ա´յն ծերուկից, Որ նախընտրում էր քնել տակառում: Սերում են նրանք և ա´յն պատանուց, Որ սիրահարվեց իր իսկ պատկերին: Սերում են նրանք բոլո՜ր նրանցից, Որ սատանայի հոգի են ծախում, Միայն թե ամեն մտածածն իրենց. Ի՜նչ փույթ թե սատկեն ժամանակից շուտ: Անվտանգ՝ ինչպես հրդեհն արևի, Անվնաս՝ ինչպես օգտակար լորտուն, Վախ են ներշնչում պետություններին Մինչև իսկ իրենց կամքին հակառակ: Արքաների հետ խոսում են "դու" ով, Եթե, իհարկե, լսում են նրանց, Իսկ թե չեն լսում, մե՜կ է, չե՜ն լռի, Կխոսեն նույնիսկ իրենց կոշկի´ հետ: Ով սահմանում է նոր օրենք ու կարգ՝ Հայտարարվում է և օրենքից դուրս: Բայց չեն վախենում նրանք չար մահից. Ապրում են դժվար ու մեռնում են հեշտ... |
|
Tags |
любимые, наши |
|
|
|