![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
||||
|
||||||||
| Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
![]() |
Գևորգ Էմին |
LinkBack | Thread Tools | Display Modes |
|
|
|
|
#1 (permalink) |
|
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 46
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 34
![]() |
ՔՈ ՁԵՌՔԵՐԸ
Ես սիրո՜ւմ եմ քո ձեռքերը Որոնք, արդեն քանի՜ տարի, Ինձ ամենի'ց ամուր գրկում, Սակայն երբեք չե'ն... բանտարկում. Ինձ աշխարհի տե'րը անում, Սակայն երբեք չեն տիրանում. Օղակի պես շուրջս պրկվում, Բայց չե՜ն խեղդում, այլ` լոկ փրկո՜ւմ, Ինչպես փրկում են խեղդվողի'ն... Քո ձեռքե'րը,- Նո՜ւրբ, Ասողի՜կ, ՈՒ երգեցի՜կ, Որոնց ափում, Ես` չո՜ր խեցի, Մարգարի՜տ եմ քիչ-քիչ դառնում... Ես սիրում եմ քո ձեռքերը... "Մարգարի'տ եմ քիչ-քիչ դառնում..."- Իսկ Մարգարիտն այս աշխարհում Ինչքան էլ թա՜նկ լինի, անգի'ն, Ինչքան չքնա՜ղ ու եզակի՜,- Երբեք պիտի չխնայե՜ս Եվ... միշտ... կրցք'իդ վրա' պահես,- Թե չէ, քո ջե՜րմ կրծքից հեռու, (Քո սիրո'ւց ու կրծքից հեռո'ւ), Իսկույն խամրո՜ւմ է, դալկանո՜ւմ,- Կրկին դարձած... նույն չոր խեցի՜ն... Իմ սիրելի՜, Իմ ասողի՜կ, Իմ գեղեցի՜կ... Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում,- Այստեղ ամեն գագաթ ու ձոր, Արձագա'նք է տալիս հզոր Եվ քո խոսքը հեռո՜ւ տանում... Թե բարի են խոսքերը քո, Հայոց լեռներն ակնածանքով Կխոնարվե՜ն քո դեմ լռին` Բաշը քսած քո ձեռքերին: Իսկ թե չար են` լեռները մեր, Հրաբխի բնե'րն անմեռ, Որ լռել են, բայց չե'ն հանգել, Քեզ լավայո'վ կարձագանքեն, Որ լեռնե'ր է քշում-տանում... Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում... Զգո՜ւյշ քայլիր Հայաստանում,- Նե՜ղ են ճամփեքը լեռնական, Երկու հոգու տեղ չեն անում, Թե դեմ-դիմաց ելնեն հանկարծ. Թե բարեկամ ես ու ընկեր, Ա՜նց կկենաք իրար գրկած, Թե դավով ես այստեղ ընկել, Կգլորվես ժայռերից ցած. Ո՞վ եղավ քո գալու վկան, Գնալըդ ո՞վ է իմանում... Նեղ են ճամփեքը լեռնական, Զգո՜ւյշ քայլիր Հայաստանում: Զգո՜ւյշ գործիր Հայաստանում,- Մենք գահ ու թագ չե'նք ունեցել, Եվ... արքա' է ամեն մի հայ, Զորք ու բանակ չենք ունեցել, Եվ... սպա է ամեն մի հայ. Ամեն մի հայ` լեռան մի ծերպ, Ամեն մի հայ` ուրույն մի կերպ, Ամեն մի հայ` մի Հայաստան Բաժան-բաժան, Անմիաբան, Զատվա՜ծ, հատվա՜ծ, Եվ սակայն` մի` Երբ սպառնում է թշնամին Մեր դարավոր անմահ երթին Եվ այս ժայռին թառած բերդին, Որ Հայրենիք ենք անվանում... Զգո՜ւյշ գորցիր Հայաստանում: |
|
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
|
|
|
|
|
#2 (permalink) |
|
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 46
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 34
![]() |
Странный армянин
О странный, странный армянин, Изгой планиды! Твой дед - турецкий армянин, Отец - французский армянин. Все апатриды. О странный пасынок времен, Судьбы-разини! Хотя в Сасуне был рожден, На жизнь в Бейруте осужден И напоследок погребен В Эчмиадзине. Твоя звезда темным - темна, Удел - стенанье. Отчизна у тебя одна, Зато гонителей - сполна. Дорога дальняя длинна, И ты - в изгнанье. О странный, странный армянин, Твой сын - в Севане, Давно осел в Милане внук, А правнука снесло на юг - Он в Тегеране. Каких дверей не отворял! Язык наш вечный растерял По заграницам. Как странник входишь в отчий дом, Очаг свой узнаешь с трудом И возвращаешься потом В Шанхай и Ниццу. Ты знаешь, что кругла земля. Дают ракеты кругаля, Но глядя в небо, журавля Ты ждешь, как брата. Но, как ни сладостны мечты, Лишь пол-Аракса видишь ты, Пол-Арарата. Удел ты проклинаешь свой, Извечный, тяжкий, горевой. Облыжность хартий. Ты знаешь угол свой родной По типографской, по цветной Бездушной карте. А мир к тому же говорит: Беглец, ловкач и сибарит, Хитрец загранный... Дитя ущелий и стремнин, О бесприютный армянин, О странный, странный армянин, О странный... |
|
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
|
|
|
|
|
#3 (permalink) |
|
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 46
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 34
![]() |
***
Մահը մի՛շտ հիշիր, Բայց հիշիր ո՛չ թե լացելու համար. Այլ,- որ իմանաս,- Թե դեռ ինչքա՜ն է մնում... ծիծաղել, Եվ... ուրախանա՛ս. Մահը մի՛շտ հիշիր, Ո՛չ թե անիմաստ կարծելու համար Անելի՛քը քո, Այլ շտապելու՝ Քանի դեռ գործ կա այս լուսնի ներքո... Եվ մի՛ թրեւի Անգործ ու անբան, Այն սենյակներում, որ... քո՜նն ես կարծում. Վաղը, Նրանցից փոքրում, կամ մեծում, Դո՛ւ էլ կպառկես... սեղանի վրա, Նոփ-նոր դագաղում,- Որ... Փոշի՜ դառնաս, Եվ հիշվես միայն Մահազդերի մե՛ջ, Խոսքո՛ւմ ու ճառո՛ւմ... Մահը մի՛շտ հիշիր, Որ հիշես՝ ինչո՛ւ Եվ ի՛նչ ես ուզում անել աշխարհում... |
|
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
|
|
|
|
|
#4 (permalink) |
|
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 46
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 34
![]() |
ՀԱՅՐԵՆԱԾԱՂԻԿԸ
Ասում են, մի հայ աղջիկ, գաղթելիս, Հայաստանից մի ծաղիկ է տարել. Ջրել արցունքով՝ ամեն լացելիս Եվ վերադարձի հույսով փայփաել. Ամեն մի ծաղիկ, մայր հողում ծլած, Ձգտում է դեպի երկինք ու արև. Իսկ նա, ուր լիներ, գլուխը ծռած, Նաել է դեպի երկիրն իր քարե. Եվ ուղել է իր գլուխը տրտում, Միայն հայրենի հողում քարքարոտ... ...Այդ ծաղիկը կա ամենքի սրտում Եվ կոչվում ե նա... հայրենի կարոտ: |
|
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
|
|
|
|
|
#5 (permalink) |
|
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 46
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 34
![]() |
ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դու երգի ծո՛վ ես անափ, Ես՝ քո մի կաթի՜լը կյանքում. Դու ծառի բո՛ւն ես կանաչ, Ես՝ ճյուղ, որ քեզնո՜վ է ծաղկում. Չլիներ լի՛ճը Սևանա – Հազի՜վ թե զրնգար Զանգուն *** Թե չլիներ հո՛ղը քո, Ասա՛ ինձ, ո՞ւր չռչեին, Ո՞ր կտուրին իջնեին Աղավնինե՜րը երգիս. Թե չլիներ հո՛ղը քո, Որտե՞ղ հողմից փրկվեին, Ո՞րտեղ խարիսխ ձգեին Առագաստնե՜րը երգիս. Թե Արև իսկ լինեի – Ինչի՜ս էր փառքն երկնային, Թե լույսը քե՜զ չտայի, Իմ հայրենի՛ք, իմ երկի՛ր... *** Մասի ՛ս, հպա ՛րտ ես դու, Մինչ ես ՛ Քո վշտերից կռանու՜մ եմ. Ջահել, զվա՜րթ ես դու, Մինչ ես Քո հոգսերից ծերանում եմ. Դրանից չե՞ս դու վե՜հ ու վե՜հ, Իսկ ես տանջվու՜մ, Սրտնեղում եմ, Որ մի օրվա անցորդ եմ ես Իսկ դու հավետ քո տեղու՜մ ես... Ես քարանում եմ քո վշտից, Դու խաղ անում աստղերի հետ... Երանի ես լեռ լինեի Իսկ դու Մասի ՛ս,-հայոց պոե ՛տ: |
|
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
|
|
|
|
|
#6 (permalink) |
|
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 46
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 34
![]() |
ԵՍ ՀԱՅ ԵՄ
Ես հայ եմ, հին, ինչպես լեառն այս բիբլիական, Թաց են ոտքերս դեռ ջրհեղեղի ջրից, Իմ սուրբ հողն է տեսել Նոյն առաջին անգամ, Բաբելոնյան Բելը խորտակվել իմ սրից: Իմ մատների հետքն է կրում կողի վրա, Քարն առաջին մամռոտ, որ իմ ձեռքով տաշված, Եվ միացած հողին շաղախով իմ արյան, Արարատյան դաշտում մեհյանի վեմ դարձավ: Իմ նահատակ որդոց արյունով է ոռոգ Ամեն ծաղիկ ու ծառ հողում հայրենական, Ամեն բլուր՝ քաջի մի շիրիմ է նորոգ, Եվ կոթողի բեկոր՝ ամեն սանդուղք ու քար: Ես հայ եմ, հին, ինչպես լեառն այս Արարատյան, Հազար սուր է բախվել իմ վահանին ահեղ, Բայց փշրել եմ նրանց ես ցասումով արդար Եվ լեռներիս նման գլուխս վեր պահել: |
|
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
|
|
|
|
|
#7 (permalink) |
|
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 46
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 34
![]() |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՐՈՒՆԸ
Ամեն գարուն՝ ինչքան ծանո՛թ, Այնքան նո՛ր է ու ցանկալի՜. Ամեն գարուն մի նո՛ր ձայնով Ու նոր սիրո պե՛ս է գալիս. - Տե՛ս, հավքերը հազարերանգ Հին բնե՛րն են վերադառնում. Ամե՛ն տեղ են դառնում նրանք՝ Բայց ուրի՜շ է Հայաստանում. – Հայաստանում նրանց նման Պանդուխտ հայե՛րն են ետ դառնում, Ու բույն շինում, որ միշտ մնան Հայության բո՜ւյն Հայաստանում... - Տե՛ս, իր փեշերը հավաքած, Ձմեռը սա՜րն է բարձրանում, Ամե՛ն տեղ է սա անկասկած՝ Բայց ուրի՜շ է Հայաստանում, - Ձյունից ծնված ամեն առվակ, Մի գետի չափ գո՜րծ է անում, Որ քա՜րն անգամ ծաղիկ դառնա Մեր քարաշա՛տ Հայաստանում... - Տե՛ս, բուրո՜ւմ են ծաղիկ ու սեզ, Եվ հին սերերը՝ նորանո՛ւմ. Ամե՛ն տեղ է գարունն այսպես՝ Բայց ուրի՜շ է Հայաստանում. Դարավոր սի՜րտն է հայկական. Իմ աչքերի դեմ մանկանում... Չէ՛, գարնանն այս աշուն չկա՛ - Հավե՜րժ է նա Հայաստանում... |
|
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
|
|
|
|