VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
Ղազարոս Աղայան |
LinkBack | Thread Tools | Display Modes |
05 May 07, 11:55 | #1 (permalink) |
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 45
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 32
|
Ղազարոս Աղայան
Ղազարոս Աղայան [4(16).4.1840, Թբիլիսի, - 20.6(3.7).1911], հայ բանստեղծ, մանկավարժ, հասարակական գործիչ: Սովորել է Թբիլիսիյում: Աղայանի դեմոկրատական հայեցողությունները արտացոլվել են նրա հուշագրական ստեղծագործություններում ՝ “Իմ կյանքի գլխավոր իրադարձությունները” ( առանձին հրատարակչություն 1893 ) և “Հարություն և Մանվել” (1867) , ինչպես նաև “Երկու քույր” վեպում (1872) , որտեղ պատկերված են 19 դարի 60-70-ականների սոցիալական հակասությունները հայկական գյուղում, գյուղացու պայքարը շահագործողների դեմ :
Աղայանը մանկական ճանաչված գրողնեից և հայ մանկական գրականության հիմնադիրներից մեկն է (“Գյուլնազ տատիկի հեքիաթները” , 1904): Հեքիաթների ( “Անահիտ”, 1881, “Արեգնազան”, 1887, և այլն) և պոեմների հեղինակ, որոնց շարքում առանձնանում է “Տորք- Անգեղը” (1888). Թարգմանել է Ա.Ս. Պուշկինին, Ի.Ա. Կռիլովին: “Մայրենի Լեզու” սկզբնական ուսուցման դասագրքի հեղինակն է, որը մոտ 40 տարի եղելե է ամենատարածված դասագիրքը հայկական կրտսեր դպրոցների համար: Գրել է նաև “Արևիկ” ուսուցողական գիրքը (1908, այբբենարան և ինքնուսույց մեծահասակների համար) և այլն: Հիմնադրել է մանկական “Աղբյուր” ամսագիրը ( 1883, մինչև 1891 թ., փաստացի ղեկավարել է նրա հրատարակչությամբ) Աղայան- մեծագույն հայ մանկավարժ, որը ելույթ է ունեցել կրթության դեմոկրատացման օգտին: Պահանջում էր ազատել դպրոցը հոգևորականության ազդեցությունից և փոխանցել այն ժողովրդին: Նաև ելույթ էր ունենում խավային և ազգային սահմանափակումների դեմ կրթության ոլորտում, սովետական դատիարակության և աղջիկների և տղաների միացյալ ուսուցման օգտին: |
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
|
05 May 07, 11:58 | #2 (permalink) |
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 45
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 32
|
Ճախարակ
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ, Մանիր սպիտակ մալանչներմ Մանիր թելեր հաստ ու բարակ, Որ ես հոգամ իմ ցավեր: Ձեթ եմ ածել ականջներըդ, Նոր շինել եմ շրտըվիկ, Դե՜հ,սու՛տ շարժիր լայն տևերդ, Ոստեր շինիր սըրուլիկ: Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ, Լիսեռնիկդ պտըտիր, Մանիր թելեր հաստ ու բարակ, Իլիկիդ վըրա փաթաթիր: Տիգրանիկըս գուլպա չունի, Հանդ է գնում ոտաբաց, Գաբրիելըս չուխա չունի, Միշտ անում է սուգ ու լաց: Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ, Մանիր սպիտակ փաթիլներ, Մանիր թելեր հաստ ու բարակ, Որ ես հոգամ իմ ցավեր: Չըվալ չունինք, չութա չունինք, Ո՛չ սամոտե, ո՛չ պարան, Այսպես աղքատ դեռ եղած չենք, Կտրվել է ամեն բան: Դեռ հարս էի, որ գործեցի Քանի կարպետ, խալիչա, Բայց դրանից շուտ զրկվեցի, Հիմա չունիմ մի քեչա: Կարմիր օրըս, երբ սևացավ, Եվ պարտք մնաց՝ տեև քիչ, Պարտատիրոջ սիրտն էլ սևցավ - Եկավ տարավ ամեն ինչ: Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ, Մանիր սպիտակ քուլաներ, Մանիր թելեր հաստ ու բարակ, Որ ես հոգամ իմ ցավեր: |
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
|
05 May 07, 11:58 | #3 (permalink) |
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 45
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 32
|
Հիշողություն
Ծիծեռնակը բույն էր շինում, Ե՛վ շինում էր , և՛ երգում, Ամեն մի շյուղ կպցնելիս՝ Առաջվա բույնն էր հիշում: Մեկ անգամ էր նա բույն շինել Եվ շատ անգամ կարկատել, Բայց այս անգամ վերադարդզին Բույնն ավերակ էր գտել: Այժմ նորից բույն էր շինում, Ե՛վ շինում էր , և՛ երգում, Ամեն մի շյուղ կպցնելիս՝ Առաջվա բույնն էր հիշում: Նա հիշում էր անցած տարին Իր սնուցած ձագերին, Որոնց ճամփին հափշտակեց Արյունարբու թշնամին: Բայց նա կրկին բույն էր շինում, Ե՛վ շինում էր , և՛ երգում, Ամեն մի շյուղ կպցնելիս՝ Առաջվա բույնն էր հիշում: |
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
|
05 May 07, 12:03 | #4 (permalink) |
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 45
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 32
|
Արեգակ
Արև՛, արև՛, ե՜կ, ե՜կ, Զիզի քարին վե՜ր եկ. Սև-սև ամպեր հեռացեք, Արևին ճամփա տըվեք: Թողեք տող գա նա մե՜զ մոտ, Դրա լույսին ենք կարոտ. Կարմի՛ր արև ե՜կ, ե՜կ, Նախշուն քարին վեր եկ: Արևը հաղթեց ամպերին, Շողքը ձգեց սարերին, Զիզի քարը տե՜ս, տե՜ս Պըսպղում է ոսկու պես: Սիրուն արև, մի՜շտ եկ, Զիզի քարին վե՜ր եկ: Լուսնահաչ _ Հայրի՛կ, ինչու՞ մեր Բողարը Միշտ հաչում է լուսնի վրան. Մի՞թե պայծառ լուսնյակը Մեկ վնա՞ս է տալիս նրան: _ “ Ո՛չ, որդյակ իմ, ոչ թե վնաս Այլ լույս, միայն լույս է տալիս, Իսկ շանն՝ իբրև գայլի ցեղի, Լույսը գիշերը դուր չի գալիս: Բայց լուսինը խոմ չգիտե՞, Որ իր վրան հաչողներ կան, - Նա լուռ ու մունջ՝ բակ բոլորած՝ Շարունակում է իր ճամփան: Մենք էլ, որդյա՛կ, լուսնի նման Պետք է լույս տանք մութ աշխարհին, Եվ համարենք, թե չենք լսում Մեզ վրա զուր հաչողներին”: |
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
|
05 May 07, 12:04 | #5 (permalink) |
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 45
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 32
|
Սագ
Սագիկ-սագին, իմ սիրունիկ, Ես քեզ կտամ քաղցր կուտիկ, Որ դու ուտես , շուտ մեծանաս, ՈՒրախ ապրես, զվարճանաս: Երբ մեծանաս, մեծ սագ դառնաս, Ես կխնդրեմ իմ մայրիկին, Որ նա ժողվե քո փետուրներ Եվ ինձ համար շինե բարձեր |
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
|
05 May 07, 12:06 | #6 (permalink) |
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 45
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 32
|
Կատու
Կատուն եկավ, Փիսի՜կ, փիսի՜կ, Հազար նազով, Ինչպես հարսիկ, Դունչը սրբեց Թաթիկներով, Մազը սանդրեց Չանչիկներով. - Կատու, կատու, Ե՞ր ես տրտում. Թե՞ մկներն են Հիմա արթուն: Կատուն ասեց. _ Միաո՜, միաո՜. Այսինքն թե՝ _ Այո՛, այո՛: |
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
|
05 May 07, 12:07 | #7 (permalink) |
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 45
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 32
|
Հովվի անկողինը
Սարի լանջն է մահճակալ, Չեչոտ քարը գլխակալ. Մի հին կարպետ ուսերին,- Այս է հովվի անկողին: Երբ անձերվ է կաթկտում, Եվ կարպետը՝ թըխկթըխկում, Հովիվն անուշ քնի մեջ Քաղցր երազ է տեսնում, Եվ խնդում, ծիծաղում. ՈՒխա՜յ, ուխա՜ջ, սիրու՛ն հովիվ, Քունդ անու՜շ... |
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
|
|