![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
Афоризмы на армянском. Aphorisms in Armenian. Աֆորիզմներ` հայերեն |
LinkBack | Thread Tools | Display Modes |
![]() |
#1 (permalink) |
Important Person VIP Club
Join Date: Dec 2006
Location: Այստեղ, այլուր....
Posts: 456
Rep Power: 19
![]() |
Афоризмы на армянском. Aphorisms in Armenian. Աֆորիզմներ` հայերեն
Իրավունք, օրենք, դատ
Կարգադրելու իրավունք տալիս է միայն հնազանդությունը: Էմերսոն Իրավունքի նպատակը խաղաղության ապահովումն է, նրան, հասնելու միջոցոը՝ պայքարը: Իրվինգ Դատավորները պիտի հիշեն, որ իրենց գործն օրենքը մեկնաբանելն է, այլ ոչ թե այն պարգևելը: Բեկոն Նախքան դատապարտելը միշտ պետք է մտածել, չի՞ կարելի արդյոք արդարացում գտնել: Լիխտենբերգ ՈՒնեցիր թեկուզ փոքր խելք, բայց քոնը: Մաքսիմ Գորկի Սեփական աչքում արդարանալու համար մենք հաճախ մեզ համոզում ենք, որ մեր ուժից վեր է հասնել նպատակին, իսկ իրականում մենք ոչ թե անզոր ենք, այլ անկամ: Լառոշֆուկո "Բռունցքի իրավունքը" նույնքան անհեթեթ է, որքան, ասենք, կլոր քառակուսին կամ քառակուսի շրջանը: Զեյմե Չկա օրենք, որ բոլորի սրտովը լինի: Կատո Ավագ Յուրաքաչյուր մարդ պետք է որոշ չափով օրենքներ իմանա. եթե նա գիտի դրանք բավականաչափ, որպեսզի դրանց ճանկը չընկնի, նրանից լավ փաստաբան դուրս կգա: Հենրի Շոու Չկա ավելի, վնասակար կենդանի, քան օրենքներին չհետևող մարդը: Սավոնարոլա Հաճախ օրենքը թույլատրում է այն, ինչ թույլ չի տալիս պատիվը: Սորեն Խիղճը օրենքների օրենքն է: Լամարթին Հանցանքներ կան, որոնք իրենց փայլով, ծավալով և բացառիկությամբ մեր աչքին դառնում են ներելի, նույնիսկ պանծալի. պետական գանձերի կողոպուտը անվանում են ճարպկություն, իսկ օտար հողերի անարդար զավթումը՝ նվաճում: Լառոշֆուկո |
![]() |
![]() |
|