![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
||||
|
||||||||
| Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
![]() |
Давид Мелик. David Meliq. Դավիթ Մելիք |
LinkBack | Thread Tools | Display Modes |
|
|
|
|
#2 (permalink) |
|
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 46
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 33
![]() |
Ответ: David Melik
Դավիթ Մելիք
(1980) Ծնվել եմ 1980թ. ՀՀ Եղեգնաձոր քաղաքում: 1998-ին ընդունվել ու 2002-ին ավարտել եմ Երևանի Պետական Համալսարանը: 2002-2004թթ. ծառայել եմ ՀՀ զինված ուժերի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության Բանակում: Մասնագիտությամբ աստվածաբան եմ: |
|
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
|
|
|
|
|
#3 (permalink) |
|
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 46
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 33
![]() |
Ответ: David Melik
ԼԻՆԵԼ ԱԶԱՏ
Լինել ազատ հայացքներից, երազներից ու բառերից և գիտակցության սարսափների հետ վարվել ինչպես քուրմ, կապել բառերով, խառնել խելագար երազների հետ ու նետել սոված էն հայացքներին, որ լափում են ինձ... ու լինել ազատ ու չճանաչել ոչ մի կենսափորձ ու չունենալ վախ, միայնակության երեսին թքել մտքովս անցած բոլոր բառերի միասնությունը... ու լինել ազատ ու լռությունը խաչել իբրեվ զոհ, որ չկրկնվի էլ պատմությունը, որ վակում լինի երկու շուրթերը իրարից զատող տարածությունը, Մարիամ անունը դնել մյուս բոլոր անունների մոտ, առանց որևէ կարոտի, կրքի ու սիրել միայն անմահությունը... ու լինել ազատ... ու լինել ազատ... Հրաժեշտ Բաժանման ահն ու թախիծը ծածկած Շինծու ժպիտով`շիկնող, գեղեցիկ, Իմ քաղաքն իր հայացքը հառած Իմ ճանապարհին`մշուշի միջից Մեր հրաժեշտի եղյամն էր մաղում: Ուշ երեկո էր: Կասկադից ներքև Լույսերի խաղը նոր էր կատաղում, Եվ հրաժեշտի մեղեդին թեթև Անուրջների ու տպավորության Խառնափնջեր էր ճամփեքիս փռում: Տխուր էր պահը: Բայց ողբերգության Ոչ մի հետք չկար կիսախավարում: Մեկն ինձ շշնջաց."Մեկնումը մահ չէ, Իսկ կյանքում դու ինձ չես մոռանալու: Կարոտի ձայնով ես քեզ կկանչեմ, Եվ ուր էլ լինես ետ ես դառնալու": |
|
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
|
|
|
|
|
#4 (permalink) |
|
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 46
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 33
![]() |
Ответ: David Melik
Նիկոտին
Վաղուց արդեն նեխած գիշեր, գարեջրի դատարկ շշեր, ու արյունոտ մի զույգ աչքեր, անկապ հառած հեռացույցին. սա է տոնն իմ: Հա, մոռացա, եվ նիկոտին : ----------- Կեղտոտ մտքեր, Կեղտոտ ֆիլմ ու կեղտոտ ջազ: Գրազ կգամ, որ նույնիսկ այս պարագայում ես կարող եմ լավ բան անել, այն է`մանրից ինձ սպանել: Հասկանում եք ինչ եմ դրել ես իմ մտքին. ոչ թե հացադուլ, այլ զուտ նիկոտին: ------------------------------------ Ես պիտի լցնեմ ծխով ու թույնով օրերիս անդունդը, որտեղ խրվում են անցնող ժամերը ու իմ անիմաստ տառապանքները ու ժպիտները ու իմ խոսքերը: Ողջը` հատակից մինչև պռունկը, այս բացարձակ դատարկության ես պիտի լցնեմ սուրբ նիկոտինով, որ սատկեն այնտեղ բջիջները ժամանակի, ու լույսի շողը, որ անիմաստ թափառում է այս խավարում, մարի մեկնդմիշտ: |
|
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
|
|
|
|
|
#5 (permalink) |
|
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 46
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 33
![]() |
Ответ: David Melik
Հետմիջօրեին
Ամեն ինչ այնքան հստակ է ու նոր Խելագարության նման անսովոր Այս խեղդող ու տոթ հետմիջորեին, Ուր նվաղել են հանճարն ու հոգին: Հրաձգության ձայներից խրտնած` Հեռվում թևածող ամպիկները թաց Իմ խոնավացած հուշերի նման Նոր դեմք են հագնում ամեն մի վայրկյան: Ու տարրալուծվում տարածության մեջ` Երկնում թողնելով պատկերը քո մերկ, Որ չբացվեց ինձ ազատության մեջ Ու որ երազվեց նորից ինձ երեկ: Կարոտը մեռավ: Իսկ դու ապրում ես Դեռ իմ խարխլված ու թույլ հոգու մեջ Եվ այս խելագար հետմիջօրեին Միրաժի նման հայտնվում ես ինձ: |
|
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
|
|
|
|
|
#6 (permalink) |
|
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 46
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 33
![]() |
Ответ: David Melik
ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Տպաորության իմ զինանոցին Լուսինը տվեց բրոնզն իր վերջին Ու լուռ կորավ լեռան գրկում: Իսկ դու?, ի'մ Մարի, դու? ում ես մրրկում Քո գարնանային գերնոր հույզերով Եվ գիշերային տենդի հույսերով Է?լ ում ես զրկում զեփյուռե քնից: Լուսինը, որ նոր այնպես չքնաղ էր Իր կոկետությամբ վերևից ժպտում, Կար ու էլ չկա... Այդպես էլ իրար ոչինչ չտված` Վաղը չենք լինի նաև ես և դու... P.S. Լուսինը գտավ... միայլ եզերքում, Տիեզերական մի այլ չափման մեջ Տպաորության զինանոցը ՄԵՐ: |
|
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
|
|
|
|
|
#7 (permalink) |
|
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 46
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 33
![]() |
Ответ: David Melik
***
Չվերջացող պատերազմ է այս վերացող երկրի վրա. կործանումի կրքից բացի չկա ոչինչ սովորական: Մնացյալը կեղծ է ու խորթ. ամենօրյա համբույրները ողջագուրման ու կարոտի մասին գրված նամակները մարտի դաշտից այս գերհոգնած մոլորակի զգայական լճացումն են սոսկ քողարկում, ուրիշ ոչինչ: ՎՏԱՐՈՒՄԸ Ես` Դևս, Որ վարժեցրեցի օձին մեղքի արվեստում, Ամեն Աստծու օր Ադամ եմ լինում, Եվ անգամ վարձու իմ խղճուկ բնում դրախտ եմ գտնում. Երջանիկ եմ ես: -Ջանիկս, Կարծեմ, ասացիր,որ քեզ Եվաեն կոչում, Կարկաչում է, տես, ջազն իմ սենյակում Տիգրիսի ու Եփրատի պես: Դե, ինչ կասես, չես գա պարենք: Ու մենք պարում ենք, Ու պարուրում ենք իրար քնքշությամբ, Ու պարպում ենք մեզ, Պարպում մեր հոգին, Որ պարուրված է լույսով մաքրության: Հետո թամբում ենք Մեր երազների ամենալկտի ու անառակ ձին, Իսկ երբ դա քիչ է, հիշում ենք օձին : Օձը ելնում է, Գրգռված ֆշշում, Թքում է, թքում Մեր երազներին, Մեր սիրած ջազին Ու մեր երեսին: Նա կործանում է մեր մաքրությունը Լկտիության իր հանճարով, Եվ ես նորից վերապրում եմ վտարումը Եվ ամեն անգամ օձի պատճառով: |
|
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
|
|
|
![]() |
|
|
|