VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
Давид Мелик. David Meliq. Դավիթ Մելիք |
LinkBack | Thread Tools | Display Modes |
04 Sep 07, 00:12 | #15 (permalink) |
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 45
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 32
|
Ответ: David Melik
Հետմիջօրեին
Ամեն ինչ այնքան հստակ է ու նոր Խելագարության նման անսովոր Այս խեղդող ու տոթ հետմիջորեին, Ուր նվաղել են հանճարն ու հոգին: Հրաձգության ձայներից խրտնած` Հեռվում թևածող ամպիկները թաց Իմ խոնավացած հուշերի նման Նոր դեմք են հագնում ամեն մի վայրկյան: Ու տարրալուծվում տարածության մեջ` Երկնում թողնելով պատկերը քո մերկ, Որ չբացվեց ինձ ազատության մեջ Ու որ երազվեց նորից ինձ երեկ: Կարոտը մեռավ: Իսկ դու ապրում ես Դեռ իմ խարխլված ու թույլ հոգու մեջ Եվ այս խելագար հետմիջօրեին Միրաժի նման հայտնվում ես ինձ: |
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
|
04 Sep 07, 00:17 | #16 (permalink) |
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 45
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 32
|
Ответ: David Melik
ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Տպաորության իմ զինանոցին Լուսինը տվեց բրոնզն իր վերջին Ու լուռ կորավ լեռան գրկում: Իսկ դու?, ի'մ Մարի, դու? ում ես մրրկում Քո գարնանային գերնոր հույզերով Եվ գիշերային տենդի հույսերով Է?լ ում ես զրկում զեփյուռե քնից: Լուսինը, որ նոր այնպես չքնաղ էր Իր կոկետությամբ վերևից ժպտում, Կար ու էլ չկա... Այդպես էլ իրար ոչինչ չտված` Վաղը չենք լինի նաև ես և դու... P.S. Լուսինը գտավ... միայլ եզերքում, Տիեզերական մի այլ չափման մեջ Տպաորության զինանոցը ՄԵՐ: |
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
|
04 Sep 07, 00:18 | #17 (permalink) |
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 45
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 32
|
Ответ: David Melik
***
Չվերջացող պատերազմ է այս վերացող երկրի վրա. կործանումի կրքից բացի չկա ոչինչ սովորական: Մնացյալը կեղծ է ու խորթ. ամենօրյա համբույրները ողջագուրման ու կարոտի մասին գրված նամակները մարտի դաշտից այս գերհոգնած մոլորակի զգայական լճացումն են սոսկ քողարկում, ուրիշ ոչինչ: ՎՏԱՐՈՒՄԸ Ես` Դևս, Որ վարժեցրեցի օձին մեղքի արվեստում, Ամեն Աստծու օր Ադամ եմ լինում, Եվ անգամ վարձու իմ խղճուկ բնում դրախտ եմ գտնում. Երջանիկ եմ ես: -Ջանիկս, Կարծեմ, ասացիր,որ քեզ Եվաեն կոչում, Կարկաչում է, տես, ջազն իմ սենյակում Տիգրիսի ու Եփրատի պես: Դե, ինչ կասես, չես գա պարենք: Ու մենք պարում ենք, Ու պարուրում ենք իրար քնքշությամբ, Ու պարպում ենք մեզ, Պարպում մեր հոգին, Որ պարուրված է լույսով մաքրության: Հետո թամբում ենք Մեր երազների ամենալկտի ու անառակ ձին, Իսկ երբ դա քիչ է, հիշում ենք օձին : Օձը ելնում է, Գրգռված ֆշշում, Թքում է, թքում Մեր երազներին, Մեր սիրած ջազին Ու մեր երեսին: Նա կործանում է մեր մաքրությունը Լկտիության իր հանճարով, Եվ ես նորից վերապրում եմ վտարումը Եվ ամեն անգամ օձի պատճառով: |
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
|
04 Sep 07, 00:20 | #18 (permalink) |
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 45
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 32
|
Ответ: David Melik
ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՆԱՏՅՈՒՐՄՈՐՏԸ
Երեկո էր` ջազի տաքուկ հնչյուններով, ու ես` հենված իմ բազմոցին մթության մեջ, պատկերացրի թե ինչպիսին պետք է լինի երջանկության նատյուրմորտը: Այդ նկարում պետք է լինեն այս երեկոն, ջազի տաքուկ հնչյունները ու ես` հենված իմ բազմոցին մթության մեջ: ԵՍ ՄԱՐԴ ԵՄ Ես մարդ եմ, լսե'ք, մարդ եմ, հատկապես, երբ որ կանգնած եմ անասունի մոտ, հատկապես, երբ որ մեծախոսում եմ ճշմարտությունից երբ որ... նրան դեռ չեմ մորթել: Իմ անունը Մարդ է, անուն, որն ինձ Տերն է տվել, որը երբեք ես չեն պղծել. երբեք չեմ մորթել... երբեք չեմ զզվել ես իմ անունից, երբեք չեմ ձգտել` ազատվել նրա իշխանուրյունից: Արցունքներն իմ մարդկային են ու մարդկաին են տանջանքները իմ, քանի չեմ քերթել ինքս իմ կաշին: Եվ կրքերն են իմ մարդկային, քանի չեմ քնել շնագայլի հետ, քանի դեռ կրքի այրման գագաթին նրան չեմ մորթել: Ես իրոք մարդ եմ, և ես խնդրում եմ. սիրեք ինձ մի քիչ, քանի չեմ մորթել: ՊԱՏԱՍԽԱՆ Ո’Չ ԽԱՅԱՄԻՆ Հավատարիմ ու սրտակից եղա միայն, Բայց մերժեցիր ու հեռացար անխոս, անձայն. Վաղուց էիր ուզում պատժել դու նվաստիս, Ասա, ինչուինձ լքեցիր կյանքում ունայն: Օմար Խայամ 1. Դու թույլ ես տվել` նաել կոնքերիդ խենթացնող ձևին, Ու չես արգելել, որ ձուլվեմ կրակ աչքերիդ սևին, Բայց և երբեք չես մոռացել, իմ սրտակից բարեկամ, որ չի կարելի գինին նվիրել ինձ նման խևին: 2. Ես հեռացա, քանզի բույրդ խենթացնում էր, Հեռացումն իմ իմ ծարավը մեղմացնում էր, Հեշտ չէր նաել կարմիր գինով լցված գավին. Գինու փայլը չխմողին կուրացնում է: 3. Ես`պատժել քե?զ, Աստված չարից հեռու պահի, Թող էդ բանը ինձ ու քեզ հետ չպատահի, Գինեմոլը, եթե իրոք գինեմոոլ է, Կարմիր գինու սրբությունը պիտի պահի: 4. Գինի - գինեմոլ, գինեմոլ - գինի, Զույգն այս անբաժան միշտ պետք է լինի, Թե մեկը չկա, երկրորդի համար Անգամ դրախտը ունայն կլինի: *** Տեսե?լ եք` ոնց են ամպերը պարում Ամպրոպների տակտերի տակ, Այդ պահին նրանց ոչինչ չի պահում, Որ ջարդեն բոլոր դարպասները փակ Ու լույս հանելով երգերն արգելված` Մերկանան հոգով ու տրվեն նրանց: p.s. Արգելված երգերն այնտեղ`երկնքում, Մարիամ են կոչվում: Ու ամեն Մարիամ աղոթք է պարտված, Որ հնչում է խաչված Դևի վերջին շնչում: Ու ամեն Մարիամ դադար է`խրված Կապույտ երկնքի լույս կապույտ կանչում: Ու ամեն Մարիամ երակ է բացված, Ու արյունը լերդացել է ու չի ճչում: |
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
|
04 Sep 07, 00:22 | #19 (permalink) |
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 45
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 32
|
Ответ: David Melik
"Բավիղի մեջ" շարքից
Ես շատ երկար թափառեցի բավիղի մեջ, Ես փորձեցի ելքեր փորել, Ես փորձեցի երգեր գրել Կորած լույսի ու մոտեցող մահվան մասին, Եվ ինձ պետք էր հուսահատվել, Որ հասկանամ, Որ նոր ելքեր պետք չէ փորել Ու նոր երգեր պետք չէ գրել, Այլ, պարզապես, պետք է երգել Լույսի երգը. Սա է ելքը: "Բավիղի մեջ" շարքից Դողում է հույսը բավիղում անծիր`այնպես բացահայտ, Ինչպես որ սիրո բառերն առաջին դողացին շրթիս: Դողում է հույսը բավիղում անծիր, բայց բնազդային ինչ որ մղումով մենք գնում ենք դեռ (անիմաստ պայքար): Քիչ հետո մենք էլ կխազենք պատին. " ...և հույսը մեռավ": "Բավիղի մեջ" շարքից Դու զուր սիրեցիր այդ խելագարին: Իր բավիղի մեջ նա մոլորեցրեց Պահապան բոլոր հրեշտակներին Եվ հիմա հոգնած ու հուսահատված Քառատողեր է խզբզում պատին Եվ նրան պետք չեն էլ հրեշտակներ, Էլ արև պետք չի, ու պետք չի ոչինչ, Բացի սեփական տառապանքներից: *** Այսօր երկինքը մաքուր է կրկին, Բայց ինձ ինչ, Իմ հոգին նա հո չի մաքրի: Այսօր կրկին կգնամ ես Մի կույսի մոտ`այնպիսի մեկի, Որը մաքուր է այս երկնքի պես, Սերենադ կերգեմ գիշերվա կեսին Նրա կիսաբաց պատուհանի տակ, Այս երկնքի վառ աստղերով կերդվեմ, Որ ինքն է սրտիս տիրուհին միակ, Այնուհետև մի սենյակում, Ուր մթության կուսությունը չի խռովում Լույսի չնչին մի շող անգամ, Կխլեմ այն, ինչ այսքան տարի նա պահպանել էր Սրբության նման: Վաղն էլ երկինքը մաքուր կլինի, Բայց ինձ ինչ, Իմ հոգին նա հո չի մաքրի: ՊԵԳԱՍ Դեղնած անուրջներիս երամակի միջից Դուրս պրծավ Պեգաս անունով մի ձի, Միպահ թևածեց թևերով հոգնած, Ապա` սրնթաց գահավիժեց ցած: Նրան դեռևս հազար դար առաջ Ես սանձել էի մտքիս քաոսում, Կապանք չտեսած նժույգին այդ քաջ, Ես սարգել էի հլու անասուն, Ստիպել էի սպասել այնքան Մինչև կճախրի` ինխպես լեգենդում, Բայց ատոմային այս ցնդած դարում, Երբ բանաստեղծը զենք է վաճառում, Երբ վանականը մարդ է սպանում, Եվ ոստիկանը բանկ է թալանում, Նա դուրս էր պրծել երազիս միջից Եվ վիժեցրել էր իմ ճերմակաթյուր Երազանքները թռիչքի մասին: "Բավիղի մեջ" շարքից Ես ընկել եմ բավիղի մեջ հիվանդ եմ մրսում եմ ցուրտ է դրսում մարդիկ իրար չեն ճանաչում մարդիկ իրար չեն հավատում մարդիկ իրար են խռնվել -օգնի՜ր… մեռնում է ջահակիրը ջահը ձեռքին փայտացել է մարմինս չեն թաղի դրսում ցուրտ է այնտեղ մարդիկ իրար չեն ճանաչում մարդիկ իրար չեն հավատում մարդիկ իրար են խռնվել -օգնի՜ր… մեռնում է աստղը էլ լույս չի տալիս ջահը ընկել է գետնին անշունչ դիակը ոռնում է քամին սառն է դրսում լույսից կուրանում են մարդիկ իրար չեն ճանաչում իրար չեն հավատում իրար են խռնվել -օգնի՜ր… մեռնում է …բավիղի մեջ… |
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
|
06 Sep 07, 07:47 | #20 (permalink) |
Persona grata VIP Club
Join Date: Aug 2007
Posts: 16
Rep Power: 0
|
Պատասխանը: David Melik
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԿԱՅԱՐԱՆ / ՊԱՏԿԵՐ
Քիչ-քիչ պատերի կանաչ ժպիտը տարրալուծվում է կիսախավարում: Լույսերը լքում են սրահը: Քաղաքը քնում է: Եվ միայն ուշացած ճամփորդի ուղեղում անընդհատ շնչում է ահը. Չքնե՛լ. փոքրիկ գրպանահատը կորսա պահը: Փակվում են աչքերս: Քունը էս գիշեր նույնիսկ ավելի անհաղթելի է, քան՝ ինքը՝մահը, բայց. Չքնե՛լ. փաքրիկ գրպանահատը կորսա պահը... |
|
06 Sep 07, 11:59 | #21 (permalink) |
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 45
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 32
|
Ответ: David Melik
"Բավիղի մեջ" շարքից
Ես ընկել եմ բավիղի մեջ հիվանդ եմ մրսում եմ ցուրտ է դրսում մարդիկ իրար չեն ճանաչում մարդիկ իրար չեն հավատում մարդիկ իրար են խռնվել -օգնի՜ր… մեռնում է ջահակիրը ջահը ձեռքին փայտացել է մարմինս չեն թաղի դրսում ցուրտ է այնտեղ մարդիկ իրար չեն ճանաչում մարդիկ իրար չեն հավատում մարդիկ իրար են խռնվել -օգնի՜ր… մեռնում է աստղը էլ լույս չի տալիս ջահը ընկել է գետնին անշունչ դիակը ոռնում է քամին սառն է դրսում լույսից կուրանում են մարդիկ իրար չեն ճանաչում իրար չեն հավատում իրար են խռնվել -օգնի՜ր… մեռնում է …բավիղի մեջ… |
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
|
|
|
|