![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
||||
|
||||||||
| Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
Давид Мелик. David Meliq. Դավիթ Մելիք |
LinkBack | Thread Tools | Display Modes |
|
|
#11 (permalink) |
|
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 46
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 33
![]() |
Ответ: David Melik
ԼԻՆԵԼ ԱԶԱՏ
Լինել ազատ հայացքներից, երազներից ու բառերից և գիտակցության սարսափների հետ վարվել ինչպես քուրմ, կապել բառերով, խառնել խելագար երազների հետ ու նետել սոված էն հայացքներին, որ լափում են ինձ... ու լինել ազատ ու չճանաչել ոչ մի կենսափորձ ու չունենալ վախ, միայնակության երեսին թքել մտքովս անցած բոլոր բառերի միասնությունը... ու լինել ազատ ու լռությունը խաչել իբրեվ զոհ, որ չկրկնվի էլ պատմությունը, որ վակում լինի երկու շուրթերը իրարից զատող տարածությունը, Մարիամ անունը դնել մյուս բոլոր անունների մոտ, առանց որևէ կարոտի, կրքի ու սիրել միայն անմահությունը... ու լինել ազատ... ու լինել ազատ... Հրաժեշտ Բաժանման ահն ու թախիծը ծածկած Շինծու ժպիտով`շիկնող, գեղեցիկ, Իմ քաղաքն իր հայացքը հառած Իմ ճանապարհին`մշուշի միջից Մեր հրաժեշտի եղյամն էր մաղում: Ուշ երեկո էր: Կասկադից ներքև Լույսերի խաղը նոր էր կատաղում, Եվ հրաժեշտի մեղեդին թեթև Անուրջների ու տպավորության Խառնափնջեր էր ճամփեքիս փռում: Տխուր էր պահը: Բայց ողբերգության Ոչ մի հետք չկար կիսախավարում: Մեկն ինձ շշնջաց."Մեկնումը մահ չէ, Իսկ կյանքում դու ինձ չես մոռանալու: Կարոտի ձայնով ես քեզ կկանչեմ, Եվ ուր էլ լինես ետ ես դառնալու": |
|
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
|
|
|
|
|
|