|  26 Mar 10, 14:48 | #15 (permalink) | 
	| 
				
				Join Date: Oct 2007 Location: germany 
				
				Rep Power: 30      | 
				
				Re: Общественные новости Армении
			 
 «Հիմնականում կփոխվեն կարճաժամկետ վիզաները»26.03.10 14:25  2010թ.-ի ապրիլի 5-ից ուժի մեջ է մտնելու Շենգենյան վիզաների մասին նոր օրենսգիրքը: Դրա նպատակն է դյուրին դարձնել տեղաշարժը Եվրամիության տարածքում: Նոր օրենսգրքով սահմանվելու է, որ 10 տարուց ավելի տարիք ունեցող անձնագրերի մեջ վիզա չի հայտնվելու: Այսօր այս մասին հայտարարեցին Հայաստանում Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի հյուպատոսների, ինչպես նաեւ Հունաստանի եւ Լիտվայի հյուպատոսությունների ներկայացուցիչները` համատեղ ասուլիսի ժամանակ: Նրանք հավաստիացրեցին, որ Եվրահամայնքի նոր օրենսգրքի նպատակն է` կարգավորել կարճաժամկետ տևողությամբ` տուրիստական և ընտանեկան այցելության նպատակով տրված վիզաները: «Երկարաժամկետ վիզաների կարգը առանձնահատուկ փոփոխությունների չի ենթարկվելու` բացառությամբ մեկ դեպքի»,- ասաց Հայասատանում ֆրանսիայի հյուպատոս Ֆրեդերիկ Գրապենը` հավելելով.«Օրինակ, Ֆրանսիայում ուսանող երիտասարդը կարիք ունի Գերմանիայում մասնակցել դասախոսությունների: Եթե նախկինում նման դեպքում անհրաժեշտ էր երկու վիզա, ապա այս փոփոխությունից հետո անհրաժեշտ կլինի մեկը»: Սակայն, ըստ բանախոսների, հիմնական խնդիրը կարճաժամկետ վիզաներինն է: Նոր օրենսգրքի կարևոր դրույթներից է անձնագրում կնիքների համար նախատեսված ամենաքիչը երկու էջի առկայությունը, նաև` Հայաստան ճանապարհորդություն կատարելուց հետո ևս երեք ամիս վավերականությամբ անձնագիր ունենալը:
 | 
	|  | 
				__________________bleib mal cool...   | 
	|  |   |