![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Religion For Armenians Christianity is like skin color, it can’t be changed or thrown off. |
![]() |
Великий Пост, начинается 19-го февраля 2007г. |
LinkBack | Thread Tools | Display Modes |
|
![]() |
#2 (permalink) |
неважный VIP Club
Join Date: Dec 2006
Posts: 653
Rep Power: 19
![]() |
Дай Бог! Аминь.
Враг человеческий не спит, не дремлет никогда и постоянно нас сбивает с пути и не даёт нам очиститься... или должным образом, - как надо, или вообще, хоть каким то образом... Заставляет нас лениться, подстраивает нашу жизнь таким образом, чтобы мы не думали о Посте, или думали о его ненадобности, что нам и так без него хорошо. Бывает человек веселится на двух дискотеках, а потом придёт поутру домой и на начавшийся Пост у него уже совсем другое видение... уже ему и не кажется он таким чем то необходимым, да ко всему прочему вспоминает он, как веселился с друзьями, которые точно также о Посте не задумываются и "вроде"... и не страдают сильно от этого... и человека вот такие мысли неправильные одолевают... Пост, это врачевание, которое нужно иногда и через силу... самого себя заставлять это делать. А аппетит приходит во время еды... глядишь туда дальше и после одного-второго дня поста вдруг почувствуешь такую радость за содеянное и выбранный путь очищения, что никакие дискотечные радости его не заменят )) Сам я, ещё ни разу не держал Пост должным образом, как ни разу ещё в своей жизни не причащался должным образом и не вкушал ещё тело Христово, и не пил Кровь Его... вот думаю событие будет в моей жизни, если что то из этого произойдёт... представить даже себе не могу... чудо наверное будет какое то ))) Да это и будет самим чудом )) |
__________________
Возлюби Господа Бога твоего всем сердцем твоим, и всею душею твоею, и всею крепостию твоею, и всем разумением твоим, и ближнего твоего, как самого себя. (Святое Евангелие от Луки 10:27). |
|
![]() |
![]() |
![]() |
#3 (permalink) | |
ошибка системы VIP Club
|
Quote:
А по поводу причещения и вообще, да, это действительно чудо и к этому чуду нужно прийти, думаю Господь сам приведет однажды... Помню 3 года назад в Эчмиадзине Гарегин 2 раза прикоснулся рукой к моей голове, посмотрел в глаза и так светло улыбнулся..вот это тоже было чудо, без слов, без общения, он подарил моей душе спокойствие... А вообще, ЧУДО - это ты, это я, это люди нас окружающие, это наша ЖИЗНЬ, дарованная Господом..просто мы забыли, что являем собой самое главное чудо природы |
|
__________________
Почту за честь, если вы снизойдете...Так снизойдите! А я почту! (с)
|
||
![]() |
![]() |
![]() |
#4 (permalink) |
ДИАКОН VIP Club
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 45
Posts: 728
Rep Power: 19
![]() |
Հատված Պողոս պատրիարք Ադրիանապոլսեցու <<Խրատի թանգարան>> գրքից:
ԳԼՈՒԽ Գ ՊԱՀՔ Ա. Աղոթքի մասին մեր խոսելուց հետո խոսքիս կարգը պահանջում է ինչ-որ բան ասել և պահքի մասին, որի համար հարկավոր է միջին բարիքըª մարմնի առողջությունն ու զորությունը, որոնցով են լինում ծոմապահությունն ու պահեցողությունը: Ով առողջ և ուժեղ է, կարող է իրեն պահել պարարտ ու ախորժելի կերակուրներից ու ըմպելիքներից կամ կերակուրների մեջ ժուժկալելª ճնշելու մարմինն ու մեռցնելու զգայական բաղձանքների ախտավոր կրքերն ու անկարգ ցանկությունները, որպեսզի կարողանա իր մարմնի անդամները ծառայեցնել Աստծուն: Այդպիսի ծառայություններ են հիվանդներին խնամելը, բանտարկյալներին այցելելը, անտեր մեռելներին թաղելը, սրբատեղիներ ուխտ գնալը, այլև վշտերի ու նեղությունների համբերելը, մինչև իսկ Աստծու սիրո համար մարմինը ծեծի, բանտարկության կամ մահվան ենթարկելը: Սրանցով և սրանց նման գործերով է մարմինը նվաճվելով հնազանդվում հոգու կամքին: Որովհետև ինչպես որ երբ մարմինը կերակուրներով զորանում է, հոգին տկարանում է, այդպես էլ երբ մարմինը պահեցողությամբ տկարանում է, հոգին զորանում էª ըստ այսմ. ՙԵրբ տկար եմ, այն ժամանակ եմ զորավոր՚ (Բ Կորնթ. ԺԲ 10): Ուրեմնª պետք է ծոմով, պահեցողությամբ ու ժուժկալությամբ ճնշել մարմինը, որպեսզի հլու հպատակությամբ մինչև վերջ ծառայի Աստծուն: Բ. Ամենքի վրա պարտավորություն է դրված ամբողջապես պահել սուրբ Եկեղեցու կարգած կանոնական պահեցողությունները: Իսկ եթե մեկը, պահքն ավելորդ ու անօգուտ նեղություն համարելով, գայթակղվում և ուրիշներին էլ գայթակղեցնում է, մեծապես մեղանչում է, որովհետև դատում է այն սուրբ հայրերին, որոնք Սուրբ Հոգով սահմանեցին Եկեղեցու կանոնները: Գ. Մարդը պահեցողությամբ է հատուցում իր մարմնի պարտքն Աստծու հանդեպ և արդարության գործ կատարում: Քանզի Աստված է որպես գերագույն Տեր, ինչ բարիք որ տվել է մեզ, դրանցից տասանորդներ է պահանջում, ինչը նրա իշխանության նշան է, որովհետև երկրի տերերն իրենց հպատակներից իրավունքով պահանջում են հասույթներ կամ հարկ, և ովքեր զլանում են տալ, ապստամբ են համարվում: Այդ պատճառով էլ պետք է մարմնի հասույթը կամ հարկը, որ պահեցողությունն է, մատուցել Աստծուն, որ մեր Տերն ու Բարերարն էª ըստ այսմ. ՙԻ±նչ ունես, որ ստացած չլինես, և եթե ստացել ես, ինչո±ւ ես պարծենում չստացողի պես՚ (Ա Կորնթ. Դ 7): Պահեցողությամբ նաև սիրո գործ է կատարվում. երբ մեկը կամավոր հոժարությամբ ճնշում է մարմինը, իր մեջ ցույց է տալիս Աստծու հանդեպ կատարյալ սերը: Իսկ սա լինում է նախ պահքով, ապաª մարմնի այլ ծառայություններով: Ե. Պահքը վերաբերում է ոչ միայն ճաշակելիքին, այսինքնª բերանին, հեռու մնալու պարարտ կերակուրներից, այլև բոլոր զգայարաններին: Քանզի պահքի նպատակը մտքի մաքրությունն ու սրտի սրբությունն է, որոնց կարող են արատավորել նաև աչքերով նայելը, ականջներով լսելը, ռունգներով հոտոտելն ու շոշափելիքներով զգալը, ուստի հարկ է պահքի օրենքը նրանց վրա ևս կարգելª ըստ յուրաքանչյուր աստիճանի: Որովհետև անօգուտ է միայն բերանով պահք պահելը և մյուս զգայարաններով չզգուշանալը մեղքի պատճառից: Ուրեմնª մարդ պետք է իրեն պահի ոչ միայն պարարտ կերակուրներից, այլև մեղքի ամեն պատճառից: Զ. Կան և մարդիկ, որ պահք պահում են, բայց արդյունքում անվարձ են մնում, ինչպես օրինակ, երբ ժլատը պահում է, որ դրամը չծախսվի, կեղծավորը պահում է, որ գովեստներ ընդունի, տկարը պահում է, որ մարմինը չվտանգվի, աղքատը պահում է, որովհետև կերակուր չունի: Այսպիսիք պահքը պահում են իրենց և ոչ թե Աստծու համար: Սակայն իրականում պահքը պիտի լինի միայն Աստծու փառքի համար: Է. Պահեցողությունը ոչ միայն հոգուն է հարկավոր, այլև մարմնին է օգտակար ու պիտանի, ինչ պատճառով նաև բժիշկներն են մարմնի առողջության համար պատվիրում պահք պահել: Ուստի ով տրտնջում է սուրբ Եկեղեցու կանոնական պահքից և զեխությամբ անձնատուր լինում կերակուրներ ու ըմպելիքներ ըմբոշխնելուն, ոչ միայն հոգուն է վնասումª հպատակեցնելով զորավոր կրքերին, այլև վնասում է մարմնինª ենթարկելով զանազան ախտերի ու հիվանդությունների: Տե°ս նաև որկրամոլության վերաբերյալ ասվածները (հատոր Բ, գլուխ Թ): ՙՆրանց հալածանքի ժամանակ ես քուրձ էի հագնում, ծոմով խղճալի էի դարձնում ինձ, և իմ աղոթքներն ինձ վերադարձան՚ (Սաղմ. ԼԴ 13): ՙԵվ արդ,- ասում է ձեր Տեր Աստվածը,- դարձե°ք Ինձ ձեր ամբողջ սրտով, ծոմապահությամբ, լալով ու կոծելով՚ (Հովել Բ 12): ՙԵրբ ծոմ պահեք, տրտմերես մի° լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսները այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում՚ (Մատթ. Զ 16): |
![]() |
![]() |
![]() |
#5 (permalink) |
ДИАКОН VIP Club
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 45
Posts: 728
Rep Power: 19
![]() |
Կարծում եմ Եսայի մարգարեի գրքի 58-րդ գլխից այս հատվածը խիստ ուսանելի կլինի պահքի վերաբերյալ մեր փորձառության համար:
<<2 Օր օրի ինձ են փնտռում եւ ցանկանում ճանաչել իմ ճանապարհները, իբրեւ մի ժողովուրդ, որ արդարութիւն է գործել եւ իր Աստծու իրաւունքը զանց չի առել. ահա նրանք եկել եւ իրաւունք ու արդարութիւն են որոնում: Փափագում են մերձենալ Աստծուն 3 եւ ասում են. ՙԱյդ ինչպէ±ս է, որ մենք ծոմ պահեցինք, եւ դու չտեսար, զրկանքների ենթարկեցինք մեզ, եւ դու չիմացար: Արդ, ձեր ծոմապահութեան օրերին ձեր ցանկութիւններն էք կատարում եւ կսկիծ պատճառում բոլոր նրանց, ովքեր ենթակայ են ձեզ: 4 Հակառակութեան եւ կռիւների մէջ էք պահում եւ բռնցքահարում տկարին: Իսկ իմ ինչին է պէտք այդպիսի ծոմապահութեան օրը. դուք պիտի գաք բողոքէք ինձ, եւ ես չպիտի լսեմ ձեզ: 5 Այդպիսի ծոմապահութիւնը չէ, որ ես ընտրեցի, եւ ոչ էլ այնպիսի օրը, երբ մարդ իր անձն է տանջում: Եթէ պարանոցդ կորացնես օղակի նման ու տակդ քուրձ ու մոխիր տարածես, այդ էլ, սակայն, չեմ համարի ծոմ եւ ընդունելի օր. այդպիսի ծոմապահութիւնը չէ, որ ես ընտրեցի, - ասում է Տէրը: - 6 Քանդի°ր անիրաւութեան հանգոյցը, խորտակի°ր քո վաճառականական խարդախութիւնն ու բռնութիւնը, ների°ր ու արձակի°ր նեղեալներին եւ պատռի°ր բոլոր անիրաւ մուրհակները: 7 Քաղցածների°ն բաժանիր քո հացը եւ անօթեւան աղքատների°ն տար քո տունը. եթէ մերկ մարդ տեսնես` հագցրո°ւ նրան, բայց քո ընտանիքի զաւակին մի° անտեսիր: 8 Այն ժամանակ այգաբացի պէս պիտի ծաւալուի քո լոյսը, եւ արագօրէն պիտի հասնի քո ապաքինումը, քո առջեւից պիտի ընթանայ քո արդարութիւնը, եւ Աստծու փառքը պիտի պահպանի քեզ: 9 Այն ժամանակ պիտի կանչես, եւ Աստուած պիտի լսի քեզ. մինչեւ դու խօսես, նա պիտի ասի, թէ` ՙԱհա հասել եմ՚: Եթէ դու քո միջից հեռացնես խարդախութիւնը, ձեռնձգութիւնն ու տրտունջի խօսքերը, 10 քո հացը յօժար սրտով քաղցածներին տաս եւ չքաւոր մարդկանց կշտացնես, այն ժամանակ խաւարի մէջ կը ծագի քո լոյսը, քո խաւարը կը վերածուի միջօրէի: 11 Քո Աստուածը ամէն ժամ քեզ հետ կը լինի, քո անձն ըստ ցանկութեան յագեցում կը ստանայ, եւ քո ոսկորները կը լիանան ու կը լինեն ինչպէս ջրարբի պարտէզ, ինչպէս աղբիւր, որից ջուրը չի պակասի>>: |
![]() |
![]() |
![]() |
#6 (permalink) |
ДИАКОН VIP Club
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 45
Posts: 728
Rep Power: 19
![]() |
www.168.am/am/articles/9468
Պահքի խորհուրդը եվ մեծ պահքի շրջանը Գարիկ սարկավագ Ասրյան, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միաբան | Փետրվար 25, 2007 Եկեղեցական տոնացույցի համաձայն` տարին բաժանվում է տոնական եւ պահոց օրերի: Պահոց 158 օրերի մեծ մասը կարճատեւ պահքեր են` օրապահքեր (չորեքշաբթի եւ ուրբաթ օրերը` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի մատնության եւ չարչարանքների) եւ շաբաթապահքեր, իսկ առավել ժողովրդականություն վայելող եւ ամենաերկարատեւ պահքը Մեծ կամ Քառասնորդական պահքն է, որն այս տարի սկսվեց փետրվարի 19-ից եւ, ներառելով նաեւ Ավագ Շաբաթը, կտեւի մինչեւ ապրիլի 8-ը` Ս. Զատիկ: Ի՞նչ է պահքը: Առաջին իմաստով` այն կամավոր ինքնազրկումն ու զսպվածությունն է սննդի նկատմամբ: Եկեղեցական ավանդության համաձայն` երեք տեսակի պահքեր գոյություն ունեն: Առաջինը սովորական պահքն է` կենդանական ծագում ունեցող սննդից (բացառությամբ մեղրի) եւ ոգելից խմիչքներից հրաժարումը: Երկրորդը սրբապահքն է` հրաժարումը նաեւ բուսական ծագման, սակայն ճոխ ու համադամ ուտելիքներից` ընդհուպ մինչեւ սոսկ աղուհացով սնվելը (Մեծ պահքի շրջանը կոչվում է նաեւ Աղուհացից շրջան): Երրորդը ծոմն է` միառժամանակ ընդհանրապես հրաժարումը սննդից եւ անգամ ջրից: Իհարկե, կարելի է նկատի առնել պահքի օգտակարությունը նաեւ բժշկական տեսակետից, հատկապես Մեծի պահոց շրջանում, քանի որ գարնանամուտն առանց ճարպային, կենդանական սննդի անցկացնելը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: Սակայն սխալ է այն մտայնությունը, թե պահքը սոսկ դիետա է` նիհարելու կամ որոշակի հիվանդություններից ձերբազատվելու համար: Սակայն պահքը չի սահմանափակվում միայն կենդանական սննդից հրաժարումով. այն առաջին հերթին հոգեկան ու բարոյական ամեն տեսակի ախտերից ու մոլություններից, մեղանչական մտքերից, խոսքերից ու գործերից մաքրվելն է, զղջմամբ ու ապաշխարությամբ աստվածահաճո եւ առաքինի կյանքին դառնալը: Պահոց շրջանում կարեւոր է հոգեւոր շնորհների ու հատկապես եղբայրասիրության մեջ զորանալը, քանի որ, ինչպես Եզնիկ Կողբացին է ասում. «Մեկը կարող է կենդանու միս չուտել, բայց անընդհատ իր եղբոր միսը ծամել»: Այս պարագային կարեւոր է նաեւ մեկ այլ ծայրահեղությունից զգուշանալը. պահք պահելը չպետք է պատճառ դառնա պահեցողության մեջ տկարացող մեր եղբայրակցին դատելու. «Ով ուտում է, թող չարհամարհի նրան, ով չի ուտում, իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է» (Հռոմ.14:3): Պահքի կարեւորությունն առավել հարազատորեն ըմբռնելու համար պիտի ընդգծենք այն հանգամանքը, որ այն օրինադրվել է դեռեւս դրախտում, եւ Աստծու կողմից մարդուն տրված առաջին պատվիրանը եղել է հենց պահք պահելը. «Դրախտում ամէն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու եւ չարի գիտութեան ծառից մի կերեք, որովհետեւ այն օրը, երբ ուտէք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդ.2:16-17): Ի տարբերություն այլ եկեղեցիների, որոնք պարզապես թվակարգում են Մեծ պահքի 7 կիրակիները, Հայաստանյայց եկեղեցին սուրբգրային հիմք ունեցող յուրահատուկ անուններով ու խորհուրդներով է օժտել դրանք, որով նրանք կազմել են խորհրդանշական մի շղթա` արտացոլելով մարդու դրախտային կյանքի, պատվիրանազանցության ու անկման, աստվածորոնողության եւ աստվածային նախախնամությամբ փրկագործության ողջ ընթացքը: Պահքերի (բացառությամբ` օրապահքերի) նախորդ օրերը կոչվում են «բարեկենդան», իսկ Մեծ Պահքին նախորդում է Բուն Բարեկենդանը: Բարի կենդանություն, այսինքն` բարի, անհոգ եւ երջանիկ կյանք. այս իմաստն է ամփոփված «բարեկենդան» անվան մեջ, որ առավելագույնս արտահայտված ենք տեսնում Բուն Բարեկենդանի խորհրդում, որը Մեծ Պահքի առաջին կիրակին է եւ պատկերում է մարդու դրախտային երանավետ կյանքը: Այս խորհուրդը երեւում է անգամ սննդի օգտագործման մեջ, քանի որ Բուն Բարեկենդանը կենդանական եւ ճոխ ուտելիքներ գործածելու վերջին օրն է: Մեծ պահքի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման եւ խորհրդանշում է մարդու` դրախտից արտաքսվելը եւ Աստծո տեսությունից զրկվելը: Հենց սա է խորհրդանշում ողջ Մեծ Պահքի շրջանում եկեղեցիների վարագույրների փակ մնալը եւ Ս. Հաղորդությունից հավատացյալների անմասն մնալը: Երրորդ կիրակին կոչվում է Անառակի եւ մատնանշում է առ Աստված դառնալու եւ կորուսյալ դրախտը գտնելու կարեւորագույն նախապայմանը` ապաշխարանքը: Չորրորդ` Տնտեսի կիրակին, ուսուցանում է նյութական հարստության տնօրինման կերպի դերը հավիտենական փրկության կամ կորստյան մեջ: Հինգերորդ` Դատավորի կիրակին, պատգամում է հարատեւ աղոթքի անփոխարինելի նշանակությունը փրկության համար: Վերջին` Գալստյան կիրակին, ամփոփում է Քրիստոսի ինչպես Ա Գալստյան խորհուրդը, այնպես էլ Երկրորդ գալստյան խոստումը: Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ եւ ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարեւորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը եւ, ի վերջո, հրաշափառ Հարությունը` Ս. Զատիկը: Copyright © 2005 168 Hours Weekly. All rights reserved. |
![]() |
![]() |
![]() |
#7 (permalink) |
ДИАКОН VIP Club
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 45
Posts: 728
Rep Power: 19
![]() |
Մեկ այլ հատված Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցու <<Խրատի թանգարան>> գրքից:
ԱՂՈԹՔ, ՊԱՀՔ ԵՎ ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆ Ա. Երեք տեսակ բարի գործ կա, որ կարևոր է քրիստոնյային մեղքերից մաքրվելու և հավիտենական կյանքին հասնելու համար: Դրանք են աղոթքը, պահքը և ողորմությունը: Երեք տեսակ են նաև թշնամիները, որոնք ջանում են արգելք լինել բարի գործերին և զրկել հավերժական կենդանությունից: Դրանք են սատանան, մարմինն ու աշխարհը: Սատանան ներքին թշնամի է, որ բազմատեսակ խաբեական հնարներով դրդում է մարդկանց դադարեցնելու աղոթքը: Աղոթողի մտքի մեջ աղտեղի մտածումներ, սնափառություն, աշխարհային հոգսեր է գցում և կամ միտքը ցրում ու պղտորում սին մտածումներով, տրտմությամբ կամ թերահավատությամբ` այլ չարիքներով հանդերձ: Մարմինը լծակից թշնամի է, որ հոգուն անդադար ստիպում է կատարել իր քմահաճույքները և ոչ թե Աստծու կամքը, պահքից խորշել տալիս` պատճառ բերելով իր տկարությունը, և հոգուն իրեն կամակից դարձնում` որովայնն ամեն օր ախորժելի կերակուրներով խճողելու: Աշխարհն արտաքին թշնամի է, որ իր սին վայելչությամբ հրապուրում է միայն երկրավոր բաների մասին մտածել. առաջարկում է հարստություն, փառք, փափկակեցություն, ջանում ողորմածների ձեռքերն աղքատներից ու կարոտյալներից պահել, որպեսզի այս կյանքը ճոխ ունեցվածքով վայելեն ու ոչնչի պակասություն չունենան: Այս մշտամարտ թշնամիներից ամենքից առավել վնասվում են նրանք, որ բարի գործերի ճանապարհին նորաքայլ ու հողդողդուն են: Իսկ երբ բարի գործերի մեջ հարատևում են, ազատաքայլ ու անսայթաք են դառնում և որպես քաջ զինվոր ոտնատակ տալով զորեղ թշնամուն` իրենց քաջության հաղթանակը տանում: Եվ քանի որ ամեն ինչ անկատարությունից դեպի կատարելություն է դիմում, և ամեն գործ սկզբում դժվար է թվում, բայց հետզհետե վայելչաբար ու դյուրավ կատարվում, ուստի բարի գործեր կատարելու մեջ չհմտացածները թող չվհատվեն, երբ բարիք գործելու ժամանակ որևէ դժվարություն կամ թերություն է առաջ գալիս, այլ ջանան գործի մեջ հարատևել, մինչև այն իրենց համար սովորություն դառնա: Նույնը կարելի է տեսնել և արհեստավորների մեջ: Սկզբում անփորձները շատ դժվարություններ են կրում ու շատ սխալներ գործում, բայց երբ անձանձիր աշխատասիրությամբ հմտանում են արհեստին, այդուհետև դյուրավ ու անսխալ են աշխատում: Բ. Աստված երբեմն մարդու կամքի հոժարությունը, որ հաստատել է բարին գործելու համար, գործի տեղ է ընդունում, ինչպես որ Աբրահամի հոժարությունն իբրև կատարված գործ ընդունեց, երբ զոհում էր իր Իսահակ որդուն (տե’ս Ծննդ. ԻԲ), ինչպես նաև իբրև ավարտված գործ ընդունեց Տեր Հիսուսի մարմինն օծելու գնացող յուղաբեր կանանց հոժարությունը: Այսպես էլ Աստված որպես գործ է ընդունում եկեղեցում աղոթել փափագող հիվանդների, կարոտյալներին ողորմություն տալ կամեցող չքավորների ու պահք պահել բաղձացող տկարների հոժարությունը: Բայց երբեմն էլ կամքի հոժարության հետ նաև գործն է պահանջում, ինչպես որ Տերը բավական չհամարեց Զեբեդեոսի որդիների` մահվան բաժակից խմելու հաստատուն փափագը (տե’ս Մատթ. Ի 22-23), այլ կամեցավ, որ իրականում էլ խմեն, ինչպես և եղավ. մեկը վկայական արյամբ, և մյուսը մշտաչարչար ճգնությամբ լեցուն բաժակից խմեցին: Ուրեմն` ով կարող է գործով կատարել աղոթք, երկրպագություն, պահք ու ողորմություն, թող դրանք զանց չառնի` հույս ունենալով, թե միայն կամքի հոժարությունը բավական կլինի: Իսկ նա, ով գործով կատարել չի կարողանում, թող չվհատվի, թե վարձատրությունից զրկվեց, որովհետև Աստված երբեմն որպես վարձատրության արժանի գործ է ընդունում բարեմիտ կամքի պատրաստությունն ու հոժարությունը, երբ կամքը հաստատուն է: Գ. Մարդու կատարելությունն Աստծուն սիրելու մեջ է, իսկ Աստծու հանդեպ սիրո նշան են այն բարի գործերը, որ վերաբերում են կա’մ Աստծուն, կա’մ իրեն, կա’մ ընկերոջը: Աստծուն վերաբերում է աղոթքը, որովհետև աղոթքի առարկան Աստվածն է, իրեն վերաբերում է պահքը, որովհետև պահքի առարկան իր մարմինն է, և ընկերոջը վերաբերում է ողորմությունը, որովհետև սրա առարկան մարդուն ողորմելն է: Բայց քանի որ աղոթքը, պահքն ու ողորմությունը` որպես ապաշխարության խորհրդի մասեր, կրոնական առաքինություններ են, երեքն էլ վերջին հաշվով վերաբերում են Աստծուն և իրենց զորությունն աստվածային շնորհի ներգործությունից ունեն: Արդար մարդը մեղքի արատից զգուշանում է, որպեսզի չաղտեղանա ու շնորհից չզրկվի, իսկ մեղքերով արատավորվածն ապաշխարում է, որպեսզի մաքրվելով արդարացվի ու շնորհ ընդունի: Առաջինը գործում է ասես պաշտպանական զենքերով, իսկ մյուսը` վանողական: Այս զենքերն աղոթքի, պահքի ու ողորմության գործողություններն են, որոնցով Աստծու շնորհը, եթե մեկի մեջ կա, չի կորչում, իսկ եթե կորել է, վերագտնվում է: Թեպետ այս երեքը մի ակունքից` Աստծու սիրուց են բխում, ինչպես ջերմությունը, լույսն ու ստվերը` մի արեգակից, սակայն միմյանցից զանազանվում են, որովհետև ներգործության տարբեր առարկաներ ունեն: Եվ չնայած սրան` երեքը միասին երանության մի պսակ են հյուսում իրենց գործողի գլխի համար: Արդ, ով աղոթում է Աստծուն, գիտի, որ ինքն Աստծու առաջ է, և Աստված` իր, ուստի չի կարող չար բան գործելու մասին մտածել, այլ հակառակը` ցանկանում է Նրան հաճելի լինել, իրեն ու իրեն վերաբերող ամեն ինչ հանձնում է Աստծու կամքին, ամեն ինչում ամենուրեք Աստծու փառքը փնտրում և խոնարհ մտքով հնազանդվում Նրա հրամաններին: Այս բոլորն ու սրանց կարգը դասվողները համարվում են աղոթքի գործեր, որոնք սկիզբ են առնում մտքից, բայց կատարվում մարմնի սպասավորությամբ: Հարկավորաբար սրանց հետևում են մարմինը պահքով ճնշելը, զգայարանները զսպելը, մարմնավոր հաճույքի ախտավոր բաղձանքի անկարգ կիրքը մեռցնելը, բոլոր վշտերին ու ձախողակի պատահարներին համբերելը, մինչև մարմինը կորցնելը, ինչի մեջ է գտնվում հոգու ճշմարիտ կյանքը` ըստ այսմ. ՙՈվ կամենա իր անձը փրկել, այն կկորցնի՚ (Մատթ. ԺԶ 25): Սրանք և առաքինական սրանց նման այլ գործերը վերաբերում են պահեցողությանը, որովհետև մարմնի մեջ ու մարմնով են կատարվում, սակայն ոչ առանց հոգու ու մտքի սատարության: Սրանց հետևում են նաև ողորմության գործերը, այսինքն` կարոտյալի կարիքն ամբողջովին կամ մասամբ հոգալու համար ունեցվածքից մատուցելը, ինչի համար հարկավոր են մարմնի` ունեցվածք ձեռք բերելու համար ջանքն ու աշխատանքը և հոգու` սեփական կարողությունն ու կարոտյալի կարիքը կշռելու խոհեմ խորհրդածությունը, որպեսզի տալն արժանապես ու վայելչաբար լինի: Ողորմության գործերի թվին են պատկանում ներումը, խրատը, ուսուցանումը, կարեկցությունը, մխիթարությունը և սրանց նմանները: Սրանցով են կատարվում զղջումից ու գաղտնի խոստովանությունից հետո մեղքերի վճարման գործերը, որոնք խոստովանահայրը սահմանում է ըստ անձի ու ժամանակի որպիսության` որպես հոգու բոլոր հիվանդությունների ու վերքերի դեղ ու սպեղանի: Սրանք, իրենց ներգործությունը Քրիստոսի չարչարանքների զորությունից ունենալով, արդյունքում այս կյանքում շնորհներ են բերում և հանդերձյալում` փառք: Դ. Սրանցում են ամփոփված ավետարանական ինը երանիները: Որովհետև հոգով աղքատ, հեզ ու սրտով սուրբ են աղոթասերները, սգավոր, քաղցած, ծարավ, արդարության համար հալածված ու նախատված են պահեցողները, ողորմած ու խաղաղարար են ունեցվածքով կամ խոսքով օգնություն մատուցողները: Արդ, ովքեր սրանք կատարում են Աստծու հանդեպ սիրով, նրանցն է երկնքի արքայությունը, նրանք են մխիթարվում, երկիրը ժառանգում, հագենում, ողորմություն գտնում, նրանք են Աստծուն տեսնում, Աստծու որդի կոչվում, երկնքում ցնծում և ուրախանում, որովհետև նրանց վարձքը շատ է այս կյանքում ու հանդերձյալում` ըստ մեր Քրիստոս Աստծու անսուտ խոստման (տե’ս Մատթ. Ե 3-12): Ե. Աղոթքի, պահքի ու ողորմության գերազանցության ու հարկավորության մասին ոչ միայն նախկին իմաստասերները, հայրերն ու վարդապետներն են գրում ու մարդկանց հորդորում դրանք կատարելու, այլև Հին ու Նոր Կտակարանների աստվածաշունչ գրքերն են ամենուր ասես փողի ձայնով հռչակում: Ուստի թող բավարար համարվեն այստեղ սակավ-ինչ ասածներս, այլ բազում հոգեշահ խրատաբանությունների հետ միասին, որոնք ասես հոգու և մարմնի կարևոր զարդ են իբրև մի սուրբ կույս ու գեղափայլ պճնված անարատ հարս համարձակ մտնելու երկնավոր Փեսայի լուսո առագաստը` վայելելու անվախճան փառքը: ՙԲարի են աղոթքները` պահեցողություններով, ողորմություններով և արդարություններով՚ (Տոբիթ ԺԲ 8): ՙԱյս տեսակ դևը այլ կերպ դուրս չի ելնում, եթե ոչ աղոթքով ու ծոմապահությամբ՚ (Մատթ. ԺԷ 20): ՙՉէր հեռանում տաճարից, այլ ծոմապահությամբ և աղոթքով գիշեր-ցերեկ ծառայում էր Աստծուն՚ (Ղուկ. Բ 37): ՙՔո աղոթքներն ու քո ողորմությունները հիշատակվելով` Աստծու առաջ ելան՚ (Գործ. Ժ 4): |
![]() |
![]() |
![]() |
|
|
|