Forum Blogs VIP Armenia Community Chat All Albums

VIP Forums Muzblog Chat Games Gallery. Ôîðóì, ìóçäíåâíèêè, ÷àò, èãðû, ãàëëåðåÿ.

Press here to open menubar...User Control Panel WAP/Mobile forum Text Only FORUM RULES FAQ Calendar
Go Back   VIP Armenia Community > Forum > General Discussions > Politics
Blogs Community Press here to open menubar...


Notices

Politics Politics doesn’t have a heart, but only head. (Napoleon Bonaparte)

Reply
 

Óéäóò ëè ñåðæàíòà-õàáÐÊèñòû? Óëòèìàòóì îïïîçèöèè ïðàâÿùåìó ðåæèìó. Ընդդիմությունը ուլտիմատում է դրել Մարտի 15

LinkBack Thread Tools Display Modes
Old 25 Mar 11, 23:38   #1 (permalink)
Ultra VIP
VIP Ultra Club
Õè÷ÊÎÊ's Avatar
Join Date: Apr 2009
Location: 亞美尼亞
Posts: 3,254
Rep Power: 20 Õè÷ÊÎÊ is on a distinguished road
Re: Óéäóò ëè ñåðæàíòà-õàáÐÊèñòû? Óëòèìàòóì îïïîçèöèè ïðàâÿùåìó ðåæèìó. Ընդդիմությունը ուլտիմատում է դրել Մարտի 15

ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՆ ԴԵՏԵԿՏՈՐԸ

Եվ այսպես, Տիգրան Սարգսյանը որոշեց «մոտիկից զբաղվել» գյուղատնտեսությամբ։ Գնաց գյուղ ու տեսախցիկների առջեւ սկսեց գյուղացիներին բացատրել, թե բա գիտե՞ք, կով կթելուց առաջ պետք է լվացվել, կովերի կուրծքն էլ գոլ ջրով լվանալ։ Տիգրան Սարգսյանն, ի դեպ, առաջին անգամը չէ, որ փորձում է մոտիկից առնչվել գյուղատնտեսության հետ եւ այդ իմաստով գրեթե չի զիջում հայտնի մուլտֆիլմի Կեշա անունով թութակին։ Եթե հիշում եք, ինչ-որ ցուցահանդեսում վարչապետը նստեց տրակտորի ղեկին, մի քանի մետր քշեց ու բախվեց առաջին պատահած սյանը։ Խնդիրը, սակայն, դա չէ։ Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը նրան կարգադրել էր գնալ գյուղ, նա էլ սուսուփուս գնացել էր։ Եթե շեֆը հրամայեր առանձնահատուկ ուշադրություն դարձնել, ասենք, կոշիկի արտադրությանը, Տիգրան Սարգսյանը կգնար ու կոշկակարներին կբացատրեր, որ կոշիկն, ուրեմն, նախատեսված է ոտքերի համար, ունենում է երկու «թայ»՝ աջ ու ձախ, եւ այլն։ Ինչեւէ։

Վարչապետի այս ձախողված ագրարային «կրուիզն» ընդամենը մի բան է ապացուցում՝ նա տնտեսությունից չի հասկանում։ Բանկային համակարգից գուցե հասկանում է, բայց տնտեսությունն ակնհայտորեն նրա խելքի բանը չէ։ Դրա համար էլ մարդը համարյա երեք տարի վարչապետ է, ու այդ ընթացքում խոսելուց բացի այլ բան չի արել ¥Ջերմուկի մոծակներին վերացնելը չհաշված¤։ Լավ, բա ինչո՞ւ է երեք տարի շարունակ վարչապետ աշխատել։ Որովհետեւ Սերժ Սարգսյանը նույնպես տնտեսությունից ոչինչ չի հասկանում։ Դրա համար էլ խելք խելքի են տվել ու որոշել, որ եթե կովերի կուրծքը շամպունով լվանան՝ գյուղատնտեսությունը կզարգանա, մոծակներին վերացնեն՝ զբոսաշրջությունը կզարգանա, Գյումրիում նավահանգիստ կառուցեն՝ տիեզերագնացությունը կզարգանա, եւ այդպես շարունակ։

Իսկ գուցե այդ մարդիկ մեղավոր չե՞ն։ Գուցե անկեղծորեն ցանկանում են ոտքի կանգնեցնել Հայաստանի տնտեսությունը, բայց չե՞ն կարողանում։ Ռուսական այդպիսի ասացվածք կա, չէ՞. «հիմարին ստիպեն աղոթել՝ ճակատը կջարդի»։ Գյուղատնտեսությունը զարգացնելու նրանց ջանքերն ահա հենց այդ անհեթեթ «նախաձեռնողականությունն» են հիշեցնում, բայց բավարար չեն նրանց անկեղծությունը կասկածի տակ առնելու համար։ Դե հիմա ի՞նչ արած, նրանց ուղեղի ծավալն էլ այդքան է։

Բայց ներքին քաղաքականությունից հաստատ հասկանում են, հետեւաբար՝ Սերժ Սարգսյանի անկեղծության չափը որոշելու համար հենց ներքաղաքական իրադարձություններին պետք է հետեւել։ Նա հրապարակավ խոսում է «անբարոյական ոստիկանների» մասին, իբր պայքարում է անարդարությունների դեմ, խոստանում է արդար ընտրություններ անցկացնել, հետո Արմավիրում քաղաքապետի ընտրություններ են տեղի ունենում, որտեղ ոստիկանները պարզապես «զխկում են» թեկնածուներից մեկի կողմնակիցներին, որտեղ բացահայտորեն լցոնումներ են իրականացվում եւ այլն։ Վերջ, մարտահրավերը նետված է։ Հիմա Սերժ Սարգսյանն այլեւս «մանեւրելու տեղ» չունի. կամ պիտի հենց տեսախցիկների առջեւ մի 10-15 հոգու ձեռնաշղթաներ հագցնեն ¥այդ թվում՝ նաեւ «հաղթած» թեկնածուին ու բարձրաստիճան ոստիկաններին¤, կամ ընդունեն, որ «ներքաղաքական կյանքի առողջացման» մասին խոսակցությունները դատարկ խոսքեր են, Սերժ Սարգսյանի բառերով ասած՝ օդի տատանումներ։ Մի խոսքով, հիմա արդեն պարզ կդառնա՝ Սերժ Սարգսյանն իսկապե՞ս ցանկություն կամ հնարավորություն ունի ինչ-որ բան փոխելու, թե՞ պարզապես օդ է տատանում։ Երրորդ տարբերակ չկա, որովհետեւ Սերժ Սարգսյանն ընդամենը 4-5 օր առաջ էր խոսում տեղական իշխանիկների սանձերը քաշելու մասին։ Իշխանիկն առկա է, սանձերը՝ նույնպես, մնում է քաղաքական կամքը։ Այդ հարցում, ի դեպ, նրան կարող է մեծապես օգնել Հայ Ազգային Կոնգրեսը։ Համենայն դեպս՝ Սերժ Սարգսյանը կարող է կանչել մեղավորներին ու ասել. «Ա՛յ անբարոյականներ, էս ի՞նչ եք անում, դուք իմ հալը չեք տեսնո՞ւմ, հիմա էդ բաների վախտը չի, հարյուր հազար հոգի շնչիս կանգնած են»։

Կունենա՞ Սերժ Սարգսյանն այդքան քաղաքական կամք՝ կարձանագրենք, որ իսկապես էլ փորձում է ինչ-որ բան փոխել, չի ունենա՝ մի քանի օրից արդեն 200 հազար մարդ «կկանգնի շնչին»։ Դրա համար ենք ամեն օր հիշեցնում շախմատի օրենքը. «ձեռք ես տվել՝ խաղա»։ Խոսքն, ի վերջո, կովի կուրծք լվանալու մասին չէ, խոսքը շախմատի մասին է, իսկ Սերժ Սարգսյանը պիտի որ հրաշալի տիրապետի ե՛ւ շախմատի, ե՛ւ ներքաղաքական պայքարի կանոններին ¥որպես շախմատի ֆեդերացիայի նախագահ եւ որպես քաղաքական կարիերան Կեւորկովի օգնականի պաշտոնից սկսած ու ՀՀ նախագահի պաշտոնին հասած մարդ¤։

Իսկ մենք ուշադիր կհետեւենք իրադարձությունների զարգացմանը։ Եվ, ի դեպ, առանձնապես չենք հրճվի, եթե պարզվի, որ Սերժ Սարգսյանն այնուամենայնիվ օդ է տատանում։

ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ
chi.am
 
__________________
Ïëîõàÿ ïðèìåòà – ñåñòü íà òþáèê âàçåëèíà.
Õè÷ÊÎÊ is offline  
Reply With Quote
Reply


Posting Rules
You may not post new threads
You may not post replies
You may not post attachments
You may not edit your posts

BB code is On
Smilies are On
[IMG] code is On
HTML code is Off
Trackbacks are Off
Pingbacks are Off
Refbacks are Off


 

All times are GMT +4. The time now is 15:36.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2025, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111