VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Politics Politics doesn’t have a heart, but only head. (Napoleon Bonaparte) |
Շուշիի Առանձնակի Գումարտակի Հրամանատար' Ժիրայր Սէֆիլեանը Дело Жирайра Сефиляна About Zhirayr(Jirayr) Sefilyan |
LinkBack | Thread Tools | Display Modes |
10 Apr 08, 19:06 | #43 (permalink) | ||
Զամունդացի դեմք VIP Ultra Club
|
Պատասխանը: Շուշիի Առանձնակի Գումարտակի Հրամանատար' Ժիրայր Սէֆիլեանը Дело Жирайра Сефиляна About Zhirayr(Jirayr) Sefilyan
Տեր պետրոսյանը կոչ է արել դադարեցնել հացադուլը որին միացել էր նաև Ժիրայր Սեֆիլյանը
http://www.armenialiberty.org/armeni...9C9BD69420.ASP |
||
__________________
|
|||
|
12 May 08, 19:17 | #44 (permalink) |
Persona grata VIP Club
Join Date: Dec 2007
Posts: 83
Rep Power: 18
|
Բաց նամակ ՀՀ Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Ալվինա Զաքարյանին
Ի գիտություն “Օվիր”-ի Ալվինայի Հանրահայտ փաստերը ապացուցման ենթակա չեն: Թե ո՞վ է Ժիրայր ՍեՖիլյանը գիտի աշխարհասփյուռ հայությունը: Ժիրայր ՍեՖիլյանը այն մարդն է, որի միայն մեկ կոչով պատրաստ է Հայաստան վերադառնալ իր քաղաքացիական պարտքը գիտակցող հայը: Թե ո՞վ է Ժիրայր ՍեՖիլյանը գիտեր նաև Շամիլ Բասաևը, որն իր իսկ խոստովանությամբ ասում էր, որ եթե Ժիրայրի նման 20 զինվոր ունենար ողջ Ռուսաստանը կգրավեր: Իսկ թե ո՞վ է “Օվիր”-ի Ալվինան և ի՞նչ հատկանիշների ու մատուցվող ի՞նչ ծառայությունների համար է հայտնվել իր պաշտոնում ու աշխատել և’ նախկին և’ ներկա իշխանությունների համար, գիտեն շատերը: Անդրադառնալով ՀՀ Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետի հերթական հայտարարությանն, ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, թե ինչ իրավունքով և ինչ հատկանիշների համար Ժիրայր ՍեՖիլյանը պետք է ստանար ՀՀ քաղաքացիություն. 1. համաձայն ՀՀ Սահմանադրության, յուրաքանչյուր ծագումով հայ կարող է ՀՀ քաղաքացիություն ստանալ, եթե հրաժարվում է իր նախկին քաղաքացիությունից և հինգ տարուց ավել ապրում է Հայաստանում և ունի սեփականություն: 2. մինչ օրս ՀՀ երկքաղաքացիություն ստացած 188 անձերը դժվար թե հայրենիքին և սեփական ժողովրդին ավելի շատ ծառայություն են մատուցել և առավել արժանավոր են քան Ժիրայր ՍեՖիլյանը, որի անցած հերոսական ուղղին հայտնի է բոլորին, իսկ եթե տ. Զաքարյանը այդ մասին տեղյակ չէ` դա իր խնդիրն է: Խորհրդի կարգով կարող եմ ավելացնել, որ Ժիրայր ՍեՖիլյանի արժանիքներին ծանոթանալու համար “Օվիր”-ի Ալվինան կարող է օգտվել թեկուզ 2005թ հրատարակված Արցախյան շարժման հանրագիտարանից: Հուսով եմ, հանրագիտարանին ծանոթանալուց հետո նա կլցվի բարի նախանձով և կհասկանա, որ պետք է ծառայել սեփական ժողովրդին: Մի խորհուրդ ևս, նախքան բարձրակոչ և անպատասխանատու, իսկ այս դեպքում անօրինական հայտարարություններ անելը , թե Ժիրայր ՍեՖիլյանի գործունեությունը սեփական հայրենիքում խանգարում է հասարակական կարգը, ուզում եմ հայտնել, որ ՕՎԻՐի պետը մինչ այդ պետք է իրեն հարգելով ծանոթանար Ժիրայր ՍեՖիլյանի գոնե դատական գործին` իմանալու համար, որ նույնիսկ շինծու մեղադրանքների հանգամանքում նա երբեք հասարակական կարգը չի խանգարել և երբեք վտանգ չի հանդիսացել սեփական պետականության համար: Ժիրայր ՍեՖիլյանը կարող է համարվել վտանգավոր միայն Թուրքիայի և Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունների և ոչ թե ՀՀ-ի կամ Արցախի համար, հանուն որոնց նա իր կյանքն ու արյունը չխնայեց: Ես զարմանում եմ, թե ի՞նչպես հանկարծ համընկան Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի շահերը տվյալ հարցում: Ուզում եմ “Օվիր”-ի Ալվինային և իր ղեկավարներին հիշեցնել, որ ամուսինս, ես և մեր երկու որդիները 1991թ. ապրում ենք Հայաստանում և շարունակելու ենք ապրել այստեղ անկախ այն բանից, թե արդյոք Ալվինան և իր վերադասները կշարունակեն չկատարել իրենց պարտականություններն ու խախտել ՀՀ Սահմանադրությունը` ցուցաբերելով խտրականություն մարդու հանդեպ: Հայաստանը մեր Հայրենիքն է և այս անգամ ոչ մի ուժ չի կարող մեզնից խլել զայն: Սեֆիլյան Նանոր Երևան, 8 մայիսի, 2008 www.azadakrum.org |
|
14 May 08, 18:20 | #45 (permalink) | ||
Զամունդացի դեմք VIP Ultra Club
|
Re: Բաց նամակ ՀՀ Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Ալվինա Զաքարյանին
Quote:
|
||
__________________
|
|||
|
17 May 08, 04:48 | #46 (permalink) |
Persona gratia VIP Club
Join Date: Jan 2008
Posts: 175
Rep Power: 17
|
Ответ: Բաց նամակ ՀՀ Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Ալվինա Զաքարյանին
“Օվիր”-ի Ալվինային за решетку))
А Сефиляну гражданство и свободу!Он герой и настоящий патриот своей Родины!!! |
|
20 May 08, 04:04 | #47 (permalink) |
justice managements VIP Ultra Club
|
Ответ: Բաց նամակ ՀՀ Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Ալվինա Զաքարյանին
tixo pojaluysta, do dyadi Serge-ika chto bi ne doshla.a to on budet ochen zlitsya. ba ! ! ! ! ! ! deystvitelno tex; iz etoy sferi pochti vsex za reshetku.! ! ! ! ! ! ! ! ! ! ! ! ! !
|
__________________
bleib mal cool... |
|
|
22 May 08, 19:42 | #48 (permalink) |
Persona grata VIP Club
Join Date: Dec 2007
Posts: 83
Rep Power: 18
|
Ժիրայր Սէֆիլյանը Քաղաքական Ապաստան Է Խնդրում Արցախից
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին
ԼՂՀ ՊԲ Շուշիի առանձնակի գումարտակի և 6-րդ պաշտպանական շրջանի նախկին հրամանատար, պաշտոնաթող փոխգնդապետ Ժիրայր Սէֆիլյանից Պարոն նախագահ, Անցյալ տարի ես դիմել էի ԼՂՀ նախագահին` ինձ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու հարցով: Այն ժամանակ ինձ պատասխանեցին, որ դիմումս քննության կառնվի ԼՂՀ քաղաքացիության մասին օրենքի ընդունումից հետո, իսկ մինչ այդ նման դիմումները ժամանակավորապես չեն քննվում: Սույնով վերահաստատում եմ ԼՂՀ քաղաքացիություն ստանալու ցանկությունս և պատրաստ եմ ԼՂՀ քաղաքացիության մասին օրենքի ընդունումից անմիջապես հետո, ընդունվելիք կարգի համաձայն, նոր դիմում ներկայացնել: Մինչ այդ ս/թ հունիսի 9-ին ավարտվում է ազատազրկմանս ժամկետը, որին, ի դեպ, դատապարտվել էի ԼՂՀ ՊԲ-ի կողմից որպես մարտական պարգև ինձ տրված զենքի համար: Դատավճռում, մասնավորապես, ասվում էր, որ այդ պարգևը ԼՂՀ ՊԲ ղեկավարությունը ինձ էր հանձնել ինչ-որ կարգի խախտմամբ և այդ պատճառով ես այն պահելու իրավունք չունեի: Հայտնում եմ նաև, որ Հայաստանի Հանրապետությունում, սկսած առնվազն 2006թ-ից, իմ նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդում է իրականացվում: Այդ ընթացքում, ինձ նախ ձերբակալեցին անհիմն մեղադրանքներով, մասամբ արդարացրեցին, մասամբ մեղավոր ճանաչեցին չկատարած հանցանքների համար: Անգամ դատարանում □հաստատված□ մեղադրանքի համեմատ անհամաչափ պատիժ կիրառեցին: Հետո նույնքան անհիմն զրկեցին այդ □մեղմ□ համարվող պատժից պայմանական վաղաժամ ազատվելու իրավունքից: Բացի այդ, նախորդ տարիներին ՀՀ նախագահը երկու անգամ փաստացի մերժեց ինձ ՀՀ քաղաքացիություն տրամադրել, իսկ ոստիկանության համապատասխան մարմինները չտրամադրեցին մշտական կեցության իրավունք և հիմա էլ հրաժարվում են ընդունել իմ նույնաբովանդակ դիմումները: Այսօր էլ իմ նկատմամբ քաղաքական հալածանքը տակավին շարունակվում է և դրա նոր արտահայտությունը ինձ Հայաստանից արտաքսելու նախապատրաստվող ծրագիրն է: Հայրենիքից հեռանալու հնարավորությունը ես ինձ համար բացառում եմ, ուստի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից հայցում եմ քաղաքական ապաստան: Հուսով եմ, որ գոնե Արցախը ինձ չի մերժի: Հարգանքներով` Ժիրայր Սէֆիլյան 21 մայիսի 2008թ. www.azadakrum.org |
|
23 May 08, 13:15 | #49 (permalink) |
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 45
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 32
|
Ответ: Ժիրայր Սէֆիլյանը Քաղաքական Ապաստան Է Խնդրում Արցախից
ЖИРАЙР СЕФИЛЯН ПРОСИТ ПОЛИТИЧЕСКОГО УБЕЖИЩА
Бывший командир Шушинского особого батальона, подполковник, находящийся в изоляторе, Жирайр Сефилян, обратился с письмом к президенту Нагорно-карабахской Республики Бако Саакяну. “В прошлом году я обратился к президенту Нагорного Карабаха с просьбой предоставить мне гражданство. Тогда мне ответили, что мое заявление будет рассмотрено после того, как будет принят закон о Гражданстве Нагорно-карабахской Республики. А до тех пор рассмотрение подобных заявлений временно приостанавливается. Этим письмом я подтверждаю свое желание получить гражданство Нагорного Карабаха и готов, непосредственно после принятия закона о гражданстве, представить новое заявление”, - говорится в письме. Жирайр Сефилян в своем письме отмечает, что 9-го июня заканчивается срок его заключения, на которое он был осужден за оружие, которым он был награжден в армии защиты Нагорного Карабаха. “Сообщаю также, что, начиная с 2006 года, я подвергаюсь политическому преследованию в Республике Армения. Кроме того, за прошедшие годы президент РА дважды отказал мне в предоставлении гражданства РА, а полицейские структуры не предоставили права на постоянное жительство. Они и сейчас отказываются принимать мои прошения об этом”. “Я исключаю для себя возможность покинуть Родину, поэтому прошу предоставить мне политическое убежище в Нагорно-карабахской Республике. Надеюсь, что Арцах мне не откажет”, - говорится в письме Жирайра Сефиляна. |
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
|
|