![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Politics Politics doesn’t have a heart, but only head. (Napoleon Bonaparte) |
Շուշիի Առանձնակի Գումարտակի Հրամանատար' Ժիրայր Սէֆիլեանը Дело Жирайра Сефиляна About Zhirayr(Jirayr) Sefilyan |
LinkBack | Thread Tools | Display Modes |
![]() |
#17 (permalink) |
Persona grata VIP Club
Join Date: Dec 2007
Posts: 83
Rep Power: 18
![]() |
Ժիրայր Սէֆիլյանը Քաղաքական Ապաստան Է Խնդրում Արցախից
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին
ԼՂՀ ՊԲ Շուշիի առանձնակի գումարտակի և 6-րդ պաշտպանական շրջանի նախկին հրամանատար, պաշտոնաթող փոխգնդապետ Ժիրայր Սէֆիլյանից Պարոն նախագահ, Անցյալ տարի ես դիմել էի ԼՂՀ նախագահին` ինձ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու հարցով: Այն ժամանակ ինձ պատասխանեցին, որ դիմումս քննության կառնվի ԼՂՀ քաղաքացիության մասին օրենքի ընդունումից հետո, իսկ մինչ այդ նման դիմումները ժամանակավորապես չեն քննվում: Սույնով վերահաստատում եմ ԼՂՀ քաղաքացիություն ստանալու ցանկությունս և պատրաստ եմ ԼՂՀ քաղաքացիության մասին օրենքի ընդունումից անմիջապես հետո, ընդունվելիք կարգի համաձայն, նոր դիմում ներկայացնել: Մինչ այդ ս/թ հունիսի 9-ին ավարտվում է ազատազրկմանս ժամկետը, որին, ի դեպ, դատապարտվել էի ԼՂՀ ՊԲ-ի կողմից որպես մարտական պարգև ինձ տրված զենքի համար: Դատավճռում, մասնավորապես, ասվում էր, որ այդ պարգևը ԼՂՀ ՊԲ ղեկավարությունը ինձ էր հանձնել ինչ-որ կարգի խախտմամբ և այդ պատճառով ես այն պահելու իրավունք չունեի: Հայտնում եմ նաև, որ Հայաստանի Հանրապետությունում, սկսած առնվազն 2006թ-ից, իմ նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդում է իրականացվում: Այդ ընթացքում, ինձ նախ ձերբակալեցին անհիմն մեղադրանքներով, մասամբ արդարացրեցին, մասամբ մեղավոր ճանաչեցին չկատարած հանցանքների համար: Անգամ դատարանում □հաստատված□ մեղադրանքի համեմատ անհամաչափ պատիժ կիրառեցին: Հետո նույնքան անհիմն զրկեցին այդ □մեղմ□ համարվող պատժից պայմանական վաղաժամ ազատվելու իրավունքից: Բացի այդ, նախորդ տարիներին ՀՀ նախագահը երկու անգամ փաստացի մերժեց ինձ ՀՀ քաղաքացիություն տրամադրել, իսկ ոստիկանության համապատասխան մարմինները չտրամադրեցին մշտական կեցության իրավունք և հիմա էլ հրաժարվում են ընդունել իմ նույնաբովանդակ դիմումները: Այսօր էլ իմ նկատմամբ քաղաքական հալածանքը տակավին շարունակվում է և դրա նոր արտահայտությունը ինձ Հայաստանից արտաքսելու նախապատրաստվող ծրագիրն է: Հայրենիքից հեռանալու հնարավորությունը ես ինձ համար բացառում եմ, ուստի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից հայցում եմ քաղաքական ապաստան: Հուսով եմ, որ գոնե Արցախը ինձ չի մերժի: Հարգանքներով` Ժիրայր Սէֆիլյան 21 մայիսի 2008թ. www.azadakrum.org |
![]() |
![]() |
|