Forum Blogs VIP Armenia Community Chat All Albums

VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея.

Press here to open menubar...User Control Panel WAP/Mobile forum Text Only FORUM RULES FAQ Calendar
Go Back   VIP Armenia Community > Forum > General Discussions > Politics
Blogs Community Press here to open menubar...


Notices

Politics Politics doesn’t have a heart, but only head. (Napoleon Bonaparte)

 
 

Armenia-Turkey border opens within two months Граница Армения/Турция открываеться Հայ թուրքական սահմանը կբացվի երկու ամսվա մեջ

LinkBack Thread Tools Display Modes
Prev Previous Post   Next Post Next
Old 23 Apr 10, 07:49   #39 (permalink)
Ultra VIP
VIP Ultra Club
ХичКОК's Avatar
Join Date: Apr 2009
Location: 亞美尼亞
Posts: 3,254
Rep Power: 20 ХичКОК is on a distinguished road
Re: Armenia-Turkey border opens within two months Граница Армения/Турция открываеться Հայ թուրքական սահմանը կբացվի երկու ամսվա մեջ

ну вот.опят не то
Quote:
Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման կասեցման մասին Սերժ Սարգսյանի որոշումը ոչ այլ ինչ է, քան այսպես կոչված "նախաձեռնողական" քաղաքականության սնանկության խոստովանումն ու արձանագրումը:

Հայ Ազգային Կոնգրեսը սույն թվի փետրվարի 2-ի հայտարարության մեջ արդեն անդրադարձել է Ցյուրիխյան ուրացման գործարքին: Կոնգրեսը կողմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, սակայն մեզ համար անընդունելի է Թուքիայի պահանջով արձանագրություններում նախատեսված եւ Հայոց Ցեղասպանության իրողությունը հարցականի տակ դնող պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը: Հանձնաժողովի ստեղծումը ոչ միայն վիրավորանք է Ցեղասպանության զոհերի հիշատակի նկատմամբ, այլ նաեւ գործնականում, հայ-թուրքական հաշտեցմանը նպաստելու փոխարեն, դառնալու է մեր ժողովուրդների հարաբերությունները թունավորող գործիք:

Թե' բարոյական, թե' քաղաքական տեսակետից անընդունելի այս գործարքի ստորագրումը Սերժ Սարգսյանի վարչախմբի կողմից ծառայեց միայն մեկ նպատակի` կեղծված նախագահական ընտրություններով եւ մարտի 1-ի սպանդով իշխանությունը բռնազավթած ռեժիմի համար միջազգային հանրության կողմից լեգիտիմացմանը եւ աջակցության ապահովմանը: Մինչդեռ, իրականացան Հայ Ազգային Կոնգրեսի բոլոր նախազգուշացումները Հայաստանի համար այդ գործընթացի վտանգավորության մասին: Հակառակ հռչակված նպատակներին, հայ-թուրքական հաշտեցման գործընթացը վերածվեց հայ-թուրքական առճակատման գործընթացի:

Oգտվելով ռեժիմի անձեռնհասությունից, Թուրքիան հետեւողականորեն շարունակեց կապել արձանագրությունների վավերացումը եւ սահմանների բացումը Ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ: Արդյունքում, ոչ միայն չթուլացան միջազգային ճնշումները Ղարաբաղի հարցում, այլ ընդհակառակը`այն աստիճանի ահագնացան, որ դրանց ներքո Հայաստանն առաջին անգամ իր նորանկախ պատմության մեջ համաձայնեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում սահմանափակել Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը /ԵԱՀԿ-ի Աթենքյան հայտարարություն/: Կապելով հայ-թուրքական եւ ղարաբաղյան կարգավորման գործընթացները, Թուրքիային հաջողվեց նաեւ առանցքային եւ Հայաստանի համար վտանգավոր դերակատարություն ստանձնել Ղարաբաղի շուրջ ընթացող միջազգային բանակցություններում, վտանգվեց այդ բանակցությունների օպտիմալ` Մինսկի խմբի ձեւչափը:

Խճճվելով սեփական "նախաձեռնողական" քաղաքականության սարդոստայնում, ակնհայտ ձախողումների հանդիման, Սերժ Սարգսյանը այլեւս ի վիճակի չէ չեզոքացնել իր քաղաքականության վնասները: Մի կողմից կասեցնելով վավերացման գործընթացը, մյուս կողմից արտահայտելով պատրաստակամություն այն շարունակելու, ռեժիմը ըստ էության, խոստովանում է, որ հայտնվել է փակուղու մեջ, այլեւս չունի հետագա քայլերի ծրագիր եւ զբաղված է կիսատ-պռատ, անսկզբունքային եւ անհետեւողական գործողությունների միջոցով սեփական հասարակության եւ միջազգային հանրության առջեւ իր դեմքը փրկելու ապարդյուն ջանքերով: Քաղաքական սխալ հաշվարկների վրա հիմնված, հակասական եւ անիրականանալի պարտավորություններ ստանձնելով, իշխանությունները խաթարում են Հայաստանի, որպես հուսալի գործընկերոջ, վարկը եւ հնարավորություն ստեղծում Հայաստանը միջազգային ասպարեզում ապակառուցողական ներկայացնելու համար:

Այս արատավոր ընթացքը կասեցնելու միակ հնարավորությունն է ներկա վարչախմբի օր առաջ հեռացումը եւ արտահերթ ընտրություններով լեգիտիմ իշխանության ձեւավորումը:
 
__________________
Плохая примета – сесть на тюбик вазелина.
ХичКОК is offline  
Reply With Quote
 

Tags
armenia, turkey


Posting Rules
You may not post new threads
You may not post replies
You may not post attachments
You may not edit your posts

BB code is On
Smilies are On
[IMG] code is On
HTML code is Off
Trackbacks are Off
Pingbacks are Off
Refbacks are Off


 

All times are GMT +4. The time now is 23:05.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2025, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60