![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Politics Politics doesn’t have a heart, but only head. (Napoleon Bonaparte) |
View Poll Results: Ով է արժանի լինել Հայաստանի Նախագահ Кого видете достойным быть президе | |||
ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ Багдасарян Артур |
![]() ![]() ![]() ![]() |
2 | 7.41% |
ԳԵՂԱՄՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ Гехамян Арташес |
![]() ![]() ![]() ![]() |
0 | 0% |
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ Карапетян Тигран |
![]() ![]() ![]() ![]() |
0 | 0% |
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԱՄАрутюнян Арам |
![]() ![]() ![]() ![]() |
0 | 0% |
ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ ՎԱՀԱՆ Ованнисян Ваан |
![]() ![]() ![]() ![]() |
3 | 11.11% |
ՄԱՆՈՒԿՅԱՆ ՎԱԶԳԵՆ Манукян Вазген |
![]() ![]() ![]() ![]() |
4 | 14.81% |
ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐՄԱՆ Меликян Арман |
![]() ![]() ![]() ![]() |
1 | 3.70% |
ՍԱՐԳՍՅԱՆ ՍԵՐԺСаргсян Серж |
![]() ![]() ![]() ![]() |
7 | 25.93% |
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ ԼԵՎՈՆ Тер-Петросян Левон |
![]() ![]() ![]() ![]() |
5 | 18.52% |
ոչ մեկը արժանի չէ никто не достоен nobody deserve |
![]() ![]() ![]() ![]() |
9 | 33.33% |
Multiple Choice Poll. Voters: 27. You may not vote on this poll |
![]() |
Elections of president in Armenia 2008 Նախագահական ընտրությունները Հայաստանում Президентские выборы в Армении |
LinkBack | Thread Tools | Display Modes |
|
![]() |
#1 (permalink) |
Persona grata VIP Club
Join Date: Dec 2007
Posts: 83
Rep Power: 18
![]() |
ՈՒՂԵՐՁ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ
visit www.azadakrum.org now
Ուղերձ Հայաստանի Ժողովրդին 24.12.07 06:30 ՈՒՂԵՐՁ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ Լևոն Տեր-Պետրոսյանին աջակցող կուսակցություններ, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների պատվիրակների հանրապետական կոնգրեսի կողմից 2008 թվականի նախագահական ընտրությունների նախաշեմին Հայաստանում տեղի է ունեցել մի քանի տասնյակ քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների համախմբում, որոնք նախագահի ընտրություններում ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը պաշտպանելու որոշում են կայացրել: Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածության շուրջ ձեւավորված համագործակցության մաս են կազմում ամենատարբեր գաղափարախոսություններ եւ քաղաքական հայացքներ դավանող կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, մտավորականներ, ազատամարտիկներ, գործարարներ, տարբեր մասնագիտության տեր անհատ քաղաքացիներ: Վերջին տարիների համար աննախադեպ համախմբման հիմքում պետության եւ ժողովրդի առաջ ունեցած պատասխանատվության գիտակցումն է, եւ հայրենի երկրի ապագայի նմատմամբ ունեցած մտահոգությունը: Քոչարյանասերժական իշխանության տարիներին Հայաստանում հաստատվել է ավազապետական ռեժիմ, որը իշխանությունը ընկալում է որպես պետությունն ու ժողովրդին հարստահարելու միջոց: Ավազակապետական ռեժիմի վարած ապաշնորհ արտաքին քաղաքականության արդյունքում Հայաստանը դուրս է մնացել տարածաշրջանային տնտեսական ծրագրերից եւ հայտնվել է միջազգային մեկուսացման մեջ, վերածվել երրորդ կարգի մի երկրի: Լեռնային Ղարաբաղը զրկվել է բանակցային կողմ լինելու` միջազգայնորեն ճանաչված միակ կարգավիճակից: Միջազգային հանրությունը սկսել է չընկալել Արցախի ժողովրդի ինքնորոշման ձգտումները: Երկրի տնտեսությունը հայտնվել է փլուզման վտանգի առաջ, արհեստական մենաշնորհները խեղդել են ազատ ձեռներեցությունը, անընդհատ կրճատվում են արտահանման եւ ավելանում` ներմուծման ծավալները, սպառողական գները շարունակում են աճել: Հայաստանում հաստատվել է հարաբերությունների խանական համակարգ, որը հակասում է հայ ժողովրդի մենթալիտետին: Վախի, կասկածամտության, անապահովության մթնոլորտի, մարդու իրավունքների եւ քաղաքացու արժանապատվության համատարած ոտնահարումների հետեւանքով շարունակում է ահագնանալ կործանարար արտագաղթը: Հայաստանի ազատատենչ ժողովուրդը այլեւս չի կարող հանդուրժել ավազակապետական ռեժիմի գոյությունը, քանզի այն մեր հայրենիքը տանում է դեպի կործանում, մեր երեխաներին զրկում ապագայի նկատմամբ ունեցած հավատից: Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված ուժերի նպատակը ժողովրդի վստահության վերականգնումն է սեփական ուժերի նկատմամբ, քաղաքացու իշխանության հաստատումը, Հայաստանի հզորացումը, Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչումը: Մենք համոզված ենք, որ 2008թ. նախագահի ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի հաղթանակը երկրում որակական փոփոխությունների հասնելու միակ ճանապարհն է: Լեւոն Տեր-Պետրոսյանը միակ թեկնածուն է, որ ի վիճակի է համախմբել երկրի ապագայով մտահոգ ուժերին, տեր կանգնել ժողովրդի ընտրությանը եւ իր հսկայական քաղաքական փորձը ներդնել ի նպաստ Հայաստանի, Ղարաբաղի եւ համայն հայ ժողովրդի բարօրության: Սիրելի հայրենակիցներ. Հայաստանում ձեւավորվել է համաժողովրդական շարժում, որի վճռականությունը պսակվելու է հաղթանակով: Դա լինելու է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու հաղթանակը: Ավազակապետական ռեժիմը խուճապի է մատնված: Ժողովրդին ահաբեկված պահելու նրա հուսահատ փորձերը դատապարտված են ձախողման: Հայ ժողովուրդը քաղաքացիական զարթոնք է ապրում: Ոչինչ չի կարող կասեցնել ժողովրդական կամքի հաղթական ընթացքը: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կոչ ենք անում միանալ համաժողովրդական շարժմանը, մասնակցել համաժողովրդական հաղթանակի կերտմանը` հանուն սերունդների առաջ ունեցած պատասխանատվության: Հաղթանակ Հայաստանին, Հաղթանակ ժողովրդին, Հաղթանակ Լեւոն Տեր-Պետրոսյանին: ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԱՋԱԿՑՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍ 22.12.07 visit www.azadakrum.org now |
![]() |
![]() |
![]() |
|
|
|