VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Politics Politics doesn’t have a heart, but only head. (Napoleon Bonaparte) |
View Poll Results: Ով է արժանի լինել Հայաստանի Նախագահ Кого видете достойным быть президе | |||
ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ Багдасарян Артур | 2 | 7.41% | |
ԳԵՂԱՄՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ Гехамян Арташес | 0 | 0% | |
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ Карапетян Тигран | 0 | 0% | |
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԱՄАрутюнян Арам | 0 | 0% | |
ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ ՎԱՀԱՆ Ованнисян Ваан | 3 | 11.11% | |
ՄԱՆՈՒԿՅԱՆ ՎԱԶԳԵՆ Манукян Вазген | 4 | 14.81% | |
ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐՄԱՆ Меликян Арман | 1 | 3.70% | |
ՍԱՐԳՍՅԱՆ ՍԵՐԺСаргсян Серж | 7 | 25.93% | |
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ ԼԵՎՈՆ Тер-Петросян Левон | 5 | 18.52% | |
ոչ մեկը արժանի չէ никто не достоен nobody deserve | 9 | 33.33% | |
Multiple Choice Poll. Voters: 27. You may not vote on this poll |
Elections of president in Armenia 2008 Նախագահական ընտրությունները Հայաստանում Президентские выборы в Армении |
LinkBack | Thread Tools | Display Modes |
05 Feb 08, 11:18 | #246 (permalink) |
КАРАБАХ VIP Ultra Club
|
Ответ: Elections of president in Armenia 2008 Նախագահական ընտրությունները Հայաստանում Президентские выборы в Армении
У Сержа нету радной сестри... у него есть 2 братя Левон и Сашик Сарксяннер.
|
__________________
Коктейль "Ночной засранец". 50 грамм снотворного, 50 грамм слабительного :7895: |
|
|
05 Feb 08, 20:27 | #247 (permalink) | |
Persona grata VIP Club
Join Date: Jan 2008
Location: Հայաստան, Երևան
Posts: 74
Rep Power: 17
|
Պատասխանը: Elections of president in Armenia 2008 Նախագահական ընտրությունները Հայաստանում Президентские выборы в Армении
Quote:
________ Այն բանից հետո, երբ ԼՏՊ-ի ավտոերթի ժամանակ, երթի մասնակիցները անցել են Ռ.Ք.-ի դիմացով, չենթարկվելով կանգ ազդանշանին ու Ռ.Ք.-ն ստիպված է եղել 10 րոպե իր ծառայողական մեքենաներով կանգնել, սպասել մինչև երթի մասնակիցներն անցնեն, տուգանային հրապարակ էին տարել Խ. Սուքիասյանի մի քանի ավտոմեքենաներ: Վերջերս ավտոմեքենաները տուգանքի մուծման դիմաց վերադարձվել են տիրոջը, իսկ մեքենաներից մեկի մեջ գտնվել է հետևյալ երկտողը. "Ներողություն ենք խնդրում Ձեզնից, մենք ձեր հետ ենք" |
|
|
06 Feb 08, 16:42 | #248 (permalink) | ||
Զամունդացի դեմք VIP Ultra Club
|
Պատասխանը: Elections of president in Armenia 2008 Նախագահական ընտրությունները Հայաստանում Президентские выборы в Армении
Помоему от страха, что в Москве несовсем чётко поддержат СержА Саркисяна начали компромитировать ЛТП в плане того, что он связался с неугодным для кремля Березовским...
|
||
__________________
|
|||
|
06 Feb 08, 18:44 | #249 (permalink) |
Persona grata VIP Club
Join Date: Jan 2008
Location: Հայաստան, Երևան
Posts: 74
Rep Power: 17
|
Պատասխանը: Elections of president in Armenia 2008 Նախագահական ընտրությունները Հայաստանում Президентские выборы в Армении
Այսօր Արարատի մարզի Արտաշատ քաղաքում ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ իրականացվել է մահափորձ. նրա ուղղությամբ է նետվել հսկայական սառցե կտոր. բարեբախտաբար առաջին նախագահը չի վնասվել: Փոխարենը նրա անվտանգության ծառայության պետի տեղակալն է մարմնական լուրջ վնասվածքներ ստացել. նախնական տեղեկություններով՝ կոտրված է նրա ծնոտը:
Այս պահին նա գտնվում է Արարատի ոստիկանությունում, որտեղ ցուցմունք է տալիս դեպքի կապակցությամբ: Իսկ ամեն ինչ սկսվել է հանրահավաքի ժամանակ: Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման եկած բնակիչները մատնացույց են արել մի քանի կնոջ, ովքեր 5000 դրամի դիմաց պարտավոր էին սադրանք կազմակերպել, ինչը բարեհաջող իրականացրել են: Դրանից հետո առանց պետհամարանիշի ավտոմեքենայից իջած երիտասարդներ սկսել են քարեր նետել դեպի հարթակ, նույնիսկ բետոնի կտորներ: Ապա կռվի են բռնվել թիկնապահներից մեկի՝ Սարգիսի հետ, ում հասցրել են ծանր մարմնական վնասվածքներ: Լեւոն Տեր-Պետրոսյանն ուղղակի բարձախոսով հայտարարել է. ՚Սա ուղղակիորեն մահափորձ էր իմ դեմ, եւ այն ինչ կատարվեց՝ Մխչյանի Մկան կազմակերպածն էՙ: Հետագայում պարզվել է, որ անկարգություններ սադրողը Ջոնիկ Աբրահամյանի որդին է՝ Հովիկ Աբրահամյանի եղբորորդին: Տեր-Պետրոսյանը հրապարակայնորեն պահանջելէ քրեական գործ հարուցել փաստի առթիվ: Ի դեպ, առանց պետհամարանիշի ավտոմեքենաների առկայությունը տեսել են տեղում գտնվող մի քանի ոստիկաններ, որոնք չեն պաշտպանել կարգուկանոնը: Տեր-Պետրոսյանը դիմել է մարզպետին՝ Ալիկ Սարգսյանին, ասելով, որ ինքն է պատասխանատու կատարվածի համար: Մարզպետը բարձրացել է հարթակ եւ հայտարարել, որ ես չեմ նկատել այդ անկարգությունը, իսկ երկու-երեք ոստիկանները չեն կարող տեսնել ամեն ինչ. ամեն ինչ ավարտվելուց հետո մարզպետը հայտարարել է. ՚այս պահից ես եմ պատասխանատու կարգուկանոնի համար եւ կոչ է արել զսպվածությանՙ: ՚Սիրելի արտաշատցիներ, այս ընտրապայքարում ցանկացած քաղաքական ուժ կարող է իր դիրքորոշումը, իր նկատառումները արտահայտել այսպիսի հանրահավաքների ընթացքում: Խնդրում եմ բոլորիդ` զգոնություն ցուցաբերել, ոչ մի սադրանքի, պրովոկացիայի ենթարկվել պետք չէ, այդպիսի ցուցում իշխանությունների կողմից երբեք չի եղել, որ որեւիցե մեկը փորձի հավաքվածներից ընդդիմանալ կամ որեւէ խոսք ասել: Ես հետեւելու եմ այստեղից, ես ճանաչում եմ բոլորին, չի կարող լինել մի արտաշատցի, որին չճանաչեմ, չի կարող լինել մի արարատցի, որին չճանաչեմ: Ես ինքս անձնապես պատասխանատվություն եմ կրում: Խնդրում եմ` թողեք թող նորմալ, հանգիստ հանրահավաքը անցնիՙ,- ասել է Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանը: Բայց նույնիսկ դրանից հետո լեզվակռիվը շարունակվել է: Տեր-Պետրոսյանը գնացել է Արտաշատի ոստիկանություն եւ տեղեկացրել անձամբ ոստիկանապետին, որ նա պարտավոր է պաշտպանել իրենց անվտանգությունը: Լեւոն Տեր-Պետրոսյանի կենտրոնական շտաբը այսօր Արտաշատում տեղի ունեցած միջադեպի առիթով հանդես է եկել հայտարարությամբ` պնդելով, որ ՚հանցավոր այս սադրանքը կազմակերպվել է ավազակապետական իշխանության կողմիցՙЈ ՚Հայտնի է դարձել« որ այն անձամբ նախապատրաստվել է [տարածքային կառավարման նախարար] Հովիկ Աբրահամյանի եղբայր« Ազգային ժողովի պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանի եւ մարզպետարանի սոցապ բաժնի պետի գլխավորությամբ: Վերջինս նաեւ ընտրատարածքային հանձնաժողովի նախագահն էЈ Ոստիկանությանը հրահանգված է եղել չմիջամտել« ինչը եւ նրանք կատարել ենՙ, - ասված է Տեր-Պետրոսյանի շտաբի հայտարարությունում: Հայտարարությունում ասված է նաեւ, որ ՚դուրսպրծուկների հանցախումբըՙ, հարձակվելով Լեւոն Տեր-Պետրոսյանի մեքենայի մոտ հսկողություն իրականացնող` պետական պահպանության ծառայության փոխգնդապետ Սարգիս Հովհաննիսյանի վրա, նրան մարմնական վնասվածքներ է պատճառել գլխի շրջանում: ՚Հանցագործ իշխանությունների կողմից հրահանգված ու կազմակերպված որեւէ սադրանք անկարող է մեզ հունից հանել կամ կասեցնել մեր հաղթական ընտրարշավը« որ փետրվարի 19-ին ավարտվելու է անխուսափելի հաղթանակովՙ, - հայտարարում է թեկնածուի շտաբը: http://elections.a1plus.am/news/263/video/ |
|
06 Feb 08, 20:19 | #250 (permalink) |
Persona grata VIP Club
Join Date: Dec 2007
Posts: 83
Rep Power: 17
|
Հոգեվարք Ապրող Ավազակապետական Իշխանության Վերջին Ճանկռտոցները
Փետրվարի 6-ին ՀՀ Առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը քարոզարշավի է մեկնել Արարատի մարզ։ Արտաշատում՝ ավազակապետության որջերից մեկում, չնայած բնակչության վրա նախորդ օրերին գործադրված ճնշումներին, սպասվում էր չափազանց մարդաշատ հանրահավաք։ Ժամը 13.15-ի սահմաններում հանրահավաքի ժամանակ մի խումբ խուլիգաններ սկսել են քարեր, սառույցի և բետոնի կտորներ նետել ինչպես հանրահավաքի մասնակիցների, այնպես էլ հարթակի ուղղությամբ, որտեղ կանգնած են եղել ՀՀ Առաջին նախագահը եւ նրան սատարող քաղաքական ուժերի ներկայացուցիչները։ Ըստ Արտաշատի բնակիչների` նրանք գործել են Տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի եղբայր, ԱԺ պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանի որդու գլխավորությամբ։ Հանրահավաքը վարող Նիկոլ Փաշինյանը դիմել է միջոցառման անվտանգությունն ապոհովելու կոչված ոստիկաններին` կանխել սադրանքը եւ կարգի հրավիրել դրա հեղինակներին։ Ոստիկանները ոչինչ չեն ձեռնարկել։ Նույնպիսի անգործություն է դրսևորել նաեւ Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանը, որը բարձրանալով հարթակ, սկսել է չքմեղանալ` հայտարարելով, թե նման բան չի տեսել։ Չհանդարտվելով, դուսրպրծուկների հանցախումբը սկսել է քարեր նետել Լևոն Տեր-Պետրոսյանի մեքենայի ուղղությամբ։ Ապա 7-8 հոգով հարձակվել են նրա անվտանգության ծառայության պետի տեղակալ, մեքենայի մոտ հսկողություն իրականացնող, պետական պահպանության ծառայության փոխգնդապետ Սարգիս Հովհաննիսյանի վրա` նրան մարմնական վնասվածքներ պատճառելով գլխի շրջանում։ Սարգիս Հովհաննիսյանը տեղափոխվել է հիվանդանոց։
Միջադեպից հետո ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Արտաշատի ոստիկանություն եւ, ներկայացնելով միջադեպի մանրամասները, պահաջել բացահայտել բոլոր մեղավորներին, շեշտելով, որ յուրաքանչյուր հարձակում իր անվտանգության ծառայության վրա համարում է հարձակում իր վրա։ Հանցավոր այս սադրանքը կազմակերպվել է ավազակապետական իշխանության կողմից։ Հայտնի է դարձել, որ այն անձամբ նախապատրաստվել է Հովիկ Աբրահամյանի եղբայր, ԱԺ պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանի եւ մարզպետարանի սոցապ բաժնի պետի գլխավորությամբ։ Վերջինս նաեւ ընտրատարածքային հանձնաժողովի նախագահն է։ Ոստիկանությանը հրահանգված է եղել չմիջամտել, ինչը եւ նրանք արել են։ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կենտրոնական շտաբը հայտարարում է, որ հանցագործ իշխանությունների կողմից հրահանգված ու կազմակերպված որեւէ սադրանք անկարող է մեզ հունից հանել կամ կասեցնել մեր հաղթական ընտրարշավը, որը փետրվարի 19-ին ավարտվելու է անխուսափելի հաղթանակով։ Տեղի ունեցածը բանական բանավեճի անընդունակ եւ հոգեվարք ապրող ավազակապետական իշխանության վերջին ճանկռտոցներն են։ Հայտարարում ենք նաեւ, որ փետրվարի 20-ից հետո բոլոր սադրիչները կանգնելու են դատարանի առջեւ եւ պատասխանատվություն են կրելու օրենքի ամբողջ խստությամբ։ ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀ, ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՇՏԱԲ 2008-02-06 |
|
09 Feb 08, 20:12 | #251 (permalink) | |
Persona grata VIP Club
Join Date: Jan 2008
Location: Հայաստան, Երևան
Posts: 74
Rep Power: 17
|
Պատասխանը: Re: Elections of president in Armenia 2008 Նախագահական ընտրությունները Հայաստանում Президентские выборы в Армении
Quote:
---------------------------------------------------------- Դուք տեսաք հանրահավաքը?????????? Դաշնակցության հանրահավաքից շատ շաաաաաաաաաաաատ ավելի մարդ կար... Ամբողջ Օպերային հարակից տարածքում ասեղ գցելու տեղ չկար... Այսպիսի հանրահավաք 88-ից հետո Հայաստանը չէր տեսել!!! Հանրապետական կուսակցության խորհրդի անդամներ Հակոբ Հակոբյանը (Լեդի Հակոբ) և Սասուն Միքայելյանը հայտարարել են, որ իրենք, ինչպես նաև բոլոր կամավորականները, ազատամարտիկները սատարում են իրենց ԱՌԱՋԻՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ ! ! ! ԼՏՊ-ն հայտարարել է, որ հոկտեմբերի 27-ը ՍՍ-ի և ՌՔ-ի ձեռքի գործն է... նրանց հիմնական թիրախը եղել են Կ.Դ.-ն և Վ.Ս.-ն, քանզի նրանք խանգարել են ՌՔ-ի և ՍՍ-ի պլաններին, որոնք 98-ին ուզում էին Մեղրին հանձնել Ադրբեջանին, Ղարաբաղը Հայաստանին միացնելու դիմաց... միայն նրանց շնորհիվ է, որ Մեղրին դեռ մերն է ! ! ! Նիկոլ Փաշինյանը Արդարադատության նախարարության հրդեհը կապել է հենց այդ (Մեղրին հանձնելու) փաստաթղթերի հետ, որոնք ուզում են վերացնել (եթե դեռ չեն վերացրել) ՍՍ-ն և ՌՔ-ն... Իսկ ԱԲ-ն ակնարկել է, որ իրենք դեռ միանալու ժամանակ ունեն... նա կարող է չհանել իր թեկնածությունը, բայց հայտարարել, որ իր բոլոր կողմնակիցները ընտրեն ԼՏՊ-ին, քանզի հեռուստաընկերություններով նախընտրական քարոզարշավին շատ քիչ ժամանակ է տրվում և իրենք վերջում միանալու դեպքում կօգտագործեն երկու թեկնածուների նախընտրական քարոզարշավի համար նախատեսված ժամանակը ու երկու անգամ շատ ժամանակ կունենան... ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ ! ! ! |
|
|
10 Feb 08, 01:52 | #252 (permalink) | ||
Զամունդացի դեմք VIP Ultra Club
|
Պատասխանը: Elections of president in Armenia 2008 Նախագահական ընտրությունները Հայաստանում Президентские выборы в Армении
Կարծում եմ մանկամտություն է պնդել, թե ՍՍն ու ՌՔն ուզում էին մեղրին հանձնեին ու իրենց ԿԴն ու ՎՍն էին խանգարում, դրա համար նրանց սպանեցին։
Է դե թող դրանից հետո հանձնէին, չէ որ ստացվում է այլևս խանգարող չկար... Մի բան մեկել չեմ հասկանում, դաշնակցության հանրահավաքի մասսայականությունը ԼՏՊի հետ ինչ կապ ունի՞ Ով էր ասում ԼՏՊից շատ հանրահավաք հավաքող չի կարող լինել, թե դաշնակցության հանրահավաքը նույնպես ԼՏՊի շնորքն է։ |
||
__________________
|
|||
|
|
|
|