![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Politics Politics doesn’t have a heart, but only head. (Napoleon Bonaparte) |
Underground Newspaper from Armenia Mobile phone compatible Ընդհատակյա թերթ Հայաստանից բջջային հեռախոսի հետ համատեղելի Подпольная газета из Армении совместимая с сотовым телефоном |
LinkBack | Thread Tools | Display Modes |
![]() |
#31 (permalink) | ||
Զամունդացի դեմք VIP Ultra Club
|
Պատասխանը: Underground Newspaper from Armenia Mobile phone compatible Ընդհատակյա թերթ Հայաստանից բջջային հեռախոսի հետ համատեղելի Подпольная газета из Армении совместимая с сотовым телефоном
Ter-Petrosyani hayacqov
Leuon Ter-Petrosyann amenaerkarn e gtnvel ՙAzatoutyan՚ hraparakoum, eu aysor tnayin kalanqi paymanneroum asoulis anckacrec, orin nerika ein naeu mijazgayin lragrogner: Depqi masin manramasn patmoum e HH Arajin naxagah@. Inc em ancamb tesel. aravotyan jam@ 6-in inc artnacrin ou asacin, or sarj ka Paraqaric eu Davitasenic, nerqin zorqeri eu hatouk zoramasi, bayc aranc zintexniakayi, aysinqn, oc jrcan meqenaner, oc zrahapat meqenaner, eu ayln, himnakanoum mardatar meqnenanerov, oronc heteuic bernatar meqnenanerov zinvorner` karmir beretavorner, kanac kapouyt… Inc artnacrin, es xoseci mardkanc het, menq ceinq karcoum, or oreue ban tegi kounena, orovheteu nran ahazanger amen giser stanoum einq, sarjvecin, et gnacinq, tegasarj ka, texnika en hanoum. amen giser 10-20 ahazang einq stanoum, ou tvac, te hertakan ahazangn e eu hangist einq, bolor depqeroum menq miacrinq mikrofonner@, orpeszi ete tesnenq lrjanoum e, karogananq jogovrdi het xosel: Sat arag motavorapes 6.30-40 ereuacin, nax srjaka pogocneroum pttvecin,heto miangamic haytnvecin hraparakoum: sarqerov es tesa aj kogmic eu cax kogmic, dimacic cem tesel: Ekan sarvecin jogovrdi arjeu. isk jogovourd@ hraparakoum er, dem dimac 5 metri vra: Es mikrofonic jogovrdin asaci heteuyal@. es xndroum em hamberoutyoun, hangstoutyoun, oc mi @ndvzoum, oc mi bogoq, oc mi gocyoun, asaci` spaseq, asaci` oc mi kontakt, oc mi spoum: Tesnenq` ostikanoutyoun@ meznic inc e ouzoum: Sa egel e im verjin xosq@: Sarqer@ ostikanakan sarjvecin araj eu sksecin jardel jogovrdin, erkou ban em tesel. mahakner eu elektrosoki kaycer, an@ndhat kapouyt@ kaycern ein, ouris ban ci egel, oc hrazen, oc xlacoucic arker, oc gaz, oc arcounqaber gaz, oc jrcan meqena: Ays erkou gorciqn e kirarvel pastpanakan: Iharke, jogovrdi kogmic egav dimadroutyoun, ceckrrtouq, es tesel em miayn aj masic: Mi qani vayrkyan heto hartakoum haytnvecin naxagahi pahpanoutyan carayoutyan asxatakazmi spaner@` Grisa Sarkisovi glxavoroutyamb: Im tiknapahnern inc pastpanoum ein, 5 tiknapah orinakan, oronq nouyn ayd carayoutyan bajanmounqn e, eu nranq entarkvoum en Grisa Sarkisovin eu im carayoutyan pet@ gndapet Smbat Gasparyan@, im tganer@ inc pastpanecin, bayc nranq hagtandam ein, ou karogacan im tganerin mekousacnel, im teuer@ olorelov mi teus mtav Grisa Sarkisov@, myous teus mek ouris@ eu ijecrin hartakic, eu porcecin dours hravirel hraparakic, im tganer@ ekan inc srjapatecin, es asaci, or dours cem ga hraparakic, inc cerbakaleq, es kgam miayn cernasgtanerov, kam cerqers olorelov, xndrem, asaci, dimeq Agvan Hovsepyanin, tog sankcia ta, ete sa hamaroum eq anorinakan hanrahavaq, apa ayd anorinakan havaq@ es em kazmakerpel, ouris patasxpanatou cka eu miayn ays paymanov dours kgam hraparakic: Sat kar& teuec 10-15 rope heto hraparak@ maqour er, mard ckar eu lcvac er ambogjoutyamb ostikannerov, baci ayn ostikanneric, ovqer boun gorcogoutyounn ein katarel, naeu mi qani sarqov srjapakvac er operan, pogocoum el kar aydpisi sarqer, sksecin avirel dinamikner@ hartaki, bolor vranner@ korcanecin, anmijapes sksecin inc-or baner pntrel, inc-or coger, tesa, or irenq el en ayd coger@ lcnoum, irenq operatorner ounein, nkaroum ein, cerqner@ drnac, spaneri, gndapetneri, poxgndapetneri ayd tesak baner tesa hraparak mtnelis. operatornern ayd amen@ nkaroum ein, mek@ nouynisk inc porcec nkarel, es nran cerqov ogjouyn ougarkeci, anmijapes amacec, srjvec: Es aydteg mnaci minceu 8.35. mot 2 jam: Es nsteci cxeci, jour xmeci, oc oq ayleus inc cmotecav, noric Sarkisov@ motecav inc, te petq e gnaq aystegic, es asaci, or nouyn paymanov, ouris oc mi paymanov es aystegic cem gna. mi qani angam el gnac-ekav, ereui xorhrdakcoum er vereuneri het, heto ekan sarqov im tiknapahnerin sarqov mi kogm hrecin, es mnaci menak. inc hravirecin meqena, ostikanakan meqena ein berel, es asaci cem nstoum, pndrem, cerqers olori tar, na aydpes el arec, nstecrec meqnena sat arag berec toun, heto parzvec, or im erkou darpasner@ pakel en: Erb da imaca, im tiknazori petin ougarkeci, &stelou, te inc kargavic&akov em, tnayinkalanq e, te oc: Asacin, or aydpisi sankcai cka, bayc irenc asel en, or es iravounq counem tnic dours galou, sa mek eu erkorrd, asel en, or oc oq iravounq couni im toun galou: Im mi qani @nkerner porcel en gal, nranc cen togel: Stepan Demir&yann e porcel gal, krkin cen togel: Sa e ambogj patmoutyoun@: Hraparakic nouynisk porcecinq kap hastatel mer @nkerneri het, 4-5 hogou het karogacel em kapvel, mnacacneri het oc: Kan viravorner` aryounlva, im acqov em tesel, mi eritasardi, or@ paxel er oc ayn ouggoutyamb, or petq er, ayl ougig ostikanneri mot, nran 7-8 ostikan qacinerov ou mahaknerov ouggaki kspanein, ete im tganer@ cprkein, nranq erkou hogou prkecin՚: Leuon Ter-Petrosyan@ naeu tegekacrec sat kareuor mi pasti masin, oc mi zgousacoum ci egel ostikanoutyan kogmic. ՙEte zgousacnein, gouce mardik crvein, bayc oc mi bar cen asel, im xosqeric 10-15 vayrkyan anc im teuer@ olorelov ijecrin hartakic, eu sksecin harcakoum@՚: Տեր-Պետրոսյանի հայացքով Լեւոն Տեր-Պետրոսյանն ամենաերկարն է գտնվել ՙԱզատության՚ հրապարակում, եւ այսօր տնային կալանքի պայմաններում ասուլիս անցկացրեց, որին ներիկա էին նաեւ միջազգային լրագրողներ: Դեպքի մասին մանրամասն պատմում է ՀՀ Առաջին նախագահը. Ինչ եմ անձամբ տեսել. առավոտյան ժամը 6-ին ինձ արթնացրին ու ասացին, որ շարժ կա Փարաքարից եւ Դավիթաշենից, ներքին զորքերի եւ հատուկ զորամասի, բայց առանց զինտեխնիակայի, այսինքն, ոչ ջրցան մեքենաներ, ոչ զրահապատ մեքենաներ, եւ այլն, հիմնականում մարդատար մեքնենաներով, որոնց հետեւից բեռնատար մեքնենաներով զինվորներ` կարմիր բերետավորներ, կանաչ կապույտ… Ինձ արթնացրին, ես խոսեցի մարդկանց հետ, մենք չէինք կարծում, որ որեւէ բան տեղի կունենա, որովհետեւ նրան ահազանգեր ամեն գիշեր ստանում էինք, շարժվեցին, ետ գնացինք, տեղաշարժ կա, տեխնիկա են հանում. ամեն գիշեր 10-20 ահազանգ էինք ստանում, ու թվաց, թե հերթական ահազանգն է եւ հանգիստ էինք, բոլոր դեպքերում մենք միացրինք միկրոֆոնները, որպեսզի եթե տեսնենք լրջանում է, կարողանանք ժողովրդի հետ խոսել: Շատ արագ մոտավորապես 6.30-40 երեւացին, նախ շրջակա փողոցներում պտտվեցին,հետո միանգամից հայտնվեցին հրապարակում: շարքերով ես տեսա աջ կողմից եւ ձախ կողմից, դիմացից չեմ տեսել: Եկան շարվեցին ժողովրդի առջեւ. իսկ ժողովուրդը հրապարակում էր, դեմ դիմաց 5 մետրի վրա: Ես միկրոֆոնից ժողովրդին ասացի հետեւյալը. ես խնդրում եմ համբերություն, հանգստություն, ոչ մի ընդվզում, ոչ մի բողոք, ոչ մի գոչյուն, ասացի` սպասեք, ասացի` ոչ մի կոնտակտ, ոչ մի շփում: Տեսնենք` ոստիկանությունը մեզնից ինչ է ուզում: Սա եղել է իմ վերջին խոսքը: Շարքերը ոստիկանական շարժվեցին առաջ եւ սկսեցին ջարդել ժողովրդին, երկու բան եմ տեսել. մահակներ եւ էլեկտրոշոկի կայծեր, անընդհատ կապույտը կայծերն էին, ուրիշ բան չի եղել, ոչ հրազեն, ոչ խլացուցիչ արկեր, ոչ գազ, ոչ արցունքաբեր գազ, ոչ ջրցան մեքենա: Այս երկու գործիքն է կիրառվել պաշտպանական: Իհարկե, ժողովրդի կողմից եղավ դիմադրություն, ծեծկռռտուք, ես տեսել եմ միայն աջ մասից: Մի քանի վայրկյան հետո հարթակում հայտնվեցին նախագահի պահպանության ծառայության աշխատակազմի սպաները` Գրիշա Սարկիսովի գլխավորությամբ: Իմ թիկնապահներն ինձ պաշտպանում էին, 5 թիկնապահ օրինական, որոնք նույն այդ ծառայության բաժանմունքն է, եւ նրանք ենթարկվում են Գրիշա Սարկիսովին եւ իմ ծառայության պետը գնդապետ Սմբատ Գասպարյանը, իմ տղաները ինձ պաշտպանեցին, բայց նրանք հաղթանդամ էին, ու կարողացան իմ տղաներին մեկուսացնել, իմ թեւերը ոլորելով մի թեւս մտավ Գրիշա Սարկիսովը, մյուս թեւս մեկ ուրիշը եւ իջեցրին հարթակից, եւ փորձեցին դուրս հրավիրել հրապարակից, իմ տղաները եկան ինձ շրջապատեցին, ես ասացի, որ դուրս չեմ գա հրապարակից, ինձ ձերբակալեք, ես կգամ միայն ձեռնաշղթաներով, կամ ձեռքերս ոլորելով, խնդրեմ, ասացի, դիմեք Աղվան Հովսեփյանին, թող սանկցիա տա, եթե սա համարում եք անօրինական հանրահավաք, ապա այդ անօրինական հավաքը ես եմ կազմակերպել, ուրիշ պատասխպանատու չկա եւ միայն այս պայմանով դուրս կգամ հրապարակից: Շատ կարճ տեւեց 10-15 րոպե հետո հրապարակը մաքուր էր, մարդ չկար եւ լցված էր ամբողջությամբ ոստիկաններով, բացի այն ոստիկաններից, ովքեր բուն գործողությունն էին կատարել, նաեւ մի քանի շարքով շրջափակված էր օպերան, փողոցում էլ կար այդպիսի շարքեր, սկսեցին ավիրել դինամիկները հարթակի, բոլոր վրանները կործանեցին, անմիջապես սկսեցին ինչ-որ բաներ փնտրել, ինչ-որ ձողեր, տեսա, որ իրենք էլ են այդ ձողերը լցնում, իրենք օպերատորներ ունեին, նկարում էին, ձեռքները դռնած, սպաների, գնդապետների, փոխգնդապետների այդ տեսակ բաներ տեսա հրապարակ մտնելիս. օպերատորներն այդ ամենը նկարում էին, մեկը նույնիսկ ինձ փորձեց նկարել, ես նրան ձեռքով ողջույն ուղարկեցի, անմիջապես ամաչեց, շրջվեց: Ես այդտեղ մնացի մինչեւ 8.35. մոտ 2 ժամ: Ես նստեցի ծխեցի, ջուր խմեցի, ոչ ոք այլեւս ինձ չմոտեցավ, նորից Սարկիսովը մոտեցավ ինձ, թե պետք է գնաք այստեղից, ես ասացի, որ նույն պայմանով, ուրիշ ոչ մի պայմանով ես այստեղից չեմ գնա. մի քանի անգամ էլ գնաց-եկավ, երեւի խորհրդակցում էր վերեւների հետ, հետո եկան շարքով իմ թիկնապահներին շարքով մի կողմ հրեցին, ես մնացի մենակ. ինձ հրավիրեցին մեքենա, ոստիկանական մեքենա էին բերել, ես ասացի չեմ նստում, պնդրեմ, ձեռքերս ոլորի տար, նա այդպես էլ արեց, նստեցրեց մեքնենա շատ արագ բերեց տուն, հետո պարզվեց, որ իմ երկու դարպասները փակել են: Երբ դա իմացա, իմ թիկնազորի պետին ուղարկեցի, ճշտելու, թե ինչ կարգավիչճակով եմ, տնայինկալանք է, թե ոչ: Ասացին, որ այդպիսի սանկցաի չկա, բայց իրենց ասել են, որ ես իրավունք չունեմ տնից դուրս գալու, սա մեկ եւ երկորրդ, ասել են, որ ոչ ոք իրավունք չունի իմ տուն գալու: Իմ մի քանի ընկերներ փորձել են գալ, նրանց չեն թողել: Ստեփան Դեմիրճյանն է փորձել գալ, կրկին չեն թողել: Սա է ամբողջ պատմությունը: Հրապարակից նույնիսկ փորձեցինք կապ հաստատել մեր ընկերների հետ, 4-5 հոգու հետ կարողացել եմ կապվել, մնացածների հետ ոչ: Կան վիրավորներ` արյունլվա, իմ աչքով եմ տեսել, մի երիտասարդի, որը փախել էր ոչ այն ուղղությամբ, որ պետք էր, այլ ուղիղ ոստիկանների մոտ, նրան 7-8 ոստիկան քացիներով ու մահակներով ուղղակի կսպանեին, եթե իմ տղաները չփրկեին, նրանք երկու հոգու փրկեցին՚: Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ տեղեկացրեց շատ կարեւոր մի փաստի մասին, ոչ մի զգուշացում չի եղել ոստիկանության կողմից. ՙԵթե զգուշացնեին, գուցե մարդիկ ցրվեին, բայց ոչ մի բառ չեն ասել, իմ խոսքերից 10-15 վայրկյան անց իմ թեւերը ոլորելով իջեցրին հարթակից, եւ սկսեցին հարձակումը՚: |
||
__________________
|
|||
![]() |
![]() |
Thread Tools | |
Display Modes | |
|
|
|