23 Oct 08, 12:18
|
#25 (permalink)
|
Rep Power: 20 
|
Re: История пиратства
Կիլիկիայի ծովահենական թագավորությունը: Կիլիկիա նահանգն ընդգրկող այս թագավորությունը, որը ձևականորեն ենթարկվում էր Սելևկյանների թագավորությանը, փաստացի անկախ էր և աստիճանաբար դարձավ ծովահենության հզոր կենտրոն: Ծովային առևտրից և հատկապես ծովահենությունից ծաղկող Կիլիկիայի թագավորությունը ի վերջո այն աստիճան լայնամասշտաբ գործունեություն ծավալեց, որ դրանով իսկ սկսեց մեծապես կասեցնել Հռոմի առաջխաղացումը Փոքր Ասիայում և Միջերկրական ծովի ավազանում: Մ.թ.ա. 102 թ-ին Կիլիկիայի ծովահենական թագավորության անկումից հետո, երբ Դաշտային Կիլիկիան վերածվեց հռոմեական պրովինցիայի, Լեռնային Կիլիկիան դեռ մոտ կես դար էլ դրանից հետո պահպանեց փաստացի անկախությունը:
|
| |
|
|
|
|