23 May 08, 13:01
|
#1 (permalink)
|
Все буду молчать.........
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 46
Rep Power: 33 
|
ՏՈՐՈՆՏՈՅԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍԱԳՐՔԵՐԻՑ ՀԱՆՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՔՍՏԸ
ՏՈՐՈՆՏՈ, ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Տորոնտոյի հանրային դպրոցների նոր ծրագրում ընդգրկված ընթերցանության տեքստերի ցուցակից ցեղասպանության վերաբերյալ մի տեքստ է հանվել` Կանադայի թուրք համայնքի առարկության պատճառով: Բարբարա Կոլորոսոյի «Արտասովոր չարիք. Ցեղասպանության հակիրճ պատմություն» գրքից մի հատված կազմում էր 11-րդ դասարանի պատմության դասագրքի մի մաս, որը կոչվում էր «Ցեղասպանություն եւ մարդկության դեմ հանցագործություններ»: Գիրքը ուսումնասիրում է 6 միլիոն հրեաների ոչնչացումը Երկրորդ համաշխարհարհային պատերազմի ժամանակ, թութսիների եւ հուտուների 1994-ի ջարդը Ռուանդայում, ինչպես նաեւ ավելի քան մեկ միլիոն հայերի կոտորածները 1895-ին, 1909-ին եւ 1915-ին: Դասավանդման ծրագիրը վերանայվել է մի հանձնաժողովի կողմից, որը ապրիլի վերջին դասավանդման ծրագրում գիրքը չընդգրկելու վերաբերյալ որոշում է կայացրել` պատճառաբանելով, թե «որոշ մտավախություններ կան, որ այն այնքան էլ տեղին չէ»: Հանձնաժողովը որոշել է, որ դրա բովանդակությունը կարելի է ընդգրկել սոցիալական հոգեբանության ծրագրում, որովհետեւ ցեղասպանությունը` դա ահաբեկության ծայրահեղ ձեւ է:
|
|
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.»
|
|
|