![]() |
|
|
|||||||
| Armenian Apostolic Church - About the One Holy Universal Apostolic Orthodox Armenian Church |
|
|
|
|
|
|
|
ՀԱԵ կոչը` զորավիգ լինելու վիրահայությանը
|
LinkBack | Thread Tools | Display Modes |
|
|
#1 (permalink) |
|
ДИАКОН VIP Club
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 28
Posts: 728
Thanks: 873
282 interesting posts signed as good 510 times
Rep Power: 2
|
ՀԱԵ կոչը` զորավիգ լինելու վիրահայությանը
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Նոյեմբերի 28, 2008թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվեց Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողով Նոյեմբերի 28-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ գումարվեց Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողով: Միասնական Տերունական աղոթքից հետո Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներին ողջունեց Ամենայն Հայոց Հայրապետը և իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց ժողովականներին: Նորին Սրբությունը խորհրդի անդամներին ներկայացրեց Հնդկաստան և Հնդիկ Մալանկարա Ուղղափառ Եկեղեցի կատարած Հովվապետական այցերի մանրամասները և տեղեկացրեց Արաբական Միացյալ Էմիրություններ այցի ընթացքում հայ համայնքի և Շարժայի Էմիր Շեյխ Սուլթան բին Մոհամմադ ալ Քասիմիի հետ ունեցած հանդիպումների մասին: Ժողովին մասնավոր անդրադարձ կատարվեց Վիրահայոց թեմի խնդիրներին` թեմի իրավաբանական կարգավիճակի, հայկական եկեղեցիների վերադարձման հարցերին և նոյեմբերի 16-ին տեղի ունեցած Թբիլիսիի Նորաշենի Ս. Աստվածածին եկեղեցու նկատմամբ հերթական ոտնձգության և հայկական գերեզմանների պղծման դեպքին: Իրավիճակի մասին զեկույցով հանդես եկավ և մանրամասներ հաղորդեց Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Խնդրի շուրջ ծավալված քննարկումներից հետո Նորին Սրբությունը Հայրապետական իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդին և ողջ վիրահայությանը ձեռնարկած քայլերի համար: Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեղեկացրեց ժողովականներին, որ նկատի ունենալով այն, որ Վրաց իշխանությունների և Վրաց Եկեղեցու կողմից որևէ ընդառաջում չի կատարվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիմումներին` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին շարունակելու է այս հարցը մշտապես հանձնել միջազգային հանրության ուշադրությանը` բարի հույսով, որ ներդրված համընդհանուր ջանքերի շնորհիվ բարվոք լուծում կստանան վիրահայության ազգային-եկեղեցական կյանքում առկա խնդիրները: Այնուհետև Գերագույն Հոգևոր Խորհուրդը հանդես եկավ կոչով. ՙԳերագույն Հոգևոր Խորհուրդը, խորապես մտահոգված Վրաստանում Վիրահայոց թեմի և հայկական եկեղեցիների նկատմամբ դրսևորվող ոտնձգություններով, դատապարտում է քրիստոնեության ոգուն, եղբայր ժողովուրդների բարեկամությանն անհարիր քայլերն ու գործողությունները: Գերագույն Հոգևոր Խորհուրդը կոչ է ուղղում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակներին` զորավիգ լինել վիրահայությանը իրենց ջանքերում և նախանձախնդիր պայքարում ի պաշտպանություն հայկական եկեղեցիների և հայրենական իրենց սրբությունների՚: Օրակարգում ընդգրկված էին նաև ներեկեղեցական և միջեկեղեցական կյանքին առնչվող այլ հարցեր: Ժողովը փակվեց Վեհափառ Հայրապետի ՙՊահպանիչ՚ աղոթքով: ### |
|
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
|
|
|
|
|
| One user like this post | brat_eu (29 Nov 08) |
| Currently Active Users Viewing This Thread: 1 (0 members and 1 guests) | |
|
|
|
| There are no names to display. |
| Thread Tools | |
| Display Modes | |
|
|
|
|
||||
| Thread | Thread Starter | Forum | Replies | Last Post |
| Սարդարապատ կամ ինչպես հայերը պաշտպանեցին անկախ Հայաստանի, անկախ Վրաստանի ու անկախ Ատրպեճանի գոյության իրավունք։ Կովկասյան ֆեդերացիայի մասին | voter | History | 0 | 10 Oct 08 02:36 |
| Շառլ Ազնավուրը, Արմեն Ջիգարխանյանը, Անդրեյ Բիտովը եւ Վլադիմիր Սպիվակովը պարգեւատրվել են «Կարոտ» մրցանակով | Mukik | Diaspora | 0 | 23 May 08 14:51 |
| Первая книга на каталонском языке о Геноциде армян уже в переводе на армянский язык/Առաջին գիրքը կատալոնական լեզվով Հայոց Եղեռնի մասին արդեն հայերեն թարգմանությամբ | Mukik | Literature and Culture | 0 | 21 Mar 08 22:50 |
| Խորհրդային միության ՆԵՐՔԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՆ միջազգայնորեն ճանաչելն առնվազն անիրավություն է | voter | Politics | 2 | 20 Dec 07 02:58 |
| Книга В.Дадряна "История Геноцида армян" издана в русском переводе. B. Dadryana book "History of the Armenian Genocide" published in the Russian translation .Վ.Դադրյան "Հայ ցեղասպանության պատմութունը" գիրքը հրատարակվել է ռուսերեն լեզվով: | Mukik | Literature and Culture | 0 | 14 Nov 07 13:01 |