User Control Panel
Networking
Social Groups
All Albums
What's up
Who's Online
Top Statistics
Most Active Forumjans
Site Statistics
Geographical Statistic
Forumial/Sectional Statistics
www.viparmenia.com
Press here to open menubar... WAP/Mobile forum Text Only FORUM RULES FAQ Calendar
Go Back   www.viparmenia.com > General Discussions > Politics > Military Zone
Register
Search Today's Posts Mark Forums Read Press here to open menubar... RSS Feeds

Today's Events
Calendar
Reply
  Արցախյան մարտի հերոսները Герои Арцахской войны
LinkBack Thread Tools Display Modes
Old 19 Jun 08, 21:32   #1 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 36
Posts: 4,852
Thanks: 102
458 interesting posts signed as good 663 times
Blog Entries: 1
Rep Power: 6 voter is on a distinguished road
Արցախյան մարտի հերոսները Герои Арцахской войны

Հայ ժողովրդի նորագույն պատմության էջերին ավելացրած սեւ օրերի շարքում հյուսիսային Արցախի (Շահումյան, Գետաշեն) անկման կամ եթե ստույգ լինենք՝ հանձման տարեթիվը թեպետ խնամքով քողարկվում ու մատնվում է մոռացության, միեւնույն է, քաղաքական վայրիվերումների տարբեր իրավիճակներում ցցվում է պարկում թաքցված մախաթի տրամաբանությամբ:

Լինելով Շահումյանցի, իմ ընտանիքի բոլոր անդամները, ներառյալ 12- ամյա եղբայրս, մասնակցել են ոչ միայն Շահումյանի ինքնապաշտպանության մարտական գործողություններին, այլեւ կրելով ծանր մարդկային կորուստներ, մասնատվել, հասել են Հայաստան՝ հաստատվելով Ապարանում: Այնտեղ էլ հայրս հավաքել է մեր ընտանիքի բեկորները, պահ տվել պատերազմի դժվարության դեմ թիկունքում պայքարող Ապարանի ջոկատի ազատամարտիկների ընտանիքներին եւ այդ ջոկատի հետ մասնակցել նրա բոլոր արշավներին, մինչեւ վերջ, մինչեւ զինադադար: Շահումյան, Գետաշեն, Մարտակերտ, Լաչին, Գոչազ, Օմարի լեռնանցք, Կուբաթլու... ահա այն ոչ ամբողջական ցանկը, որտեղ ռազմական գոծողություններին մասնակցել է Ապարանի ջոկատը եւ որի կազմում հորս՝ Բենյամին Տեր-Սարգսյանի հետ կողք-կողքի կռվում էր Մյասնիկ Մալխասյանը: Նրա, ջոկատի մյուս տղաների եւ Հայաստանից Շահումյան գնացած ու ինքնապաշտպանական կռիվներին մասնակցած բոլոր տղաներին անուն-առ անուն հիշում եւ նրանց սխրագործությունների մասին պատմում էր եղբայրս, վառվող աչքերով: Հետագայում, երբ պետք է կորցնեինք մեր անցյալն ու դրա հետ մեկտեղ՝ մեր կյանքի մի կարեւոր հատված, Մյասնիկ Մալխասյանը պետք է ապաստան տար մեր ընտանիքին Ապարանի շրջանի Չքնաղ գյուղի դպրոցում, որի տնօրենն ու հիմնադիրն էր, աշխատանքի տեղավորեր մորս՝ հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհու հաստիքով իսկ նրա մայրն ամեն անգամ հաց թխելիս բաժին պիտի հատկացներ մեր ընտանիքին: Իսկ երբ ջոկատը մեկնում էր հերթական արշավին եւ նրանց սպասելու պրոցեսը դառնում էր անտանելի, Մյասնիկ Մալխասյանի մայրը մորս կանչում էր իրենց տուն՝ թեյի կամ սուրճի եւ զրույցի բռնվում: «Ումութ ջան, սիրտդ լեն պախա, կգան մեր որդիք, Աստված նրան խետ: Դուք տուն ու տեղ եք կորցրել, Աստված չի թողա որ մարդդ էրեխեքի գլխից պակասա...»,-սփոփում էր, գոգնոցի ծայրով թաքուն սրբում աչքերն ու լուռ աղոթում իր Մյասնիկի, բոլոր տղերքի համար: Իսկ Ապարանի խստաշունչ ձմռան ոռնացող բքին, ռազմի դաշտերում կռվող ազատամարտիկներից լուր սպասելիս, կարոտից կուչ եկած մեր սրտերը ջերմացնելու համար մեր ժամանակավոր կացարանն այցելող նրանց կանայք, մայրերն ու քույրերը պատմություններ էին պատմում իրենց զինվորների մասին եւ իրենք իրենց հույս ներշնչում, մտածելով, որ քաջ են, փորձառու են, կգան, չեն զոհվի: Խստաշունչ ձմեռների երկար գիշերները եւ հյուծող սպասումը կրճատելու նպատակով վառարանի շուրջը հավաքված ազատամարտիկների հարազատները եւ ժամանակ առ ժամանակ ռազմի դաշտում վիրավորվածները՝ ապաքինվելու անհամբեր ժամանակին մատնված, մեզ հետ միասին հիշում էին իրենց ընկերներին, մարտի տարբեր դրվագներ եւ նորից մրմնջում. որ կգան, բոլորը ետ կգան ողջ եւ առողջ: Երազում էին խաղաղ օրերի մասին, ծրագրեր կազմում, պատկերացնում այն Հայաստանը, որը պատերազմից դուրս կգա հաղթանակած, ոտքի կկանգնի, կլինի ազատ եւ ժողովրդավար: Մի անգամ, երբ կոնտուզիա էր ստացել, եւ ջոկատը որոշել էր Մյասնիկին մի 15 օր թողնել տանը՝ բուժվելու, եկավ մեր տուն, հարցնելու, թե ինչի՞ կարիք ունենք: Փայտ էր բերել եւ ինչ-որ ուտելիք, մայրն էր ուղարկել՝ լավաշ, պանիր, թթու եւ էլի ինչ-որ բան: Երբ քույրս, Ռուզանը, որն այդ ժամանակ 13 տարեկան էր, վազեց նրան ընդառաջ ու լաց եղավ, ասաց, որ շատ է կարոտում մեր տունը, տատիկիս, որին թուրքերը սպանել էին, հարցրեց, թե երբ են գնալու մեր գյուղն ազատեն, Մյասնիկի աչքերում արցունք նկատեցի: Երեսը շուռ տվեց ու չնայելով մեր կողմը, ատամների արանքից քամեց՝ «Կգնանք, Ռուզան ջան, կազատենք մեր գյուղը, մի լացի...»:
Զինվորներին սպասելիս (մեր ամեն օրն այդ ժամանակ անցնում էր սպասումի մեջ), մոմի լույսի տակ կրճատվող երեկոներից մեկի ժամանակ քույրս պատմեց, որ Մանաշիդ գյուղը պաշտպանել է Սասուն Միքայելյանի ջոկատը, որն ապրել է իմ տատիկի տանը, եւ նահանջելիս հայրս նրան խնդրել է պայթեցնել տունը, որ թուրքին չմնա: Սասունի ջոկատի տղաներին եւ Սասունի հետ ծանոթացա միայն վերջերս, ՀՀ նախագահի ընտրության օրը, Հրազդանի իր գրասենյակում ու չհասցրի անգամ երախտիքի խոսք ասել նրան, քանի որ օրն անհանգիստ էր: Իսկ հետո...նրան ձերբակալեցին, որովհետեւ ՍՍ-ին հպատակվելու երդում չէր տվել: ՍՍ-ին չհպատակվելու, իր զոհված ընկերների եւ մոռացության մատնված ողջերի չիրականացված երազանքի ճամփին՝ ձերբակալվեց նաեւ Մյասնիկ Մալխասյանը: Հետո ռեժիմը սկսեց նրանց վարկաբեկելու, նրանց ներդրումը նսեմացնելու եւ նրանց ընտանիքներին հալածելու այն զարհուրելի գործընթացը, մոռանալով, որ պատերազմի արհավիրքը վերապրած մարդիկ դեռ կան, դեռ ողջ են, եւ իրենց չի հաջողվի սրբագրել այն պատմությունն ու ջնջել այն անունները, որնք նպաստել են մի ամբողջ սերնդի ձեւավորմանը՝ իրենց գործերով եւ իրենց օրինակով: Այդ սերունդը եղբորս սերունդն է, որի մանկությունն ավարտվել է 12 տարեկան հասակում եւ որը կռվել է նրանց կողքին, նույն խրամատում եւ դարձել նրանց մարտական ընկերը: Հաջորդը որդուս սերունդն է, որն այժմ 16 տարեկան է եւ որի հոգեկերտվածքը կազմավորվել է նրանց՝ ազատամարտիկների շրջապատում, նրանց երգերի ներքո, նրանց ռազմական զենքի հետ խաղալով:

ԳԱՅԱՆԵ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ
 
voter is offline  
Reply With Quote
Reply


Currently Active Users Viewing This Thread: 1 (0 members and 1 guests)
 

(View-All Members who have read this thread : 0
There are no names to display.
Thread Tools
Display Modes

Posting Rules
You may not post new threads
You may not post replies
You may not post attachments
You may not edit your posts

BB code is On
Smilies are On
[IMG] code is On
HTML code is Off
Trackbacks are On
Pingbacks are On
Refbacks are On
Forum Jump

Similar Threads
Thread Thread Starter Forum Replies Last Post
Таможня даёт добро 50кг и до 150тысяч драм без пошлин. Durty free for goods in price up to 500$ for Armenian citizens. 500 դոլլարին համարժեք ապրանքների անցկացումը սահմանով Հայաստանի քաղաքացիների համար հարկման ենթակա չէ voter Discussions 5 08 Jul 08 14:42
Սերժ Սարգսյանը պատասխանեց քաղաքացներին հարցերին, տրված նաև ինտերնետող Serge Sargsyan answeres on questions some asked via Internet Серж Саркисян ответил на вопросы граждан заданные и через интернет voter Politics 3 26 Mar 08 17:44
«Խստագույնս պատասխան են տալու նախճիրի հրաման տվողները եւ նրանց կամակատար ենիչերները» azadakrum Politics 7 10 Mar 08 02:36
Книга о Сесилии Саркози открыла тайны отношений в президентской семье, The book about Cecilia Sarkozy opened secret relations in the presidential family ./Սեսիլի Սարկոզիի մասին գիրքը բացեց հարաբերության գաղտնիքները նախագահական ընտանիքում Mukik Literature and Culture 0 26 Jan 08 22:10
Արդյո՞ք Լևոն Տեր-Պետրոսյանը, նախագահ վերընտրվելու դեպքում, հանձնելու է Արցախը: azadakrum Diaspora 0 26 Dec 07 20:34


All times are GMT +5. The time now is 00:26.

Powered by vBulletin® Version 3.7.1
Copyright ©2000 - 2008, Jelsoft Enterprises Ltd.
Search Engine Friendly URLs by vBSEO 3.2.0


   





1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68