12 Oct 10, 13:55
|
#11 (permalink)
|
Join Date: Oct 2007
Location: germany
Rep Power: 30 
|
Re: Вооружённые силы Армении
«Ժամանակ». Հայկական բանակի գեներալը ռեստորան է բացել Օդեսայում
Հոկտեմբեր 12, 2010 | 09:57
Թերթը տեղեկացնում է, որ բանակը «բարդակ» դարձրած գեներալները շարունակում են չգիտես ում եւ ինչի հաշվին ընդլայնել իրենց անձնական բիզնեսը:
2006-ից հետո Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող գեներալ-մայոր Արշալույս Փայտյանն իր բիզնեսն ընդլայնում է արդեն Հայաստանի սահմաններից այն կողմ:
Թերթի տեղեկություններով, նա Օդեսայում նոր ռեստորան է բացել: Փայտյանը բիզնեսներ ունի նաեւ Հայաստանում. Վանաձոր-Երեւան երթուղային գծեր, էլիտար շենքի բիզնես, փայտամշակման ընկերություններ, նաեւ նրան են անցել ՊՆ-ի հաշվեկշռում եղած կառույցները:
«Իսկ նրա ղեկավարած բանակում հիվանդ զինվորներ են ծառայում կամ ուղղակի սպանվում»,- գրում է թերթը:
|
| |
__________________
bleib mal cool...
|
|
|
|