VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
Наши любимые стихи |
LinkBack | Thread Tools | Display Modes |
14 Feb 10, 22:02 | #11 (permalink) |
♥ уже весна ♥ VIP Extra Club
Join Date: Oct 2009
Posts: 1,707
Rep Power: 16
|
Re: Наши любимые стихи
Անկեղծ ասած
Անկեղծ ասած` այս ամնեից ես հոգնել եմ, Ես, սիրելի՛ս,որ քեզ սիրել և օգնել եմ. Ձեռք եմ պարզել , հույս եմ տվել, Վատդ թողած` լավդ թվել, Հավատացրել , հավատացել, Թե իմ առաջ դուռ ես բացել ` Չտեսնված, չեղած մի դուռ: Սակայն ի՞նչ եմ ստացել Այդ ամենին ի տրիտուր: Անկեղծ ասած` ոչինչ չկա, և ոչ էլ կար: Անկեղծ ասած` դու բնավ էլ ա՛յն չես եղել, Ա՛յն չես եղել, ինչ որ ես կարծել երկար, Ու՞ր ես, ասա՛, դու ինձ մղել: Ճիշտ ճամփից ես միայն շեղել: Սուտ խոստումով կապել ես ինձ, Մանկան նման խաբել ես ինձ, Ու չես տվել ոչի~նչ, ոչի~նչ: Իսկ այն, ինչ որ ինձ ես տվել, Արժանի չէր ո՛չ քեզ, ո՛չ ինձ: Անկեղծ ասած` քո տվածից ես հոգնել եմ: Ինքդ գիտես` որքան ձգտել ու տքնել եմ, Որ դու ... որ դու նման լինես իմ երազին: Իսկ դու գիտե՞ս` ի՛նչ դուրս եկավ. «Տղան հասավ իր մուրազին, Դուք էլ հասնեք ձեր մուրազին»: Հեքիաթն, այո, միտքս ընկավ... Դու` հեքիաթում հրաշք աղջիկ, Այնիչ կյանքում` ինչ-որ... չղջիկ, Որ ոչ թռչուն, ոչ էլ մուկ է... Անկեղծ ասած` զուր էր ամբողջ այս աղմուկը: Անկեղծ ասած` նեղանում ես, թե լրջանում, Մե~կ է հիմա: Էլ չեմ գցի ինձ սար ու ձոր, Անկեղծ կասեմ` հեքիաթն ինչով է վերջանում. Ցած է ընկնում երեք խնձոր- Մեկ` ասողին, Մեկ` լսողին, Մեկ էլ... ինձ պես գիշեր ու զօր Հիմարաբար սպասողին... Անկեղծ ասած` հեքիաթներից ես հոգնել եմ... |
|
Tags |
любимые, наши |
|
|
|