![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
Даниэл Варужан |
LinkBack | Thread Tools | Display Modes |
![]() |
#18 (permalink) |
VIP Lord VIP Ultra Club
|
Հին Սեր
Մամ ու ծերուկ, երկու թարշամ հոգիներ, Եկան նըստիլ շուքին ներքև ծիրանվույն ՝ Որուն քընքույշ ծաղիկներն էին զարդարեր Օր մը գըլուխը հանվույն: Անոնք սաստիկ կը դողդոջեն ՝ իբր ըլլան Սիրահարներ հանկարծ իրար հանդիպած. Բայց քովերնին՝ ցուպե՛րն իրենց լոկ կը մնամ Խոտին վըրա ՝ գըրկըված: Չունին այլևս հըրդեհումներն այրունին. Անոնց հոգին համբույրի երգը չունի. Ոչ ալ հոգնած կողերնուն մեջ կը ծաղկին Սերմերը ՝ նման շուշանի: Պապուն նայվածքըն աչվըներուն մեջ մամուն Կը նվաղի՝ չըթափանցած դեռ սրտին. Եվ կը մըսի գաղջ ճառագայթն արևուն Անոնց ծոցին մեջ ցըրտին: Եթե փորձե՜ն իսկ տարփանքի փորձ մ'անմեղ Գարնան դըրդիչ բուրումներեն սըրարբած՝ Կը փըշրի՜ սիրտն ՝ իբրև բաժակ մը բյուրեղ Հանկարծ կրակին դեմ ճաթած: Վարդերն անցա՜ն, անցան բոցերն այտերե. Սերն անոնց կայծ մ'է մոխիրին մեջ թաղված՝ Զոր հիշատակն իր շունչով իսկ կը մարե Վայրկյան մ'հազի՛վ արծարծած: Ու հիմակ այս գարնանային իրիկունն՝ Երբ կը բուրեն կինամոնները բըլրան՝ Կ'իյնա անոնց միտքը հին սերն հանկարծույն՝ Հին աղոթքի մը նման: Եվ կը հիշեն, շուքին տակ նույն ծիրանվույն, Մեռած գըգվանքն, իրենց տարփանքը հեշտին, Հետո համբույրն ու հետո ճի՛չը մամուն՝ Եվ իրարու կը ժըպտի՜ն… Հիասքա՜նչ է |
![]() |
![]() |
|