![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
||||
|
||||||||
| Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
![]() |
Գևորգ Էմին |
LinkBack | Thread Tools | Display Modes |
|
|
|
|
#1 (permalink) |
|
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 46
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 33
![]() |
ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դու երգի ծո՛վ ես անափ, Ես՝ քո մի կաթի՜լը կյանքում. Դու ծառի բո՛ւն ես կանաչ, Ես՝ ճյուղ, որ քեզնո՜վ է ծաղկում. Չլիներ լի՛ճը Սևանա – Հազի՜վ թե զրնգար Զանգուն *** Թե չլիներ հո՛ղը քո, Ասա՛ ինձ, ո՞ւր չռչեին, Ո՞ր կտուրին իջնեին Աղավնինե՜րը երգիս. Թե չլիներ հո՛ղը քո, Որտե՞ղ հողմից փրկվեին, Ո՞րտեղ խարիսխ ձգեին Առագաստնե՜րը երգիս. Թե Արև իսկ լինեի – Ինչի՜ս էր փառքն երկնային, Թե լույսը քե՜զ չտայի, Իմ հայրենի՛ք, իմ երկի՛ր... *** Մասի ՛ս, հպա ՛րտ ես դու, Մինչ ես ՛ Քո վշտերից կռանու՜մ եմ. Ջահել, զվա՜րթ ես դու, Մինչ ես Քո հոգսերից ծերանում եմ. Դրանից չե՞ս դու վե՜հ ու վե՜հ, Իսկ ես տանջվու՜մ, Սրտնեղում եմ, Որ մի օրվա անցորդ եմ ես Իսկ դու հավետ քո տեղու՜մ ես... Ես քարանում եմ քո վշտից, Դու խաղ անում աստղերի հետ... Երանի ես լեռ լինեի Իսկ դու Մասի ՛ս,-հայոց պոե ՛տ: |
|
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
|
|
|
|
|
#2 (permalink) |
|
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 46
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 33
![]() |
ԵՍ ՀԱՅ ԵՄ
Ես հայ եմ, հին, ինչպես լեառն այս բիբլիական, Թաց են ոտքերս դեռ ջրհեղեղի ջրից, Իմ սուրբ հողն է տեսել Նոյն առաջին անգամ, Բաբելոնյան Բելը խորտակվել իմ սրից: Իմ մատների հետքն է կրում կողի վրա, Քարն առաջին մամռոտ, որ իմ ձեռքով տաշված, Եվ միացած հողին շաղախով իմ արյան, Արարատյան դաշտում մեհյանի վեմ դարձավ: Իմ նահատակ որդոց արյունով է ոռոգ Ամեն ծաղիկ ու ծառ հողում հայրենական, Ամեն բլուր՝ քաջի մի շիրիմ է նորոգ, Եվ կոթողի բեկոր՝ ամեն սանդուղք ու քար: Ես հայ եմ, հին, ինչպես լեառն այս Արարատյան, Հազար սուր է բախվել իմ վահանին ահեղ, Բայց փշրել եմ նրանց ես ցասումով արդար Եվ լեռներիս նման գլուխս վեր պահել: |
|
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
|
|
|
|
|
#3 (permalink) |
|
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 46
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 33
![]() |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՐՈՒՆԸ
Ամեն գարուն՝ ինչքան ծանո՛թ, Այնքան նո՛ր է ու ցանկալի՜. Ամեն գարուն մի նո՛ր ձայնով Ու նոր սիրո պե՛ս է գալիս. - Տե՛ս, հավքերը հազարերանգ Հին բնե՛րն են վերադառնում. Ամե՛ն տեղ են դառնում նրանք՝ Բայց ուրի՜շ է Հայաստանում. – Հայաստանում նրանց նման Պանդուխտ հայե՛րն են ետ դառնում, Ու բույն շինում, որ միշտ մնան Հայության բո՜ւյն Հայաստանում... - Տե՛ս, իր փեշերը հավաքած, Ձմեռը սա՜րն է բարձրանում, Ամե՛ն տեղ է սա անկասկած՝ Բայց ուրի՜շ է Հայաստանում, - Ձյունից ծնված ամեն առվակ, Մի գետի չափ գո՜րծ է անում, Որ քա՜րն անգամ ծաղիկ դառնա Մեր քարաշա՛տ Հայաստանում... - Տե՛ս, բուրո՜ւմ են ծաղիկ ու սեզ, Եվ հին սերերը՝ նորանո՛ւմ. Ամե՛ն տեղ է գարունն այսպես՝ Բայց ուրի՜շ է Հայաստանում. Դարավոր սի՜րտն է հայկական. Իմ աչքերի դեմ մանկանում... Չէ՛, գարնանն այս աշուն չկա՛ - Հավե՜րժ է նա Հայաստանում... |
|
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
|
|
|
|