![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
Գևորգ Էմին |
LinkBack | Thread Tools | Display Modes |
![]() |
#10 (permalink) |
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 46
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 33
![]() |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՐՈՒՆԸ
Ամեն գարուն՝ ինչքան ծանո՛թ, Այնքան նո՛ր է ու ցանկալի՜. Ամեն գարուն մի նո՛ր ձայնով Ու նոր սիրո պե՛ս է գալիս. - Տե՛ս, հավքերը հազարերանգ Հին բնե՛րն են վերադառնում. Ամե՛ն տեղ են դառնում նրանք՝ Բայց ուրի՜շ է Հայաստանում. – Հայաստանում նրանց նման Պանդուխտ հայե՛րն են ետ դառնում, Ու բույն շինում, որ միշտ մնան Հայության բո՜ւյն Հայաստանում... - Տե՛ս, իր փեշերը հավաքած, Ձմեռը սա՜րն է բարձրանում, Ամե՛ն տեղ է սա անկասկած՝ Բայց ուրի՜շ է Հայաստանում, - Ձյունից ծնված ամեն առվակ, Մի գետի չափ գո՜րծ է անում, Որ քա՜րն անգամ ծաղիկ դառնա Մեր քարաշա՛տ Հայաստանում... - Տե՛ս, բուրո՜ւմ են ծաղիկ ու սեզ, Եվ հին սերերը՝ նորանո՛ւմ. Ամե՛ն տեղ է գարունն այսպես՝ Բայց ուրի՜շ է Հայաստանում. Դարավոր սի՜րտն է հայկական. Իմ աչքերի դեմ մանկանում... Չէ՛, գարնանն այս աշուն չկա՛ - Հավե՜րժ է նա Հայաստանում... |
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
![]() |
![]() |
|