|  |  |  |  |  | 
| VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. | ||||
| 
 | ||||||||
| Politics Politics doesn’t have a heart, but only head. (Napoleon Bonaparte) | 
| View Poll Results: Ով է արժանի լինել Հայաստանի Նախագահ Кого видете достойным быть президе | |||
| ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ Багдасарян Артур |      | 2 | 7.41% | 
| ԳԵՂԱՄՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ Гехамян Арташес |      | 0 | 0% | 
| ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ Карапетян Тигран |      | 0 | 0% | 
| ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԱՄАрутюнян Арам |      | 0 | 0% | 
| ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ ՎԱՀԱՆ Ованнисян Ваан |      | 3 | 11.11% | 
| ՄԱՆՈՒԿՅԱՆ ՎԱԶԳԵՆ Манукян Вазген |      | 4 | 14.81% | 
| ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐՄԱՆ Меликян Арман |      | 1 | 3.70% | 
| ՍԱՐԳՍՅԱՆ ՍԵՐԺСаргсян Серж |      | 7 | 25.93% | 
| ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ ԼԵՎՈՆ Тер-Петросян Левон |      | 5 | 18.52% | 
| ոչ մեկը արժանի չէ никто не достоен nobody deserve |      | 9 | 33.33% | 
| Multiple Choice Poll. Voters: 27. You may not vote on this poll | |||
|  | 
| Elections of president in Armenia 2008 Նախագահական ընտրությունները Հայաստանում Президентские выборы в Армении | LinkBack | Thread Tools | Display Modes | 
|  | 
|  19 Feb 08, 13:26 | #1 (permalink) | 
| Persona grata VIP Club Join Date: Jan 2008 Location: Հայաստան, Երևան 
					Posts: 74
				 Rep Power: 18   | 
				
				Պատասխանը: Elections of president in Armenia 2008 Նախագահական ընտրությունները Հայաստանում Президентские выборы в Армении
			 ՚ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՆՙ [13:19] 19 Փետրվարի, 2008 Գյումրիում երեկվանից մասսայաբար բաժանվում է ընտրակաշառք: Այս մասին ՚Ա1+ՙ-ին հայտնեցին Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերությունից, որտեղ երեկվանից սկսած ձայնագրում են բոլոր ահազանգերը: Ի դեպ, դրանց թիվը 100-ից անցնում է, արված ձայնագրությունը մոտ 4 ժամ է: Այսօր առավոտից հեռախոսազանգերի տարափը եւս չի դադարում: ՚Բոլորը մեզ են զանգահարում, չգիտես ինչու եւ խնդրում են, թե մի բան արեք, քանի որ խայտառակություն է, այսպիսի ընտրություն դեռ չի եղելՙ,- ՚Ա1+ՙ-ին հայտնեց ԳԱԼԱ-ի գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը: Ահազանգերից մեկը վերաբերում էր նրան, որ ընտրատեղամասերից մեկի դիմաց կանգնած են եղել ՚Գազելներՙ, ավտոմեքենաներ, որտեղից ընտրակաշառք են բաժանում բոլոր նրանց , որոնք գալիս մտնում են այդ մեքենանների մեջ եւ ընտակաշառքը վերցնելով՝ մտնում են ընտրատեղամաս: ՚Մենք այդ մեքենաներից շատերի համարները նույնիսկ ունենք: Պատկերացնում եք՝ լկտիությունը հասել է այն գագաթնակետին, որ ոստիկանության մեքենան ընտրակաշառքի մեքնայի կողքին կանգնած ոչ մի կերպ չի արձագանքել այդ ամենին: Ի դեպ, ընտրակաշառքի բաժանման մեխանիզմի մեջ ներքաշված են նաեւ մարզպետարանի, քաղաքապետարանի աշխատակիցներ, որոնք կարգավորում են ընտրակաշառքի բաժանումըՙ,- ՚Ա1+ՙ-ին ասաց ԳԱԼԱ-ի քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը: Նորավան թաղամասի 18 դպրոցից էլ ահազանգ է ստացվել այն մասին, որ ուսմասվարն ուսուցիչների հետ միասին կազմակերպում է կրկնակի քվեարկություն: Դպրոցի հետեւի մասից մարդկանց հանգիստ ներս են մտցնում, քանի որ հանձնաժողովում իրենց մարդիկ են, ու տեղի է ունենում կրկնակի քվեարկություն: ՚Այսինքն՝ ընտրված մարդիկ, ետեւից մտնելով, նորից քվեարկում են ու առջեւի դռնից դուրս գալիսՙ,- տեղեկացեց Դերենիկ Մալխասյանը: Սովխոզ թաղամասից էլ ահազանգել են, որ բնակիչներին տներից ստիպողաբար հանում են եւ ուղարկում քվեարկության: Այս պարագայում, սակայն, ընտրակաշառք կամ բաժանում են, կամ՝ ոչ: Մի շարք թաղային հեղինակություններ 10-րդ դպրոցում բաց քվեարկություն են կազմակերպել՝ գումարը բաժանել են ու հետո ընտրողի գլխի վերեւը կանգնած ստուգել, թե ում օգտին նա քվեարկեց: Գյումրիի բոլոր բյուջետային հիմնարկներին ղեկավարներ էլ հրահանգել են իրենց աշխատակիցներին՝ ընտրությունը կատարել մինչեւ ժամը 13:00-ն: ՚Այնուհետեւ՝ այդ ժամին աշխատակիցներն իրենց անձնագրերով պարտավոր են ներկայանալ աշխատատեղի: Ընդ որում՝ եղել են նաեւ աշխատանքից ազատվելու սպառնալիքներ, եթե մարդիկ անձնագրերը չհավաքվենՙ,- ՚Ա1+.-ին փխանցեց Կարինե Հարությունյանը: Իսկ ԱԺ Գյումրիի մի շարք պատգամավորներ էլ, որոնք այստեղ ունեն որոշ սեփականություններ, նորից աշխատանքից ազատման սպառնալիքով, աշխատակիցներին պարտադրել են բերել իրենց ու իրենց հարազատների անձնագրերը: Ի դեպ, հեռուստաընկերության տեսախցիկը հասցնում է ֆիքսել այն ամենը, ինչ տեսնում է: Բայց մարդիկ, տեսնելով տեախցիկը, անմիջապես փախչում են կամ մտնում շենքերի արանքները, մուտքերի մեջ: Իսկ այլ բնույթի խոչընդոտներ չեն եղել: Ի դեպ, Գյումրիից Երեւան բերող երթուղայիններ մինչեւ ժամը 11:00-ը չեն եղել: Այդ ժամից հետո Երեւանից եկող երթուղայիններն էլ նորից ետ են դարձել: Ինչ վերաբերում է քաղաքային տրանսպորտին, ապա Գյումրիի քաղաքապետարանին ենթակա երթուղայիններն ու մարզպետարանի հաշվեկշռին նստած ավտոբուսները սպասարկում են մարդկանց ընտրատեղամասից շտաբ եւ հետ տանելուն: | 
|   |   | 
|  | 
| 
 |  | 
| 
 
 
 |