Forum Blogs VIP Armenia Community Chat All Albums

VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея.

Press here to open menubar...User Control Panel WAP/Mobile forum Text Only FORUM RULES FAQ Calendar
Go Back   VIP Armenia Community > Forum > General Discussions > Politics
Blogs Community Press here to open menubar...


Notices

Politics Politics doesn’t have a heart, but only head. (Napoleon Bonaparte)

 
 

Hayastan@ qandoxner@

LinkBack Thread Tools Display Modes
Prev Previous Post   Next Post Next
Old 05 Apr 11, 03:10   #11 (permalink)
justice managements
VIP Ultra Club
brat_eu's Avatar
Join Date: Oct 2007
Location: germany
Posts: 11,769
Blog Entries: 74
Rep Power: 29 brat_eu is on a distinguished road
Re: Hayastan@ qandoxner@

Quote:
Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել «Հրապարակ»-ին. թերթի հաշիվների վրա արգելանք է դրվել
16:24 • 04.04.11




Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել «Հրապարակ» թերթին։ Ինչպես Tert.am-ին տեղեկացրեց թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, խմբագրությունն այսօր ստացել է դատական ծանուցագիր։ Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած հայցը բաղկացած է երեք կետից։

Հայցով Քոչարյանը պահանջում է հերքել թերթի՝ այս տարվա փետրվարի 12-ի համարում հրապարակված «Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին՝ բացատրո՞ւմ» խորագրով հոդվածը, որպես փոխհատուցում՝ իրեն վճարել 6 մլն դրամ և արգելանք դնել թերթի հաշիվների վրա։ Հայցը դատարան է ներկայացվել մարտի 28-ին, և հենց նույն օրն էլ դատարանը բավարարել է արգելանքի մասին պահանջը։ «Հրապարակ» օրաթերթը մարտի 28-ից չի կարողանում տնօրինել բանկում գտնվող սեփական հաշիվները։

Արմինե Օհանյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ թե օրենքով նախատեսված մեկամսյա ժամկետում է հայցը դատարան ներկայացրել, այլ ուշացրել է։ Սակայն դա խոչընդոտ չի հանդիսացել, և դատարանը որոշել է թերթի հաշիվների վրա արգելանք դնել։

Արմինե Օհանյանը նշեց, որ առաջիկայում թերթը կշարունակի լույս տեսնել։ Սակայն, ըստ նրա, մինչև այս գործով նախնական դատական նիստը, որը նշանակված է մայիսի 10-ին, պետք է աշխատանքներ տարվեն թերթի հաշիվների վրայից արգելանքը հանելու ուղղությամբ։ Հակառակ դեպքում, որոշ ժամանակ անց հնարավոր չի լինի թերթը լույս ընծայել։

«Հրապարակի» խմբագրի խոսքով՝ այս որոշմամբ արդեն պարզ է, որ Քոչարյանի նպատակը թերթը փակելն է։ «Ռոբերտ Քոչարյանը որոշել է տպագիր մամուլի դեմ պատերազմ հայտարարել, բոլորի բերանը փակել։ Այդ հոդվածում չկա մի տեղեկատվություն, որը չի համապատասխանում իրականությանը»,- նշեց Արմինե Օհանյանը։


Ախեր երբ պիտի այսպիսիները չորանան հավիտյան, թե ԼՏՊ, թե Քոչարյան որոնք կարծես ,թե էլ անելիք չունեն.Հիմա էլ թերթերի հետևից են վազում, թե ով ինչ է գրում իրենց մասին...

Հետո էլ մեծ բերանները չեն էլ ուզում փակեն, նույնիսկ մամուլին են կպնում.Դե արի ու մի ասա, եկեք Պարոնայք այս ֆորում միասին պարզաբանենք.Վերաբերվում է ձեզ նախկին նախագահներ Հայաստանի Հանրապետության...
Եթե իհարկե կկարողանաք...
 
__________________
bleib mal cool...
brat_eu is offline  
Reply With Quote
 


Posting Rules
You may not post new threads
You may not post replies
You may not post attachments
You may not edit your posts

BB code is On
Smilies are On
[IMG] code is On
HTML code is Off
Trackbacks are Off
Pingbacks are Off
Refbacks are Off


 

All times are GMT +4. The time now is 22:03.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2025, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60