Forum Blogs VIP Armenia Community Chat All Albums

VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея.

Press here to open menubar...User Control Panel WAP/Mobile forum Text Only FORUM RULES FAQ Calendar
Go Back   VIP Armenia Community > Forum > General Discussions > Religion > Armenian Apostolic Church
Blogs Community Press here to open menubar...


Notices

Armenian Apostolic Church About the One Holy Universal Apostolic Orthodox Armenian Church

Reply
 

Женщина и Церковь

LinkBack Thread Tools Display Modes
Old 17 Mar 07, 11:27   #15 (permalink)
ДИАКОН
VIP Club
MONK's Avatar
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 43
Posts: 728
Rep Power: 18 MONK is on a distinguished road
Բազմիցս առիթ եմ ունեցել լսել գեղեցիկ սեռի ներկայացուցիչների բողոքներն ու ընդվզումները այն բանի շուրջ, թե իրենց մուտքը Եկեղեցի արգելափակված է, որ տղամարդիկ սահմանափակում են Աստծուն ծառայելու և նվիրվելու իրենց իրավունքներն ու հնարավորությունները, կարճ ասած` իրենք ումից են պակաս? Լսել եմ նաև բազում դիտողություններ հայ իրականության մեջ կանանց մենաստանների ամխիթար վիճակի, կարելի է ասել, իսպառ բացակայության մասին (խոսքը միայն մեր օրերի մասին չէ): Երբ է վերջապես վերանալու այդ անարդար վիճակը, երբ կկարողանան կանայք գտնել այն վայրը, ուր իրենք կարող են ամբողջապես նվիրվել Աստծուն, երբ կգա ժամանակը, որ կկարողանան, լավ, եթե ոչ քահանայագործել, գոնե սարկավագական ծառայություն մատուցել?
Բողոքների ու մեղադրանքների տարափի մեխը հիմնականում հետևյալն է. այդ ամենի համար մեղավոր են տղամարդիկ, ավելի կոնկրետ` ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ: Ոչ միայն արգելքներ են ստեղծում, այլ նաև չեն կարողանում նաև գործը ճիշտ կազմակերպել:
Բայց ես մի փաստ եմ նկատել, հատկապես ամենաբուռն բողոքողների մոտ (չգիտեմ ինչքանով եմ ճիշտ). ԱՅՆ ԿԻՆԸ, ՈՒՄ ՀԱՄԱՐ ԱՅԴՊԵՍ ԲՈՒՌՆ ՊԱՅԱՔԱՐՈՒՄ ԵՆ ՆՐԱՆՔ, ՀԱՄԵՆԱՅԴԵՊՍ ԻՐԵՆՔ ՉԵՆ, ԱՅԼ ՄԵԿ ՈՒՐԻՇԸ` ԿՆՈՋ ՎԵՐԱՑԱԿԱՆ ԿԵՐՊԱՐ: Այսինքն` եթե կորցնես քաղաքվարության ու նրբանկատության ամենատարրական զգացումը և հարց տաս, թե իսկ պատրաստ է ինքը դառնալ այդ ամբողջական նվիրյալը?, կլսես հազար ու մի փաստարկներ, թե պարտադիր չէ, որ խոսքը կոնկրետ իրեն վերաբերի, ինքը հո միայն իր մասին չի մտածում, համ էլ դա ինչ կարևոր է...
Սա ես իբրև մեղադրանք չեմ ներկայացնում (ոչ ոք նման իրավունք չի կարող վերապահել իրեն), այլ իբրև փաստի արձանագրում` հետևությունները թողնելով ուրիշներին: Գուցե և սխալվում եմ, բայց չեմ կարծում, որ ասածիս մեջ ճշմարտություն չկա:
 
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
MONK is offline  
Reply With Quote
Old 28 Apr 07, 13:30   #16 (permalink)
ДИАКОН
VIP Club
MONK's Avatar
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 43
Posts: 728
Rep Power: 18 MONK is on a distinguished road
ԿԱՆԱՅՔ` ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒՄ

ՙՑավերով երեխաներ պիտի ծնես, քո ամուսնուն պիտի ենթարկվես, եւ նա պիտի իշխի քեզ վրա՚:

Աստվածային այս դատաստանից մինչեւ ֆեմինիզմի ու գենդերային քաղաքականության մեր ժամանակները կին արարածը երկար ճանապարհ է անցել:

Դժվար է ասել` կանանց իրավահավասարության գաղափարը կնո±ջ, թե± տղամարդու մտքի ծնունդ է: Իրականությունն այն է, որ աշխարհի առաջադեմ կոչված հատվածում ժամանակակից կինը վաղուց վերարժեւորել է իր գոյության իմաստը` դառնալով նաեւ հասարակական ու քաղաքական կյանքի դերակատար:

Ի սկզբանե` քրիստոնեական եկեղեցում կինը համարվում է պատվելի: Հիսուս Քրիստոսի ծննդյան ավետիսով Սբ. Կույս Մարիամը աստվածային շնորհ ստացավ, եւ քրիստոնյա կինը պատվելի է իր որդեծնությամբ: Առաքելական ժամանակներից ի վեր նա հանդես է գալիս նաեւ իբրեւ համայնքային կյանքի ակտիվ մասնակից: ՙԽտրություն չկա ո’չ հրեայի եւ ո’չ հեթանոսի, ո’չ ծառայի եւ ո’չ ազատի, ո’չ արուի եւ ո’չ էգի. որովհետեւ դուք ամենքդ մեկ եք ի Քրիստոս Հիսուս՚,- քարոզում է Պողոս առաքյալը:

Հայ Առաքելական Եկեղեցում եւս կնոջ դերակատարությունը լուսանցքային չէ: Հայ Եկեղեցին մեծագույն հարգանքով ու երկյուղածությամբ իր սրբերի շարքն է դասել եկեղեցանվեր ու բարեպաշտ բազմաթիվ կանանց` Սանդուխտ կույս, Հռիփսիմյան ու Գայանյան կույսեր, Շուշանիկ եւ այլն: Նրանց հիշատակության տոները կանոնավորապես կատարվում են Հայոց եկեղեցիներում, իսկ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Հայ Եկեղեցու ամենակարեւոր` 5 տաղավար տոներից մեկն է:

Եկեղեցական կյանքին կանանց մասնակցության առավել խոսուն վկայություններ են նշանավոր վանքերի, եկեղեցիների, խաչքարերի արձանագրությունները, ավետարանների, աղոթագրքերի ու ծիսական մատյանների հիշատակարաններում գրառված կանանց անունները: Նրանք եկեղեցիների բարերարներ ու շինարարներ են, գրչուհիներ ու շարականագիրներ:

Հոյակերտ եկեղեցիներից ու վանական համալիրներից շատերը կառուցված են հայ իշխանուհիների ու թագուհիների մեկենասությամբ, որոնց մասին փաստում են եկեղեցական արձանագրությունները:

Անիի հռչակավոր Կաթողիկեն, որ Ղեւոնդ Ալիշանն համարում էր ՙավերակացել քաղաքին թագուհին՚, կառուցել է Գագիկ Առաջին թագավոր կինը` Կատրանիդեն: Ասվում է, թե տաճարի համար բարեպաշտ թագուհին չի խնայել անգամ իր հարսանեկան օժիտը:
Աշոտ Գ Ողորմած թագավորի կնոջ` Խոսրովանույշ թագուհու մեկենասությամբ են կառուցված Սանահինի եւ Հաղպատի գլխավոր եկեղեցիները` Ամենափրկիչը եւ սբ Նշանը:

Մարիամը` Բագրատունյաց թագավոր Աշոտ Առաջինի դուստրը եւ Սյունյաց Վասակ Գաբուռ իշխանի կինը իր վաղամեռիկ ամուսնու հիշատակին ուխտել էր 30 եկեղեցի կառուցել: Նրա շինարարական աշխատանքի պսակն է 9-րդ դարում կառուցված Սեւանի վանական համալիրը` Սուրբ Առաքելոց եւ սուրբ Աստվածածին եկեղեցիները: Եկեղեցանվեր իշխանուհու համար էլ եկեղեցում կառուցվել էր առանձին խուց, որտեղից նա հետեւում էր եկեղեցական արարողություններին:

Արզու Խաթունը` Հաթերքի իշխանի կինը 1214-ին Դադի վանական համալիրի ամենաշանավոր եկեղեցիներից մեկի մեկենասն է: Իսկ նրա ձեռագործ վարագույրները զարդարել են եկեղեցիների խորանները:

Սյունիքի Սմբատ իշխանի կինը` Սոփիա իշխանուհին, կառուցելով Գնդեվանքը, հայտնում է, թե Վայոց ձորի բնությունը նման է մատանու, որ ակ չունի, իսկ ինքն ահա` կառուցել է Գնդեվանքը եւ ակ դրել այդ մատանու վրա:

Հրաշակերտ զարդերի են նման նաեւ Տեղերի, Քոբայրի վանքերը, Սաղմոսավանքը, Որոտնավանքը եւ բազմաթիվ այլ եկեղեցիներ, որոնք ամբողջությամբ եւ կամ առանձին հատվածներով կառուցվել են բարեպաշտ իշխանուհիների բարերարությամբ: Եւ վերջապես` Աղթամարի հռչակավոր Սբ. Խաչ եկեղեցին, որի կառուցմանն անմասն չի մնացել նաեւ Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու կինը` Մլքե թագուհին, ում անվան հետ է կապվում նաեւ Մլքեի նշանավոր Ավետարանը:

Մեծագործ իշխանուհիների եւ կամ պարզ բարեպաշտ հայուհիների անուններ են ամփոփում նաեւ եկեղեցական ձեռագիր մատյանների հիշատակարանները: Մարիամ, Մարգարիտ, Ալիծ, Զաբել, Գոհար, Շուշան Բրաբիոն- անուններ, որոնց գրչության արվեստի գեղեցիկ օրինակները կարելի է տեսնել նաեւ այսօր:

Սբ. Էջմիածնի Մայր Տաճարում պահվում է Մարգարիտ Ալեքսանյանցի ձեռագիր Ավետարանը: Գրչուհին կորցնելով տեսողությունը` անավարտ ձեռագիրը 1886թվականին նվիրաբերել է Մակար Առաջին Թեղուտցի կաթողիկոսին:

Ձեռագիր մատյանների հիշատակարաններում կան կանանց մասին հետաքրքիր այլ գրառումներ եւս:
1365թվականին Դավիթ գրիչը Բաբերթում մի Ավետարան է արտագրում: Նա իր հիշատակարանում սիրով է խոսում Եղիսաբեթի մասին, ով թանաք է եփել` Ավետարանը գրելու համար:

Տղատիկինը եւ պարոն Բռնավորը, չունենալով զավակ, մանրանկարիչ Իգնատիոսին պատվիրում են գրել հոգեմատյան եւ ավանդում Տեկորի վանքին: Այսպես զավակ ունենալու երջանկությունից զրկված ընտանիքներում Ավետարանը դառնում էր հոգեզավակ, որ հետագայում փոխանցվում էր եկեղեցուն:

Եկեղեցին բարձր է գնահատել այս կանանց: Այսուհանդերձ, պատմության ընթացքում քրիստոնյա աշխարհն ու մասնավորապես Հայ Եկեղեցին հայտնի են նաեւ կանանց համար սահմանած խստաբարո կանոններով:

12-րդ դարի կաթողիկոս Ներսես Շնորհալին իր ՙԸնդհանրականում՚, ուր ի մի են բերված եկեղեցական կանոններ` բոլոր դասակարգերին ուղղված խրատական կանոններով հայ կանանց խրատում էր.
ՙԿանայք պարկեշտ եղեք, զանազան գույներով երեսներդ մի ներկեք, կախարդության եւ չեղատվության հետեւից մի ընկնեք, հապա կատարեցեք ձեր պարտավորությունները սրբությամբ եւ ձեր պարկեշտ վարքով օրինակ եղեք ձեզնից փոքրերին՚:
Իսկ Մխիթար Գոշն իր հայտնի ՙԴատաստանագրքում՚ կանանց արգելում էր անգամ դատարանում վկայություն տալ:

Հեղափոխական տրամադրություններով լի 20-րդ դարասկիզբը մեծ հեղաշրջումներ էր ենթադրում: Այս տրամադրությունների արդյունք էր նաեւ Եվրոպայում ծնունդ առած ֆեմինիստական շարժումը: Արեւմտյան կանանց համեմատ հայուհիների քաղաքական հավակնություններն առավել քան համեստ էին: Բայցեւայնպես, 2-րդ հազարամյակի նախաշեմին ֆեմինիստական խնդրին անդրադառնում է նաեւ Հայ Եկեղեցին, որ հայ իրականության մեջ ազգային-հասարակական խնդիրների կրողն էր եւ նույնպես տոգորված էր բարեփոխումներ կատարելու շնչով:

1903-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի ՙԱրարատ՚ պարբերականի էջերում հոդվածագիրը գրում է.
ՙՃշմարիտ է, ինչ որ այսօր չկա, վաղը մյուս օրը կարող է լինել, եւ վաղվա համար նախապատրաստվել պետք է... Այո’, թող կանայք ազատության ու ներքին անկախության ձգտեն, զզվեն կեղծիքից ու հրապուրիչ լինելու համար գործ դրած բոլոր անվայել միջոցներից, աշխատել սովորեն եւ, երբ հարկն ստիպե, երբեք չքաշվեն հրապարակի վրա ազնիվ աշխատանքով ապրուստ հայթայթելուց, բայց եւ կին լինելուց չդադարեն, չերեւակայեն թե տղամարդու նման շարժելն ու տղամարդու գործեր կատարելն ավելի պատվաբեր բան կլինի իրենց համար,- չմտածեն առհասարակ, թե տղամարդու յուր կատարած դերով ու յուր կոչումով բարձր է կնոջից, չցանկանա նորա ձեռքից խլել կարծեցյալ առանձնաշնորհությունները...՚:

Հայ եկեղեցին հատկապես կարեւորում է կնոջ դերը կրթական գործում: Գեւորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը, որ առանձնակի նշանակություն էր տալիս ազգի դաստիարակության խնդրին իր քարոզներից մեկում ասում է.
ՙԱզգի մը դաստիարակության կշիռը վարժարաններու վիճակեն կչափի, իսկ ազգի մը քաղաքակրթության ծանրաչափն աղջկանց վարժարաններն են: Այն ազգը, որ բարեկիրթ մայրեր ունի` բարերարներ, դյուցազունք, հայրենանվեր զավակներ ունի եւ վերջապես` ամեն ինչ ունի, իսկ այն ազգը, որ բարեկիրթ մայրեր չունի, դեռեւս բիրտ, բարբարոս եւ անկիրթ վիճակի մեջ է: Բարեկիրթ մայրերն ընկերությանց զարդն ու գեղեցիկ եւ վեհ առաքինությանց տիպարներ են, ուստի եւ առանց աղջկանց դաստիարակության արական սեռին դաստիարակությունը ոչ միայն իր բարձրությանը չհանգիր, այլ կիշխեմ ըսել, թե միակողմանի մարդոց կնմանի:
...Այս է իմ համոզումս, թե դաստիարակությունը, մանավանդ աղջկանց դաստիարակությունը, հայուն փրկությունն է՚:

Այս շրջանում է, որ եկեղեցու դպրաց դասում սկսում է հնչել նաեւ կանանց երգեցողությունը, թեեւ պաշտոնապես նման արտոնություն տրվում է ավելի ուշ:
Հայտնի է, որ 8-րդ դարում Հայ Եկեղեցին ունեցել է նաեւ կին շարականագիրներ` Սահակադուխտը եւ Վահան Գողթնեցու քույր Խոսրովիդուխտը: Առաջինն իր մենարանի վարագույրի հետեւից քնար հնչեցնելով երգել ու սովորեցրել է իր մեղեդիները, որոնցից միայն հատուկենտ պատառիկներ են հասել մեզ:
Իսկ Խոսրովիդուխտի ողբանվագ շարականը` նվիրված նահատակ եղբոր հիշատակին, այսօր էլ հնչում է Հայոց եկեղեցիներում Վահան Գողթնեցու հիշատակության տոնին:
Սակայն 1906թվականին, երբ Պոլսո պատրիարքարանի Սուրբ Աստվածածին մայր տաճարում , առաջին անգամ հնչում է Եկմալյանի եռաձայն Պատարագը, ներկաների վրա հատկապես մեծ տպավորություն է գործում 14-ամյա աղջիկների երգեցողությունը, քանի որ, ինչպես նշում է հոդվածագիրը, երկար տարիներ ի վեր աղջիկների երգեցողություն ՙդադրած էր եկեղեցիին մեջ, թեեւ Կովկասի եկեղեցիներուն մեջ եւ առաջ ալ` մայրաքաղաքի մի քանի եկեղեցիներուն մեջ՚ իգական սեռը մասնակցել է երգեցողությանը:

Արդեն 1908-ին Հայ Եկեղեցին սկսում է բարձրաձայնել նաեւ կանանց ընտրական իրավունքների մասին: Այս շրջանում, երբ Հայ Եկեղեցին նախապատրաստվում էր կաթողիկոսական ընտրության, ի թիվս այլ հարցերի առաջարկվում է նաեւ իգական սեռին տալ արականներին հավասար ձայնի իրավունք: Առաջարկը կյանքի է կոչվում շուրջ 10 տարի անց:

Դեռեւս 18-րդ դարի 2-րդ կեսից ընտրական իրավունքի համար ոտքի ելած անգլիացի սուֆրաժիստուհիներին անհրաժեշտ եղան պայքարի տասնյակ տարիներ, որպեսզի հասնեին ցանկալի արդյունքի: Անգլիական պառլամենտը Ալբիոնի դուստրերին ձայնի իրավունք շնորհեց միայն 1918 թվականին: Այս իրավունքը հայ կանանց շնորհվում է ավելի վաղ` 1917թվականի ապրիլի 7-ին, խորհրդանշական օր, երբ Եկեղեցին տոնում է իր մեծագույն տոներից մեկը` Սուրբ Աստվածածնի Ավետումը:

Հակառակ կանանց իրավունքների նկատմամբ եկեղեցական սահմանափակումների, Ամենայն Հայոց Գեւորգ Հինգերորդի Կաթողիկոսական կոնդակով հայտարարվում է.
ՙԱյս օրվանից արտոնում ենք կանացի սեռի իրավունքների վերականգնումը համայնական գործի մեջ: Կանացի սեռի յուրաքանչյուր անհատ իրավունք ունի` տղամարդոց հետ միասին մեր հանրական կյանքի ամեն մի գործի մեջ հանդես գալու, թե ձայնավության եւ թե ընտրության ժամանակ, իրավատեր լինել ե’ւ ընտրելու, եւ’ ընտրվելու, մի արտոնություն, որ մինչեւ այժմ այր մարդոց էր վիճակված եւ նոցա’ իրավունքն էր համարվում՚:
Ավելին` Հայ Եկեղեցում ի սկզբանե իշխել է քրիստոնեական եւ համայնական հավասարության ոգին, եւ եկեղեցու յուրաքանչյուր անդամ ազատորեն մասնակցել է հանրային կյանքին, իսկ այդ ոգին մոռացվել է օտար ազդեցությունների հետեւանքով:

Այսպես Գեւորգ Հինգերորդ Կաթողիկոսը կարծես բացառում է հնարավոր այն մտայնությունը, թե հայրապետական կոնդակը թելադրված է եկեղեցական բարեփոխումների կամ եվրոպական ֆեմինիզմի հրամայականով` հուշելով նաեւ այն միտքը, որ կանանց տրված այս առանձնաշնորհումը եկեղեցուն` հայ կանանց ծառայությունների գնահատական է:
Սակայն, այսպես թե այնպես, եկեղեցին դոգմատիկ կառույց է, եւ կանանց իրավահավասարության հարցը դուրս է եկեղեցու հոգեւոր-վարչական իշխանության տիրույթից:

Երբ 1992թ. Լամբեթի ժողովում Անգլիկան եկեղեցին ձայների մեծամասնությամբ ընդունեց կանանց քահանայության հարցը, կաթոլիկ եւ ուղղափառ եկեղեցիները միանշանակ մերժեցին այն:
Հայ եկեղեցին եւս մերժում է կանանց քահանայությունը, թեեւ եկեղեցական մաշտոցներից հայտնի են նաեւ կին սարկավագուհիների ձեռնադրության կանոններ:
Հայ եկեղեցու սարկավագուհիներին նվիրված իր գրքում, Աբել աբեղա Օղլուքյանը, ընդհանրացնելով Հայ Եկեղեցու սարկավագուհիների մասին եղած վկայությունները, նշում է, որ թեեւ ՙմեր եկեղեցում սարկավագուհիներ գոյություն ունեցել են եւ տակավին կա, բայց ընդհանուր հայ եկեղեցու վրա տարածվող կանանց սարկավագության մնայուն մի ավանդության մասին խոսք չի կարող լինել, որովհետեւ այն մեր եկեղեցում ունեցել է եւ ունի պարզապես տեղական բնույթ՚:

Չունենալով որեւէ հոգեւոր իշխանություն` հնում նրանք մկրտության էին պատրաստում կանանց, քահանայի պատվերով կատարում կանանց վերաբերյալ հոգացողությունները եւ այլն: Միջնադարում նրանցից շատերը շնորհալի գրիչներ էին:
Սակայն առավել հետաքրքիր են հայ սարկավագուհիների մասին ոչ վաղ անցյալի հիշատակումները:
Եթե երբեւիցե ուշադրությամբ դիտել եք Սբ Էջմիածնի Մայր Տաճարի մուտքի ավագ դուռը, նկատած կլինեք նաեւ փորագիր արձանագրությունը: Փայտե քանդակազարդ դուռը Թիֆլիսի Սուրբ Ստեփանոս վանքի վերջին միանձնուհու` ավագ սարկավագուհի Հռիփսիմե Թահիրյանցի նվերն է Մայր Աթոռին` 1889 թվագրությամբ: Մայր Աթոռի թանգարաններում պահվում են սարկավագուհիների մասին հիշատակող ուրարներ ու այլ նմուշներ:

20-րդ դարի մայրապետների ու եկեղեցական կյանքին նվիրված կանանց մասին կան նաեւ այլ հիշատակումներ:

1936թ. Պոլսից Անթիլիաս են ժամանում Գալֆայան որբանոցի մայրապետները` Աղավնի եւ Մարիամ քույրերը` Մեռոնօրհնեքին ներկա գտնվելու նպատակով: Մայրապետ Աղավնին ձեռնադրված սարկավագուհի էր, իսկ քույրը` դպիր: Նրանց մասին ՙՀասկ՚-ը հաղորդում էր, որ երկու քույրերն արաբկիրցի են եւ ուխտել են զբաղվել Գալֆայան որբանոցի հայ որբուհիների կրթությամբ ու դաստիարակությամբ, նրանց ամուսնական խնդիրներով: 2007-ի մարտին իր մահկանացուն կնքեց Գալֆայան որբանոցի վերջին սարկավագուհին` Հռիփսիմե Սասունյանը: 1982-ին նրան սարկավագության աստիճան էր շնորհել Կ. Պոլսո Հայոց պատրիարք Շնորհք. արք. Գալուստյանը: 2006թվականին, երբ ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին Բ-ն այցելեց Պոլիս, եղավ նաեւ Գալֆայան որբանոցում` հանդիպում ունեցավ մայրապետի հետ:

Անցյալ դարի կեսերին մեկ տասնյակից ավելի մայրապետներ էին բնակվում նաեւ Երուսաղեմի հայոց պատրիարքարանում: Միջինից բարձր տարիքի այս կանայք ընդունվում էին վանք` ցկյանս վանքին ծառայելու նպատակով: Նրանք հոգում էին միաբանների եւ Ժառանգավորաց վարժարանի սաների կենցաղային հարցերը: Կանայք ձեռնադրություն չունեին: Հագնում էին սեւ վերարկու եւ քող, որը տրվում էր հոգեւորականի օրհնությամբ:

Այսօր կրոնական հանդերձով կանանց կարելի է տեսնել նաեւ Մայր Աթոռ Սբ Էջմիածնում: Սբ Գայանե վանքում բնակվող կույսերը ձեռնադրություն չունեն: Նրանք կոչված են զբաղվելու մանկատան երեխաների խնամքով: Իսկ որբախնամ առօրյայում մոռացվում են նաեւ կանանց իրավահավասարության մասին բոլոր տեսակի աշխարհիկ պնդումները:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի աշխատակից Հեղինե Մկրտչյանի այս նյութը հեռարձակվել է <<Շողակաթ>> հեռուստաընկերության եթերում:
MONK
 
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
MONK is offline  
Reply With Quote
Old 28 Apr 07, 20:14   #17 (permalink)
ДИАКОН
VIP Club
MONK's Avatar
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 43
Posts: 728
Rep Power: 18 MONK is on a distinguished road
...
Attached Thumbnails
Женщина и Церковь-1.jpg  

 
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
MONK is offline  
Reply With Quote
Old 28 Apr 07, 20:15   #18 (permalink)
ДИАКОН
VIP Club
MONK's Avatar
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 43
Posts: 728
Rep Power: 18 MONK is on a distinguished road
. . .
Attached Thumbnails
Женщина и Церковь-2.jpg  

 
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
MONK is offline  
Reply With Quote
Old 28 Apr 07, 20:16   #19 (permalink)
ДИАКОН
VIP Club
MONK's Avatar
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 43
Posts: 728
Rep Power: 18 MONK is on a distinguished road
Армянская инокиня Հայ սարկավագուհի: (произнеси на армянском - hay sarkavaguhi!)
Attached Images
 
 
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
MONK is offline  
Reply With Quote
Old 28 Apr 07, 20:19   #20 (permalink)
ДИАКОН
VIP Club
MONK's Avatar
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 43
Posts: 728
Rep Power: 18 MONK is on a distinguished road
.. ..
Attached Thumbnails
Женщина и Церковь-10.jpg  

 
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
MONK is offline  
Reply With Quote
Old 28 Apr 07, 20:21   #21 (permalink)
ДИАКОН
VIP Club
MONK's Avatar
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 43
Posts: 728
Rep Power: 18 MONK is on a distinguished road
.. . ..
Attached Thumbnails
Женщина и Церковь-11.jpg  

 
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
MONK is offline  
Reply With Quote
Reply


Posting Rules
You may not post new threads
You may not post replies
You may not post attachments
You may not edit your posts

BB code is On
Smilies are On
[IMG] code is On
HTML code is Off
Trackbacks are Off
Pingbacks are Off
Refbacks are Off


 

All times are GMT +4. The time now is 19:13.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89