![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Armenian Apostolic Church About the One Holy Universal Apostolic Orthodox Armenian Church |
![]() |
Եկեղեցական կյանք (хроники ААЦ) |
LinkBack | Thread Tools | Display Modes |
|
![]() |
#5 (permalink) |
ДИАКОН VIP Club
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 44
Posts: 728
Rep Power: 19
![]() |
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ Հեռ.: (374 10) 517 128 Հեռատիպ: (374 10) 517 301 Էլ-փոստ: holysee@etchmiadzin.am Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Ապրիլի 1, 2007թ. Հոգեհանգստյան արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ապրիլի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ Պատարագ: Հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց հոգեհանգստյան պաշտոն հանգուցյալ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հոգու խաղաղության համար: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը: Անդրադառնալով հոգելույս վարչապետի վաստակին` Սրբազան Հայրն իր խոսքում մասնավորաբար նշեց. ՙ...Անդրանիկ Մարգարյան մարդը իր բոլոր պաշտոններով հանդերձ մնաց նույնը` սիրալիր վերաբերմունք ցույց տալով բոլորին: ...Իր կյանքի ամեն հանգրվանին իր հավատը դույզն ինչ չափով չկորցրեց. հավատ, որն առավել զորացրեց իրեն և հույս ու կորով տվեց` շարունակելու իր ծառայությունը հայ ազգին և հայ պետականությանը: ...Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մեկնել է մեզանից և բռնել այն ճամփան, որ տանում է դեպի հավիտենականություն, դեպի Աստված: Մենք վստահ ենք, որ նա իր արդար գործերով, բարի համբավով և այն սիրով, որով լցված էր իր նմանների նկատմամբ, պիտի վաստակի այն, ինչին արժանի է ամեն մի քրիստոնյա՚: Սուրբ Պատարագին ներկա էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, հանգուցյալ վարչապետի ընտանիքը, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, ՀՀ Կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, բարեհիշատակ Անդրանիկ Մարգարյանի մերձավորներ և կուսակիցներ: ### |
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
|
|
![]() |
![]() |
![]() |
#6 (permalink) |
ДИАКОН VIP Club
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 44
Posts: 728
Rep Power: 19
![]() |
Հրատարակութեան խնդրանքով
Ամերիկայի Արեւելեան Թեմէն ներս ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐԵԱՆԻ ՀՈԳԻԻ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՍՆԱՒՈՐ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԵԱՆ ՊԱՇՏՕՆ ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՆ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԻՆ ՄԷՋ Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Անդրանիկ Մարգարեանի յանկարծական մահը հոգեպէս ցնցեց թէ հայրենի եւ թէ արտերկրի համայն հայութիւնը: Անդրանիկ Մարգարեան Կիրակի Մարտ 25-ին սրտի կաթուածով մահացաւ իր բնակարանին մէջ. ան 56 տարեկան էր: Հայաստանի Հանրապետութեան վարչապետ ընտրուած էր 2000 թուականին« եւ եօթը տարիներ իր ուժերն ու կարողութիւնները ի սպաս դրած էր մեր ազատ ու անկախ հայրենիքի զօրացման եւ բարգաւաճման ի նպաստ: Երբ մահուան լուրը Առաջնորդարան հասաւ« թեմակալ Առաջնորդ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեան մեծ յուզումով ըսաւ. ՙՎարչապետը հայրենասէր ու ազգասէր անձնաւորութիւն մըն էր. ան Հայ Եկեղեցւոյ հարազատ զաւակն էր: Որպէս նուիրեալ հասարակական գործիչ` ան հետապնդեց նորահաստատ Հանրապետութեան շահերը եւ ժողովուրդին բարօրութիւնը: Երիտասարդ էր. Հայաստանը« Հայ ժողովուրդն ու իր ընտանիքը տակաւին մեծ ակնկալութիւններ ունէին իրմէ. դժբախտաբար անոր հիւանդութիւնը կեանքի ընթացքը կրճատեց:՚ Առաջնորդ Սրբազան Հայրը յատուկ շրջաբերականով Թեմի բոլոր եկեղեցիներուն հրահանգեց որպէս զի Կիրակի Ապրիլ 1-ին Հոգեհանգստեան Պաշտօն կատարեն վարչապետ Անդրանիկ Մարգարեանի հոգիին համար: Հինգշաբթի Մարտ 29« երեկոյեան ժամը 7:15-ին` Առաջնորդանիստ Ս. Վարդան Մայր Տաճարին մէջ տեղի ունեցաւ Հոգեհանգստեան Պաշտօն` նախագահութեամբ թեմակալ Առաջնորդ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեանի եւ ներկայութեամբ Հայաստանի Հանրապետութեան ԱՄՆ-ի արտակարգ դեսպան Տիար Թաթուլ Մարգարեանի« ՄԱԿ-ի մօտ մնայուն եւ լիազօր դեսպան Տիար Արմէն Մարտիրոսեանի« ինչպէս նաեւ շրջանի հոգեւորականներուն« եկեղեցական« ազգային եւ մշակութային կազմակերպութիւններու ներկայացուցիչներու եւ սգակիր հայրենակիցներու: Հոգեհանգստեան արարողութեան երգեցողութիւնը կատարեցին Մայր Տաճարի դպրաց դասի անդամները` ղեկավարութեամբ Խորէն Մէյխանէճեանի եւ դանշամուրի ընկերակցութեամբ Ֆլորէնս Աւագեանի: Իր դամբանական խօսքին մէջ Առաջնորդ Սրբազան հայրը ըսաւ. ՙ Համայն Հայ ժողովուրդը« ի Հայաստան եւ ի սփիւռս աշխարհի« խորապէս կը սգայ Հայաստանի Հանրապետութեան կարկառուն վարչապետ Անդրանիկ Մարգարեանի յանկարծական մահը: Երէկ« Մարտ 28-ին« ազգային յուղարկաւորութեամբ Կոմիտաս Պանթէոնին մէջ« եկեղեցական« կառավարական« պետական եւ բազմահազար թիւով հայրենակիցներու ներկայութեան հողին յանձնուեցաւ մեծ հայուն եւ հայրենասէր վարչապետին մարմինը: Այն վարչապետին` որ ամբողջ հոգիով ապրեցաւ ու գործեց Մայր Հայրենիքի այսօրուան եւ պայծառ ու բարգաւաճ ապագային ի նպաստ: Ան սիրուած ու յարգուած քաղաքագէտ մըն էր« որ ազգային կեանքին մէջ մուտք գործած էր 1970-ական թուականներէն: Հայ ժողովուրդի արդար իրաւունքներու պաշտպանութեան համար նոյնիսկ բանտարկուեցաւ սովետական իշխանութեան շրջանին: Բայց այդ բանտարկութիւնը արգելք չհանդիսացաւ որպէս զի ան ոգի ի բռին շարունակէ իր գործունէութիւնը: Իսկ Ղարաբաղեան պատերազմի տարիներուն իր գործօն մասնակցութիւնը բերաւ կամաւորական ջոկատներու կազմութեան« զէնք ու զինամթերք եւ սննդամթերք ղրկելու աշխատանքներուն« ինչպէս նաեւ անձնապէս մասնակցեցաւ պատերազմական գործողութիւններուն: Իսկ անկախ Հայաստանի Հանրապետութեան կերտման համար անխոնջ կերպով գործեց եւ իրագործման աշխատանքին բերաւ իր մեծ նպաստը: Այսպիսի հայրենանուէր ու ազգանուէր վարչապետ մըն է որ կորսնցուց Հայ ազգը: Վարչապետ մը` որ միշտ մնաց իր սիրելի ժողովուրդի կողքին« անոր ցաւերն ու մտահոգութիւնները իր սեփական ցաւերուն եւ մտահոգութիւններուն վերածեց եւ ջանաց լուծումներ որոնել ու գտնել` բարելաւելու համար իր հայրենակիցներուն առօրեայ կեանքը: Անրդանիկ Մարգարեան Հայաստանի Հանրապետութեան վարչապետի պաշտօնը ստանձնեց 2000 թուականին: Անոր վարչապետութեան շրջանին Հայաստանի արձանագրած նուաճումներուն եւ յաջողութիւններուն մէջ մեծ բաժին ունեցաւ ան: Հայաստանի պետականութեան զօրացման« բարգաւաճման ու բարօրութեան ի նպաստ ան իր ամբողջական ուժերն ու միջոցները չխնայեց: Ճարտարագէտ« քաղաքագէտ եւ դիւանագէտ Մարգարեան միշտ մնաց համեստ ու բարի նկարագիրով հայը եւ մարդկային արժանիքներու տէր հասարակական գործիչը: Ան երիտասարդ էր« 56 տարեկան« եւ Մայր Հայրենիքն ու Հայ ժողովուրդը մեծ ակնկալութեամբ տակաւին կարիքն ունէին իր խոհեմ առաջնորդութեան ու ղեկավարութեան: Անդրանիկ Մարգարեան Հայ Եկեղեցւոյ հարազատ զաւակն էր. յարգանք ու պատիւ կը տածէր Հայ Եկեղեցւոյ եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հանդէպ: Իր մօտիկ աշխատանքներուն շնորհիւ եկեղեցի-պետութիւն յարաբերութիւնները աւելի սերտացան եւ աւելի արդիւնաւորուեցան` միշտ բարձր պահելով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի վարկն ու պատիւը: Հոգեկան գոհունակութիւն մը ունիմ որ Նիւ Եորքի մեր ժողովուրդը Առաջնորդարանիս հանդիսասրահին մէջ առիթը ունեցաւ հանդիպելու վարչապետ Մարգարեանին« ծանօթանալու անոր հետ եւ լսելու իր խօսքերն ու պատգամները: Շատերու ահամար բացառիկ պաետհութիւն մըն էր անձնապէս տեսնել Հայաստանի հանրապետութեան վարչապետը« մօտենալ անոր« ձեռանուիլ եւ բարեկամաբար զրուցել անոր հետ: Հայաստան այցելութիւններուս ընթացքին բախտը ունեցած եմ քանիցս հանդիպելու Վարչապետին հետ« որուն մէջ նկատած եմ հայրենասիրութեամբ ու ազգասիրութեամբ բաբախող սիրտ մը« սիրտ մը` մտատանջ հայրենի եւ սփիւռքի իր հայրենակիցներու ցաւերով ու մտահոգութիւններով: Վարչապետ Անդրանիկ Մարգարեանի յանկարծական մահուան առիթով Արեւելեան Թեմին անունով ցաւակցական նամակներ գրուած են Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Նորին Վսեմութիւն Ռոպէրթ Քոչարեանին« Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին եւ Հայաստանի Հանրապետութեան Պաշտպանութեան Նախարար Սերճ Սարգսեանին: Ինչպէս նաեւ հրահանգած ենք որ Կիրակի Ապրիլ 1-ին` մեր Թեմի բոլոր եկեղեցիներուն մէջ մասնաւոր Հոգեհանգստեան Պաշտօն կատարուի Անդրանիկ մարգարեանի հոգիի խաղաղութեան համար: Աղօթենք որ Տէրը Իր երկնային լոյսերուն մէջ հանգեցնէ վարչապետ Անդրանիկ Մարգարեանի հայրենասիրութեամբ տոգորուած հոգին« եւ Ս. Հոգիի մխիթարութեամբ զօրացնէ Հայաստանի Հանրապետութեան կառավարական« քաղաքական« կրօնական ղեկավար դէմքերը« ինչպէս նաեւ հանգուցեալի հարազատները:՚ Իսկ Հայաստանի Հանրապետութեան ԱՄՆ-ի արտակարգ դեսպան Տիար Թաթուլ Մարգարեան նախ շնորհակալութիւն յայտնեց Առաջնորդ Սրբազան Հօր« ինչպէս նաեւ ներկաներուն` որոնք եկած էին իրենց յարգանքի տուրքը տալու Հայաստանի Հանրպետութեան վարչապետին: Ապա« տուաւ Անդրանիկ Մարգարեանի կենսագրական գիծերը` շեշտելով անոր հայրենասիրական եւ ազգասիրական գործունէութիւնները: Որպէս վարչապետ ան աշխատանք տարած է Մայր Հայրենիքի քաղաքական եւ ընկերային կեանքի բարելաւման« ան եղած է Հայ Եկեղեցւոյ պաշտպան եւ ընտանեկան սրբութիւններու պահպանութեան ջատագով: Դեսպան Մարգարեան հանգամանօրէն անդրադարձաւ Հայ քաղաքագէտի դիւանագիտական բարեմասնութիւններուն մասին եւ ցաւ յայտնեց անոր վաղաժամ մահուան առիթով: Յաւարտ արարողութեան` ներկաները հրաւիրուեցան Առաջնորդարանի Հայկ եւ Ալիս Գավուքճեան հանդիսասրահը` ուր տեղի ունեցաւ ընդունելութիւն` Առաջնորդարանի Հայ Օգնութեան Ֆոնտի հիւրընկալութեամբ: ԴԻՒԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ Մարտ 30« 2007 |
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
|
|
![]() |
![]() |
![]() |
#7 (permalink) |
ДИАКОН VIP Club
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 44
Posts: 728
Rep Power: 19
![]() |
ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ՊԱՇՏՈՆ՝
ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, Վիրահայոց թեմի, ինչպես և աշխարհասփյուռ առաքելական բոլոր եկեղեցիներում, հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի կատարվեց հոգեհանգստյան պաշտոն՝ ի հիշատակ կյանքից վաղաժամ հեռացած ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի: Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում պաշտոնն անցավ հանդիսապետությամբ թեմի առաջնորդ Տ.Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ տեղի հոգևոր դասի: Իրենց ներկայությամբ ու աղոթքով Անդրանիկ Մարգարյանի հիշատակը հարգեցին ՀՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչ Սիլվանյանը, Վրաստանի Հայերի Միության նախագահ Հենրիխ Մուրադյանը, բազմաթիվ հավատացյալներ: Հընթացս արարողակարգի, Սրբազան Հայրն իր մխիթարանքը բերեց նորոգ հանգուցյալի ընտանիքին, գործընկերներին ու Հայաստանի կառավարությանը: Նա արժևորեց այն մեծ ներդրումը, որն ունեցավ ազգային, պետական ու քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանը՝ Հայաստանի պետականության կայացման գործում: Վազգեն Սրբազանը երախտագիտությամբ խոսեց վիրահայ համայնքին ու Եկեղեցուն հուզող հիմնախնդիրների նկատմամբ երջանկահիշատակ Վարչապետի կողմից ցուցաբերվող գործուն ուշադրության մասին: Հոգեհանգստյան արարողություններ կատարվեցին նաև Բաթումիի Սուրբ Փրկիչ և Սամցխե-Ջավախքի փոխառաջնորդության հայոց եկեղեցիներում: Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում արարողությունն անցավ նախագահությամբ առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգեն աբեղա Սալբիյանի: Արարողակարգերին ներկա էին տեղական իշխանության մարմինների ղեկավարներ և բազմահոծ հայորդիներ: ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄ փող. Սամղեբվրո թիվ 5, Թբիլիսի, Վրաստան, 0114 Հեռախոս` 00 995 32 75 41 11 Ֆաքս` 00 995 32 75 17 90 Բջջային` 00 995 99 41 34 74 Էլ.փոստ` armenian_diocese@yahoo.com |
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
|
|
![]() |
![]() |
![]() |
|
|
|