VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Armenian Apostolic Church About the One Holy Universal Apostolic Orthodox Armenian Church |
Եկեղեցական կյանք (хроники ААЦ) |
LinkBack | Thread Tools | Display Modes |
01 Apr 07, 19:28 | #23 (permalink) |
ДИАКОН VIP Club
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 44
Posts: 728
Rep Power: 18
|
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ Հեռ.: (374 10) 517 128 Հեռատիպ: (374 10) 517 301 Էլ-փոստ: holysee@etchmiadzin.am Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Ապրիլի 1, 2007թ. Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ապրիլի 1-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Ծաղկազարդը` Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը: Ծաղկազարդի օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ նաև հռչակված է որպես մանուկների օրհնության օր: Տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում առավոտյան կատարվեց հանդիսավոր ժամերգություն, որի ավարտին Մայր Տաճարի առջև, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ներկայությամբ բազում մեծահասակ ու մանուկ հայորդիների, կատարվեց անդաստանի արարողություն, որի ընթացքին օրհնվեցին աշխարհի չորս կողմերը, ապա ուռենու ճյուղերը: Անդաստանի արարողության ավարտին ներկա բոլոր մանուկները խմբվեցին Վեհափառ Հայրապետի շուրջը. կատարվեց մանուկների օրհնության հատուկ կարգ, ապա Նորին Սրբությունը, շնորհավորելով ու իր օրհնությունը բաշխելով ամենքին, մանուկներին տոնի առիթով հանձնեց նվերներ: Այնուհետև շուրջ 250 մանուկներ մասնակցեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կամարի առջև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ հովանավորությամբ գործող հայորդյաց տների հոգևոր տեսուչ Տ. Խադ քահանա Ղազարյանի և հայորդյաց տների տնօրենությունների ջանքերով կազմակերպված կավճանկարի մրցույթին: Ազգային երաժշտության հնչյունների ներքո երեխաները կամարի առջև գտնվող հարթակն ամբողջությամբ ծածկեցին ազգային, եկեղեցական տարբեր թեմաներով իրենց գունագեղ ստեղծագործություններով: Նման մի մրցույթ նույն օրը, հավարտ Սուրբ Պատարագի, տեղի ունեցավ նաև Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հարևանությամբ: Տոնին Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը, ով տոնի խորհրդին անդրադարձավ իր քարոզում: Հավարտ Սբ. Պատարագի Նորին Սրբության հանդիսապետությամբ վերստին կատարվեց մանուկների օրհնության կարգ: ### 1. |
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
|
|
|
01 Apr 07, 19:35 | #28 (permalink) |
ДИАКОН VIP Club
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 44
Posts: 728
Rep Power: 18
|
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ Հեռ.: (374 10) 517 128 Հեռատիպ: (374 10) 517 301 Էլ-փոստ: holysee@etchmiadzin.am Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Ապրիլի 1, 2007թ. Հոգեհանգստյան արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ապրիլի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ Պատարագ: Հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց հոգեհանգստյան պաշտոն հանգուցյալ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հոգու խաղաղության համար: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը: Անդրադառնալով հոգելույս վարչապետի վաստակին` Սրբազան Հայրն իր խոսքում մասնավորաբար նշեց. ՙ...Անդրանիկ Մարգարյան մարդը իր բոլոր պաշտոններով հանդերձ մնաց նույնը` սիրալիր վերաբերմունք ցույց տալով բոլորին: ...Իր կյանքի ամեն հանգրվանին իր հավատը դույզն ինչ չափով չկորցրեց. հավատ, որն առավել զորացրեց իրեն և հույս ու կորով տվեց` շարունակելու իր ծառայությունը հայ ազգին և հայ պետականությանը: ...Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մեկնել է մեզանից և բռնել այն ճամփան, որ տանում է դեպի հավիտենականություն, դեպի Աստված: Մենք վստահ ենք, որ նա իր արդար գործերով, բարի համբավով և այն սիրով, որով լցված էր իր նմանների նկատմամբ, պիտի վաստակի այն, ինչին արժանի է ամեն մի քրիստոնյա՚: Սուրբ Պատարագին ներկա էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, հանգուցյալ վարչապետի ընտանիքը, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, ՀՀ Կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, բարեհիշատակ Անդրանիկ Մարգարյանի մերձավորներ և կուսակիցներ: ### |
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
|
|
|
|
|
|