![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Armenian Apostolic Church About the One Holy Universal Apostolic Orthodox Armenian Church |
Եկեղեցական կյանք (хроники ААЦ) |
LinkBack | Thread Tools | Display Modes |
![]() |
#24 (permalink) |
ДИАКОН VIP Club
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 45
Posts: 728
Rep Power: 19
![]() |
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ Հեռ.: (374 10) 517 128 Հեռատիպ: (374 10) 517 301 Էլ-փոստ: holysee@etchmiadzin.am Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Ապրիլի 23, 2007թ. Քրիստոնյաների, հրեաների և մուսուլմանների համաշխարհային կոնֆերանս Կիևում Ապրիլի 25-26-ը Ուկրաինայի Հանրապետության մայրաքաղաք Կիևում տեղի կունենա քրիստոնյաների, հրեաների և մուսուլմանների համաշխարհային կոնֆերանսը` նվիրված խաղաղության համար հոգևոր արժեքների գործադրման և հանդուրժողականության ոգու հաստատման անհրաժեշտությանն ամբողջ աշխարհում: Կոնֆերանսին, որ կազմակերպվել է Ուկրաինայի Հրեաների Միության նախագահ Տիար Վադիմ Ռաբինովիչի հովանավորությամբ, կմասնակցեն նշանավոր քաղաքագետներ, գործարարներ և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ աշխարհի շուրջ 100 երկրներից: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կոնֆերանսին կմասնակցի Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, ով ներկաներին կփոխանցի նաև Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը: Միջեկեղեցական հարաբերությունների բաժին Պատասխանատու` Եզնիկ Արք. Պետրոսյան Գրասենյակի վարիչ` Հովակիմ վրդ. Մանուկյան Հեռ. 517 155/160 էլ. փոստ` inter@etchmiadzin.am |
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
|
|
![]() |
![]() |
|
|
|