![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Armenian Apostolic Church About the One Holy Universal Apostolic Orthodox Armenian Church |
Сектантство в Армении |
LinkBack | Thread Tools | Display Modes |
![]() |
#2 (permalink) |
ДИАКОН VIP Club
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 44
Posts: 728
Rep Power: 19
![]() |
Առաջին մի քանի հարցին ես կպատասխանեմ.
Նախ. աղանդներն այլևս այն թափով չեն տարածվում, ինչ որ մի քանի տարի առաջ: Եվ հատկապես Եհովայի վկաների պարագային արդեն նույնիսկ հավատի հարցերում շատ մեծ պատկերացում չունեցողներն իսկ խիստ բացասական վերաբերմունք ունեն այդ աղանդի նկատմամբ: Հասարակության այդ վերաբերմունքը պայմանավորված է այն հանգամանքով, որ արդեն հասարակությունն ինքը հասկանում է այդ աղանդի հասցրած մեծ վնասները: Արդեն շատերն ըմբռնում են, որ առանցքային խնդիրը զուտ դավանաբանակն հարց չէ, որ թողնեն այն լուծելու միայն հոգևորականներին: Եվ ավելին, ասեմ, որ աղանդներն առաջին հերթին հոգևոր կազմակերպություն չեն, այլ կոմերցիոն և քաղաքական, որ հետապնդում են համապատասխան նպատակներ: Այդ նպատակների իրականացման ընթացքում էլ տուժում են հասարակության բոլոր օղակները, որոնք , կոպիտ ասած, զուտ նյութի են վերածվում պղտոր ջրում ձուկ որսացող պարոնների համար: Աղանդը տոտալիտար համակարգ է, իսկ հոգևոր կառույցը, ինչպիսին է Եկեղեցին, չի կարող երբեք տոտալիտար կազմակերպության վերածվել, որը զուտ քաղաքական բնույթ ունի: Հոգևոր գաղափարախոսությունն աղանդների ղեկավարների համար ծառայում են իբրև իրենց նպատակների իրականացման միջոց: Իսկ այդ գաղափարախոսություններն էլ լիովին հեռու են ուղղափառ դավանանքից և ի շարս մյուս չարիքների վտանգում են քրիստոնեության մեջ մարդու համար գերական` հոգու փրկությունը: Աղանդների դեմ պայքարի երկու ուղի կա. մեկը` ցույց տալ մարդկանց աղանդի բոլոր խեղաթյուրումներն ու սխալները, ցույց տալ նրա իրական պատկերը: Իսկ մյուսը, որ ավելի կարևոր է, քարոզել սեփականն ու իրականը, այսինքն` մարդու հոգում հագեցնել այն հոգևոր ծարավը, որից օգտվելով` աղանդները փորձում են, պատկերավոր ասած, իրենց թույնով հագեցնել մայրական կաթի այդ ծարավը: Եթե մարդու հոգում հոգևորի կարիքի դատարկությունը լցված է իրականով, կեղծն այնտեղ չի կարող տեղ գտնել: Ես հասկանում եմ, որ իմ ասածները հասկանալու տեսակետից կարող են դժվարություններ ծագել, քանի որ խնդիրն իրոք բարդ է: Եթե կարիք լինի որևէ հարցի փակագծերն ավելի բացել, ապա խնդրեմ: ![]() |
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
|
|
![]() |
![]() |
|
|
|