VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Changes happen News and ideas about the forum development. |
Փորձենք հասկանալ |
LinkBack | Thread Tools | Display Modes |
12 May 08, 09:55 | #1 (permalink) | ||||
Փորձենք հասկանալ
Եկեք փորձենք հասկանալ ֆորումի փաստացի գործող կանոնների ու նրանց կիրարկման մեջ եղած հակասությունների ծագումնաբանությունը կոնկրետ վերջին համաֆորումյան ըննտրությունների ծիրին մեջ:
Ուրեմն այսպես. Ֆորումային Սահմանադրության 1.7 հոդվածը կարգավորում է քվեարկության մասին տեհեկատվության հրապարակումը անկարելիությունը: Quote:
Քանի որ Սահմանադրությունը եւ ենթասահմանադրական լրացումները չեն պարզաբանում սույն դրույթի վերահսկման մեխանիզմները,ենթադրելի է որ վերահասկումն իրականացվում է ֆորումի ադմինիստրացիայի տեխնիկական մասն ապահովող ներկայացուցիչների կողմից: Quote:
Quote:
Quote:
Սահմանադրությունը նախատեսել է նաև կատարվող փոփոխությունների կարգը:տես համապատասխան լրացումը Դե հիմա հարգելի ադմինիստրացիա - խնդրում եմ բացատրել իսկ հետո նաև հիմնավորել Սահմանադրության համապատասխան հոդվածներով, թե ինչով է պայմանավորված կրկնակի ընտրություններ անցկացնելու հակաՍահմանադրական որոշումը: Խնդրում եմ պարզաբանել թե ում առաջարկով և ում կողմից է կատարվել Սահմանադրության աղաղակող խախտման ըստ ամենայնի իր նախադեպը չունեցող սույն արարքը : Հ.Գ. Առաջարկում եմ Սահմանադրության համապատասխան հոդվածով և( կամ) լրացումով կարգավորել ադմինիստրացիայի ներկայացուցիչների և խմբագիրների կողմից Սահմանադրության խախտման դեպքերում նրանց - մնացած ֆորումականների համար նախատեսված պատժաժամկետներով պատժելու հնարավորության հարցը: |
|||||
Views: 23435
|
12 May 08, 21:02 | #3 (permalink) | ||
Զամունդացի դեմք VIP Ultra Club
|
Պատասխանը: Փորձենք հասկանալ
Շատ հաճելի է, որ մեր սահմանադրության վերլուծություն ու քննադատություն է նորից երևան գալիս, դա հնարավորություն կտա լավացնելու այն։
Կոնկրետ ընթացիկ «հակասության» առումով, կարող եմ զուտ կրկրնել իմ տեխնիկական հաշվետվությունը, որ ներկայացվել է ընտրություններ բաժնի խմբագրին ու մնացած ֆորումջանցիներին http://viparmenia.com/vb/showthread....t229857։ Որոշ քվեարկություններին մասնակցել են ՎԵՑ ֆորումջանցիք, որոնք ձայնի իրավունքը կորցրել են։ Այսինքն անգամ առանց այդ ֆորումջանցիների իրական, ոչ կրկնակի լինելը քնարկելու էլ, սահմանադրության Առաջին լրացման հիման վրա նրանք լիարժեք ֆորումի մասնակից չեն քանի, որ նվազագույն քանակի գրառում անգամ չունեն։ Հետևանքը այն է, որ քվեարկության արդյունքների վրա պիտի այդ կասկածելի ձայների առկայությունը կամ բացակայությունը ազդեցություն չունենա, որ հաղթանակած թեկնածուն կասկածից դուրս լինի։ Տվյալ դեպքում փորձ է ավում մնալով մեր հիմնական 1.7 սկզբունքի սահմաններում – չհրապարակելով կոնկրետ տվյալներ ում կողմ կամ դեմ են եղել «կասկածելի» ձայները, ուղղակի նոր ընտրություններ կամ առավել ձայներ հավաքածների թեկնածությամբ եկրորդ փուլ կազմակերպել: 2.1.2 օրենքի կիրառումը տեղին չէ, քանի որ դա նույնպես կարող է հանգեցնել 1.7 խաղտմանը – ֆորումջանցու լրացուցիչ ծածկանվան անհետացումը կհանգեցնի քվեարկության արդյունքներում այս կամ այն թեկնածուին տրված ձայնի անհետացմանը, որի շնորհիվ պարզ կլինի, թե ում կողմ էր քվեարկել այդ ֆորումջանցին։ Այսինքն սահմանադրության խաղտում երկրորդ փուլի անցկացման փաստը չի կարող լինել, քանի որ 4.3.x կետերը սահմանում են ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը, բայց ոչ ընթացակարգը։ Ընտրություններ բաժնի մոդերատորն է, որոշում երբ ինչ բաժիններում ու ինչպես անցկացնել ընտրությունները ու ամփոփել արդյունքները և տվյալ դեպքում ներկայացված տեխնիկական հետազոտության ու փորումջանցիների բողոքների հիման վրա կայացվել է ճիշտ, որոշում ընտրությունները ավարտված չհամարել ու անցկացնել հերթական ընտրական փուլ։ |
||
__________________
|
|||
|
12 May 08, 22:37 | #5 (permalink) |
Guest
Posts: n/a
|
Ответ: Փորձենք հասկանալ
voter այսպես կոչված երկրորդ փուլի անցկացումը ինքնին հանդիսանում է ձեր իսկ կողմից մշակված և ընդունված Սահմանադրության խախտում - քանզի երկրորդ փուլի անցկացում Սահմանադրությամբ նախատեսված չէ:Ինչպես որ Սահմանադրությամբ սահմանված ու կանոնակարգված չեն կասկածելի ձայներ ,նրանց առկայություն կամ բացակայություն,ձայնի անհետացում բառակապակցությունները:
Վերոթվարկյալ բառակապակցությունները շրջանառության մեջ են մտցվել ձեր կողմից նպատակ ունենալով լեգիտիմություն հաղորդելու ձեր հակաՍահմանադրական գործողություններին: Դուք փոխանակ ընդունեք որ ֆորումում անհրաժեշտ է կատարել Սահմանադրական բարեփոխումներ - փորձում եք հանպատրաստից,օդից բռնած ու մատից ծծած ենթաօրենսդրական ակտերով անցկացնել ցանկալի,բայց անօրինական որոշումներ: Առաջարկում եմ 1.Անվավեր ճանաչել փաստացի անկատար Սահմանադրությամբ անցկացված ընտրությունները: 2.7-օրյա ժամկետում կատարել և 3-օրյա ժամկետում ընդունել Սահմանադրական բարեփոխումները: 3.Փոփոխված Սահմանադրության համապատասխան անցկացնել Նոր Ընտրություններ - ապահովելով ֆորումային համայնավարության հնարավորինս բարձր աստիճան: |
|
|