VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
Համո Սահյան (Амо Сагян ) |
LinkBack | Thread Tools | Display Modes |
20 Jan 07, 03:44 | #11 (permalink) |
No Matter Who VIP Ultra Club
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 37
Posts: 20,519
Rep Power: 38
|
ԳՈԻՑԵ ՀԵՆՑ ԱՅՍՏԵՂ
Ինձ թվում է, թե մի քանի անգամ Հերքել եմ արդեն Ես անդարձության օրենքն անողոք: Մի քանի անգամ գնացել-եկել, Ապրել եմ այսպես և ապրում եմ դեռ: Ինձ թվում է, թե մի քանի անգամ Ամենավերջին վերջինն եմ եղել Եվ սպասում եմ վերջնական վերջին: Ինձ թվում է, թե մի քանի անգամ Տեսել եմ արդեն հավիտենության Ամենավերջին ակնթարթը ես, Որից դենը դեռ Կա մի անսահման հավիտենություն: Ինձ թվում է, թե մի քանի անգամ Եղել եմ արդեն անսահմանության Ամենավերջին սահմանի վրա, Որից դենը դեո Կա մի անվախճան անսահմանություն: Եվ ի՞նչ իմանաս չենք հանդիպելու Ամենավերջին հավիտենության Ամենավերջին ժամի ժամանակ, Ամենավերջին անսահմանության Ամենավերջին սահմանի վրա, Գուցե հենց այստեղ և այս նույն պահին: — Խփիր, այս պահի կենացը խմենք, Մի վայրկյան հետո գուցե չլինենք: |
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи. |
|
|
|