02 Feb 08, 16:53
|
#8 (permalink)
|
Join Date: Nov 2007
Location: Երևան, ՀՀ
Age: 43
Rep Power: 19 
|
Re: Ответ: Շարականներ
Բարև Ձեզ, MONK։ Ուրախ եմ Ձեզ տեսնելու այս թեմայում։
Quote:
Originally Posted by MONK
Հրաշալի թեմա եք բացել, հարգելի revelation:
Կներեք, որ զբաղվածությանս և առողջական խնդիրների պատճառով ուշ եմ արձագանքում, և հիմա էլ ի վիճակի չեմ երկար ծավալվելու: 
|
Խնդիր չկա։ Կարևորը, որ թեման Ձեզ հետաքրքրել է և արձագանքել եք։
Quote:
Քանի որ կարծես գտել եք Ձեր հարցերի մի մասի պատասխանը (չնայած չգիտեմ ինչքանով են դրանք սպառիչ), և այս երկուսն են մնացել, կանդրադառնամ սրանց.
1. Ստուգաբանությունը` շար-ական, այսինքն` թանկագին քարերի շարք: Հոգևոր աղոթական երգը խորհրդանշորեն նույնացված է թանկագին քարերի` ակների հետ: Մշակութային եզրաբանության մեջ նմանատիպ կիրառություն ունի նաև «գոհար» բառը:
2. Հայաստանյայց Եկեղեցում շարականները կատարվում են ոսկեդարյան գրաբարով:
|
Շնորհակալություն բացատրությունների համար։
Խնդրում եմ, նաև, եթե տեղեկություն ունեք որևէ կայքի մասին, որտեղ կարելի է գտնել շարականների տեքստերը, տեղադրեք այս բաժնում հղում այդ կայքի վրա։ Ընդհանրապես, «Շարակնոցը» վաճառվու՞մ է գրախանութներում։
Quote:
Հասկանում եմ, որ պատասխաններս շատ լակոնիկ են, իսկ թեման էլ շատ ընդգրկուն է:Հետագայում այլ հարցերի դեպքում կփորձենք հնարավորինս ծավալուն անդրադառնալ:
|
Չնայած լակոնիկությանը դրանք ըստ էության են, այնպես որ մի մտահոգվեք։
Ձեզ առողջություն եմ ցանկանում, և սպասում Ձեր՝ ավելի մանրամասն պատասխաններին (իհարկե, երբ ազատ ժամանակ ունենաք)։
|
| |
|
|
|
|