![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
||||
|
||||||||
| Armenian Apostolic Church About the One Holy Universal Apostolic Orthodox Armenian Church |
Եկեղեցական կյանք (хроники ААЦ) |
LinkBack | Thread Tools | Display Modes |
|
|
#11 (permalink) |
|
ДИАКОН VIP Club
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 45
Posts: 728
Rep Power: 19
![]() |
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ Հեռ.: (374 10) 517 128 Հեռատիպ: (374 10) 517 301 Էլ-փոստ: holysee@etchmiadzin.am Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Մարտի 13, 2007թ. ՙՄշակույթների և քաղաքակրթությունների երկխոսություն, կամուրջ մարդու իրավունքների և մշակութային արժեքների միջև՚ գիտաժողով Փարիզում Մարտի 13-14-ը Փարզում տեղի կունենա ՙՄշակույթների և քաղաքակրթությունների երկխոսություն. կամուրջ մարդու իրավունքների և մշակութային արժեքների միջև՚ խորագիրը կրող գիտաժողով: Գիտաժողովը կազմակերպվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ և ՙՔաղաքակրթությունների երկխոսություն՚ Համաշխարհային քաղաքական ֆորումի ջանքերով: Գիտաժողովի ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները. 1. Մարդու իրավունքը զանազան աշխարհայացքների և մշակույթների կոնտեքստում. 2. Իշխանությունների, քաղաքացիական հասարակության, դպրոցների և լրատվամիջոցների դերը մշակույթի և քաղաքակրթության երկխոսություններում: 3. Գլոբալ տեղաշարժերի մարտահրավերներ: Գիտաժողովին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ներկայացնելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանի տեսուչ` Հոգեշնորհ Տ. Վազգեն վարդապետ Նանյանը, ով կմասնակցի ՙԻշխանությունների, քաղաքացիական հասարակության, դպրոցների և լրատվամիջոցների դերը մշակույթների և քաղաքակրթությունների երկխոսության մեջ՚ թեմայի քննարկումներին: Միջեկեղեցական հարաբերությունների բաժին Պատասխանատու` Եզնիկ Արք. Պետրոսյան Գրասենյակի վարիչ` Հովակիմ վրդ. Մանուկյան Հեռ. 517 155/160 էլ. փոստ. inter@etchmiadzin.am |
|
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
|
|
|
|
|
|
|
|